Առողջապահության ազգային ինստիտուտ
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Հայաստանի առողջապահության նախարարության կողմից հիմնադրված ինստիտուտ[4], որը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով Հայաստանի տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների և դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում, իրականացնում է աշխատանքներ ուղղված առողջապահության զարգացման խնդիրների լուծմանը, գիտականորեն հիմնավորում և մշակում է առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսվարման ժամանակակից մեխանիզմների մոդելները, բժշկատնտեսագիտական ստանդարտները` պատրաստելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի նախագծերը[5]։
Առողջապահության ազգային ինստիտուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1995 |
Անվանված է | Սուրեն Ավդալբեկյան |
Կայք | nih.am |
ՊատմությունԽմբագրել
Ինստիտուտը հիմնադրվել է 1995 թվականին որպես ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ պետական ձեռնարկություն, 1999 թվականի մայիսի 12-ին վերանվանվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ։ Ինստիտուտն անվանվել է ի պատիվ ակադեմիկոս, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Սուրեն Ավդալբեկյանի[6]։ Ինստիտուտը հիմնադրվել է 1958 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում ստեղծված բժիշկների կատարելագործման ֆակուլտետի հենքի վրա (1963 թվականին՝ Երևանի համամիութենական ինստիտուտ)[7]։
ԳործառույթներԽմբագրել
- բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստում՝ ըստ նոզոլոգիաների
- կլինիկական չափորոշիչների, չափորոշչավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակում, ներդրում և վերահսկում
- առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրում
- ազգային զեկույցների պատրաստում
- առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրում և շտեմարանի ստեղծում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ Google Maps — 2005.
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Առողջապահության ազգային ինստիտուտ»։ moh.am։ Վերցված է 2017-03-09
- ↑ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան»։ www.med-practic.com։ Վերցված է 2017-03-09
- ↑ «Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան | ԱԱԻ Հայաստան»։ nih.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-30-ին։ Վերցված է 2017-03-09
- ↑ Admin։ «Երևանի պետական բժշկական համալսարանի համառոտ պատմությունը»։ www.ysmu.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-12-ին։ Վերցված է 2017-03-09