Սուրբ պայքարի եղբայրություն կամավորական ջոկատ

«Սուրբ պայքարի եղբայրություն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի (Ոսկեպար, Բաղանիս), Իջևանի (Կիրանց, Բերքաբեր, Լալի), Գորիսի (Շուռնուխ) և Արցախի Հանրապետության Հադրութի (Տող, Ուխտաձոր, Հախալլու, Աղբուլաղ, Խրմնջուր, Պլեթանց, Սարինշեն, Ծամձոր, Մահմեդաձոր, Հողեր), Քարվաճառի (Յանշաղ, Օմարի լեռնանցք) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ. Մարգարյանը, Տ. Հովհաննիսյանը։ Շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է Տ. Հովհաննիսյանը։

Սուրբ պայքարի եղբայրություն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։