Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան (հուլիսի 1, 1920(1920-07-01)[1], Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 10, 2013(2013-03-10)), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1968), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1977 թվականից)[2]։ Վիրաբույժների միջազգային ընկերակցության իսկական անդամ (1972), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963

Սուրեն Ավդալբեկյան
Ծնվել էհուլիսի 1, 1920(1920-07-01)[1]
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 10, 2013(2013-03-10) (92 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)[1]
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1968)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հուլիսի 1-ին, Սուխումում։ 1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1949 թվականից եղել է Կապանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը և գլխավոր բժիշկը[3]։ 1963 թվականից աշխատել է որպես ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի ռեկտոր, 1968 թվականից նաև կրծքի վիրաբուժության ու ցավազրկման ամբիոնի վարիչ[4], 1963-1988 թվականներին՝ ԵԲԿԻ հիմնադիր-ռեկտոր, 1997 թվականից՝ ռեկտորի խորհրդական։

Ավդալբեկյանը ՀԽՍՀ-ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է[4]։

Հայաստանում առաջինն է ներդրել ինտուբացիոն նարկոզը (1949), կատարել արմատական վիրահատություններ՝ թոքերի քրոնիկ, թարախային բորբոքումների (1951) և կերակրափողի հիվանդությունների (1952) ժամանակ, սրտում պատվաստել էլեկտրախթանիչներ (1962

Ուսումնասիրել է սպիտակուցալուծիչ ֆերմենտների և կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործման հնարավորությունը թոքերի թարախակալումների բուժման ընթացքում և ֆունկցիոնալ-ձևաբանական ու իմունակենսբանական փոփոխությունները թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ (փորձնականում)։

Գրիտական գործունեություն խմբագրել

Ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է[3]։ Աշխատանքները վերաբերում են կրծքային և որովայնային վիրաբուժության հարցերին (թոքերի թարախային պրոցեսներ, թոքերի էխինոկոկ, բրոնխալայնանք)[4]։

Անդամակցություն խմբագրել

Ավդալբեկյանն անդամակցել է Վիրաբույժների միջազգային ընկերակցությանը (1970), եղել է Վիրաբույժների հյուսիսկովկասյան գիտական ընկերության պատվավոր անդամ։

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

1995 թվականից Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը[5], Ա. Լ. Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները կոչվել են Ավդալբեկյանի անունով[6]։

Երկեր խմբագրել

  • Диагностика гнойных заболеваний легких, Е., 1972 (համահեղինակ)[7]

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 52. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1975). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջեր հատոր 1, 609.
  5. «Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան | ԱԱԻ Հայաստան». nih.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  6. «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ» (PDF).(չաշխատող հղում)
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սուրեն Ավդալբեկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Ավդալբեկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 609