Սոֆի Ռանդլ (անգլ.՝ Sophie Rundle, ապրիլի 21, 1988(1988-04-21), Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է BBC Two հեռուստաալիքի «Սուր հովարներ» հեռուստասերիալում կատարած Էյդա Շելբիի դերով[1]։

Սոֆի Ռանդլ
Ծննդյան թիվ՝ապրիլի 21, 1988(1988-04-21) (35 տարեկան)
Ծննդավայր՝Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 2570706

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1988 թվականի ապրիլի 21-ին, Բորնմութ առողջարանային քաղաքում։ Նրա հայրը` Մայքլը, բիզնես խորհրդատու է, մայրը՝ Ֆիոնան, հաճախորդների սպասարկման մենեջեր, պապիկը եղել է գծային պրոդյուսեր։

Ռանդլը ընտանիքի միջնեկ երեխան է։ Նրա երկու եղբայրները իրենց կյանքը նույնպես կապել են ստեղծագործական մասնագիտությունների հետ. ավագ եղբայրը` Ջեյմսը, գրող է, իսկ կրտսեր եղբայրը` Հարրին, դերասան[1]։

11-ից մինչև 18 տարեկանը սովորել է Բորնմուտի օրիորդաց դպրոցում։ Այնուհետև Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում երեք տարի դերասանական վարպետություն է ուսումնասիրել, որն ավարտել է 2011 թվականին՝ բակալավրի աստիճանով[2]։

Կարիերա խմբագրել

Հեռուստատեսություն և կինո խմբագրել

Առաջին անգամ դերասանուհին հեռուստաէկրաններին է հայտնվել` նկարահանվելով 2007 թվականի «Փոքր քաղաքի մարդիկ» սարսափ ֆիլմում, սակայն նրա մասնագիտական կարիերայի իրական սկիզբը կարելի է համարել 2011 թվականին «Գարոուի օրենքը» հեռուստասերիալում խաղացած դրվագային դերը, որը նա ստացել է թատերական դպրոցն ավարտելուց հետո։

2012 թվականին նկարահանվել է «Տիտանիկ» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Մեծ հույսեր» ֆիլմում, որը Չարլզ Դիքենսի նույնանուն վեպի էկրանավորումն է։

2013 թվականին նկարահանվել է «Մերլին» և «Շեթլենդ» հեռուստասերիալներում[3], սակայն երիտասարդ դերասանուհու գլխավոր հաջողությունը դարձել է BBC հեռուստաալիքի «Սուր հովարներ» հեռուստասերիալը։ Ռանդլը կատարում է Էյդա Շելբիի՝ Շելբի գանգստերների քրոջ դերը, որը հիմնականում զբաղվում է ընտանեկան բիզնեսի օրինական մասով[4]։

2014 թվականին Սոֆին նկարահանվել է «Ուրախ հովիտ» հեռուստասերիալի երեք սերիաներում[4][5]։ 2015 թվականին նկարահանվել է «Տեսուչի այցելությունը» հեռուստաֆիլմում, «Աշխատանքի համար վտանգավոր» սիթքոմում և «Դիքենսիանա» հեռուստասերիալում։

2017 թվականին Sky1 հեռուստաալիքում թողարկվել է «Ջեյմսթաուն» հեռուստասերիալը, որտեղ Ռանդլը կատարում է Էլիս Քեթի դերը[6]։ 2018 թվականին նկարահանվել է «Թիկնապահ» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Վիքի Բադի դերը[3]։

2019 թվականին գլխավոր դեր է կատարել «Ջենթլմեն Ջեք» հեռուստասերիալում[1]։

Թատրոն խմբագրել

2013 թվականին Ռանդլը կատարել է Բանտիի դերը «Հորձանուտը» բեմադրությունում[7]։ 2014 թվականին Ազգային արքունական թատրոնում մասնակցել է Հովարդ Դևիսի «Երեք ձմեռներ» բեմադրությանը[8][9]։ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվար «Վայրի մեղր» բեմադրության մեջ կատարել է Սոֆյայի դերը[10]։

