Տեսուչի այցելությունը (2015, հեռուստաֆիլմ)
Տեսուչի այցելությունը (An Inspector Calls) 2015 թվականի թրիլեր ժանրի բրիտանական հեռուստաֆիլմ է նկարահանված Այսլինգ Վալշի (Aisling Walsh) կողմից[1], պրոդյուսերն է Հովարդ Էլլան (Howard Ella)[2] : Գլխավոր դերում հանդես է եկել Դավիդ Տյուլիսը (David Thewlis)[3][4]: Սյուժեն հիմնված է Ջոն Բոյնթոն Պրիստլիի համանուն ներկայացման վրա։ Պատմության կենտրոնում խորհրդավոր տեսուչ է, որը հետաքննության նպատակով հարցաքննում է մեծահարուստ Բիրլինգ ընտանիքի անդամներին և նրանց ընթրիքի հյուրին՝ կապված երիտասարդ կնոջ ինքնասապանության հետ։ Ֆիլմն առաջին անգամ հեռարձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին BBC One հեռուսաալիքի եթերում։
Տեսուչի այցելությունը անգլ.՝ An Inspector Calls | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ և դրամա |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Aisling Walsh? |
Սցենարի հեղինակ | Helen Edmundson? |
Երաժշտություն | Dominik Scherrer? |
Տևողություն | 87 րոպե |
Սյուժեն
խմբագրելԻրադարձությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի նախաշեմին՝ 1912 թվականին և ներառում են անգլիացի հարուստ Բիրլինգ ընտանիքի տոնական ընթրիքի երեկոն։ Տոնակատարությունը ընդհատվում է ոստիկանության տեսուչ Գուլի ժամանումով, որը հետաքննում է նոր տեղի ունեցած տեղացի երիտասարդ կնոջ ինքնասպանությունը։ Տեսուչի կողմից ընթրիքի յուրաքանչյուր անդամի հարցաքննությունը երևան է հանում, որ նրանք բոլորը ակամա մասնակցություն են ունեցել կատարված ողբերգությանը[5]։
Դերակատարները
խմբագրել- Դավիդ Տյուլիսը Տեսուչ Գուլի դերում
- Սոֆի Ռանդլը Եվա Սմիթ / Դեյզի Ռենտոն / Միսիս Բիրլինգ / Ալիս Գրեյ դերերում
- Խլոյե Պիրիեն Շեյլա Բիրլինգի դերում
- Ֆին Կոլեն Էրիկ Բիրլինգի դերում
- Միրանդա Ռիչարդսոնը Սիբիլ Բիրլինգի դերում
- Կեն Սթոթը Արթուր Բիրլինգի դերում
- Կայլ Սոլլերը Ջերալդ Կրոֆտի դերում
- Լուսի Չապպելը Էդնայի դերում
- Ֆլորա Նիկոլսոնը Միս Ֆրանսիսի դերում
- Գարի Դավիսը Ալդերման Մեգարտիի դերում
- Վանդա Օպալինսկան Չարիթի Լադիի դերում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Aisling Walsh to direct Priestley classic for BBC». Raidió Teilifís Éireann. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ David Thewlis. «David Thewlis to lead cast of BBC One's adaptation of JB Priestley's An Inspector Calls - Media Centre». BBC. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «David Thewlis plays title role in BBC's An Inspector Calls». Prolific North. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «David Thewlis to lead BBC One's new adaption of An Inspector Calls». Digital Spy. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «'Harry Potter' Star David Thewlis Set As Lead In BBC One's 'An Inspector Calls' Adaptation». TVWise. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.