Սարինշեն
Սարինշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում է Ծամձոր համայնքի մեջ։
Գյուղ | ||
---|---|---|
Սարինշեն | ||
ադրբ.՝ Şahyeri | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Շահյերի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 28 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելՀնում գյուղը անվանել են Սարի շեն, Շաղախ։ 1995 թվականին վերանվանվել է Սարինշեն։ Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան Դիզափայտի լեռների արևելյան լանջի բլրապատ մասում, Ջիլանի սարի լեռնաճյուղերի լանջերի հարթավայրային մասում, Ծամձորի հյուսիս–արևմտյան կողմում, Քարագլուխ–Ձորագյուղի հարևանությամբ, Հադրութ քաղաքից 6 կմ դեպի հարավ–արևմուտք։ Ըստ Մակար եպիսկիպոս Բարխուդարյանցի՝ գյուղի Շաղախ անվանումը կապված է մի ավանդազրույցի հետ․
Գյուղում գործել են տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
Պատմամշակութային կոթողներ
խմբագրելԳյուղում և գյուղի հարակից տարածքներում պահպանվել են գյուղի մեջ՝ 19–րդ դարի «սբ․Աստվածածին» եկեղեցին, 17–րդ դարի սբ․«Աստվածածին» խաչքարը, 19–րդ դարի «Վերին» աղբյուրը, գյուղից 1,2 կմ հեռավորության վրա «Շահկախ» հանդամասում՝ 1865 թ․ «Շահկախ» եկեղեցին, 17–րդ դարի «Շահկախ» եկեղեցին, 17–րդ դարի Շահկախ խաչքարը, 17– 19–րդ դարերի «Շահկախ» սրբատեղին, 1875 թ․ «Ուխտավորների տունը», Ծամձոր գյուղի հյուսիսային կողմում՝ 13–րդ դարի «Հանդի ձեռք» կամ «Շաղախ» մատուռը, 19–րդ դարի տապանաքարերը, 19–20–րդ դարերի «Շաղախ» գերեզմանոցը, «Սարի» բերդը, 17–րդ դարի Շաղախ գյուղատեղի մնացորդները[2]։
Բնակչություն
խմբագրելՍարինշեն գյուղի բնակիչների նախնիները հիմնականում եկել են Պարսկահայաստանի Ղարադաղ գավառի տարբեր բնակավայրներից։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով գյուղի բնակիչների թիվը հասավ 27–ի։ 2015 թվականին Սարինշեն գյուղում բնակվում է 15 մարդ, կա 6 տնտեսություն[3]։ 1988–1989 թթ․ գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որը մասնակցել է տարբեր գյուղերի, շրջանների և բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական պայքարներին։ Ինչպես նաև գյուղի բնակիչները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 39 | 32 | 14 |
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 193–194.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 120.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։