Անձնական կյանք խմբագրել

«Ջեյմսթաուն» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ Ռենդլը ծանոթացել և սկսել է հանդիպել դերասան Մեթ Սթոքոուի հետ, ում հետ ավելի ուշ հիմնել են Bone Garden Films պրոդյուսերական կազմակերպությունը[1]։ 2019 թվականին հայտնի է դարձել, որ զույգը նշանվել է։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Փոքր քաղաքի մարդիկ Small Town Folk Հիզեր
2012 Մեծ հույսեր Great Expectations Կլարա
2014 Փոքր աստղեր Little Stars Աննա Բիվան Վավերագրական ֆիլմ[11]
Հրեշտակի դեմքը The Face of an Angel Հաննա
2015 Տեսուչի այցելությունը An Inspector Calls Եվա Սմիթ/Դեյզի Ռենտոն/Սառա Հեռուստաֆիլմ
TBA Կեսգիշերային երկինքը The Midnight Sky Հետարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2011 Գարոուի օրենքը Garrow's Law Միսս Քասոն Սերիա՝ «3.4»
2012 Տիտանիկ Titanic Ռոբերտա Մայոնի Կրկնվող դեր
Մերլին Merlin Սեֆա Սերիաներ՝ «Arthur's Bane - Part 1 & Part 2»
2013 Շեթլենդ Shetland Սոֆի Սերիաներ՝ «Red Bones – Part 1 & Part 2»
2012–2014 The Bletchley Circle Լյուսի Գլխավոր դեր
2012–2014 Դրվագներ Episodes Լաբիա Կրկնվող դեր
2013 Խոսել մահացածների հետ Talking to the Dead Ֆիոնա Գլխավոր դեր
2014 Call The Midwife Պամելա Հրավիրված աստղ
Ուրախ հովիտ Happy Valley Քրիստեն Կրկնվող դեր
2015 Աշխատանքի համար վտանգավոր Not Safe for Work Ջեննի Գլխավոր դեր
2015–2016 Դիքենսիան Dickensian Հոնորիա Երկրորդ պլանի դեր
2016 Կարճատև հանդիպումներ Brief Encounters Ստեֆանի Գլխավոր դեր
2013–2019 Սուր հովարներ Peaky Blinders Էյդա Շելբի
2017–2019 Ջեյմսթաուն Jamestown Էլիս Քեթ
2018 Թիկնապահ Bodyguard Վիքի
2019 Ջենթլմեն Ջեք Gentleman Jack Էն Ուոքեր
2019 Քաղաքային լեգենդներ Urban Myths Արքայադուստր Դիանա Սերիա՝ «Princess Diana, Freddie And Kenny - One Normal Night»
2019 Էլիզաբեթը կորել է Elizabeth is Missing Սուսան Հեռուստաֆիլմ
2020 The Nest Էմիլի Հայտարարված[12]

Ռադիո խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ

անվանում

Դեր Նշումներ
2016 Աստղային փոշի Stardust Իվեյն Գլխավոր կերպար

Թատրոն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ

անվանում

Դեր Ռեժիսոր Նշումներ
2013 Հորձանուտը The Vortex Բանտի Սթիվեն Անվին Ռոուզ թատրոն
2014 Երեք ձմեռներ Three Winters Լյուչիա Հովարդ Դևիս Ազգային արքունական թատրոն
2016 Վայրի մեղր Wild Honey Սոֆյա Ջոնաթան Կենտ «Hampstead» թատրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Actress Sophie Rundle talks equality, friendships and embarrassing sex scenes». www.marieclaire.co.uk (անգլերեն). 2019 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  2. «Sophie Rundle». Royal Academy of Dramatic Art. 2011. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  3. 3,0 3,1 Joanne Kavanagh (2019 թ․ հունիսի 10). «Who is Sophie Rundle? Vicky Budd actress in Bodyguard and Gentleman Jack». www.thesun.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 Ryan Cahill (2017 թ․ մայիսի 5). «SOPHIE RUNDLE. In conversation with the small screen starlet». www.wonderlandmagazine.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  5. «Happy Valley: 5 reasons why it's the best thing on the box». Wales Online. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  6. Gemma Dunn (2018 թ․ հունվարի 31). «From Peaky Blinders to Jamestown - Sophie Rundle is a woman in a new world». www.irishexaminer.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  7. 60 Seconds with Sophie Rundle - The Vortex. London: Rose Theatre, Kingston. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  8. «3 Winters review – Croatian family drama pierces the fog of history». The Guardian. 2014 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «3 Winters at the Lyttelton, SE1». The Times. 2014 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. Paul Taylor (2016 թ․ դեկտեմբերի 12). «Wild Honey, Hampstead Theatre, London, review: Jonathan Kent directs with consummate tragicomic timing the final scene». www.independent.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  11. «Little Stars». youtu.be. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  12. «BBC One Twitter Account». Twitter. 2019 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել