Սուրբ Լորենցոյի բազիլիկ
Սուրբ Լորենցոյի բազիլիկ (իտալերեն՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura), պապական[2] ֆրանցիսկյան բազիլիկ և ծխական եկեղեցի Իտալիայում, Հռոմում։ Բազիլիկը Հռոմի Յոթ ուխտավոր եկեղեցիներից և նախկին հինգ պատրիարքային բազիլիկներից մեկն է։ Այն փոխանցված է եղել Երուսաղեմի Պատրիարքարանին։ Բազիլիկը իր անվանակիր Սուրբ Լորենցոյի շիրիմի սրբարանն է։ Վերջինս Հռոմի առաջին յոթ սարկավագներից մեկն է եղել, որը նահատակվել է 258 թվականին։ Շատ ուրիշ սրբեր ևս հուղարկավորված են այս բազիլիկում։
Սուրբ Լորենցոյի բազիլիկ իտալերեն՝ Basilica Papale di San Lorenzo fuori le Mura | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ, ծխական եկեղեցի և patriarchal basilica? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Մասն է | Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Սուրբ Լավրենտ |
Անվանված | Սուրբ Լավրենտ |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական արվեստ |
Հիմնադրված | 6-րդ դար |
25 մետր | |
Երկարություն | 90 մետր |
Լայնություն | 25 մետր |
![]() | |
![]() | |
basilicadisanlorenzo.com |
ՊատմությունԽմբագրել
Ներկայիս բազիլիկի տեղում Կոնստանդիանոս կայսրը կառուցել էր մի փոքր աղոթատեղի, որտեղ ըստ ավանդույթի 258 թվականին մահապատժի է ենթարկվել Սուրբ Լորենցոն։ 580-ականներին Պելագիոս II Պապը լիազորեց այդ տեղում կառուցել եկեղեցի՝ ի պատիվ Սուրբ Լորենցոյի։ 13-րդ դարում Հոնորիուս III Պապը լիազորեց մեկ այլ եկեղեցու կառուցում։ Այն զարդարվեց ֆրեսկոներով, որոնցում պատկերված էին Սուրբ Լորենցոն և առաջին նահատակված սարկավագ Սուրբ Ստեփանոսը։ Երկու կառույցները հետագայում միավորվեցին կառուցապատման ծրագրի շրջանակում։ Զանգակատունը կառուցվել է 12-րդ դարում։ Անմիջապես մուտքից ներս Գուլելմո Ֆրեսչի կարդինալի շիրիմն է։ Ներսում երգչախմբի շրջափակը և բեմն ունեն իտալերեն՝ cosmatesco զարդանախշեր, նաև կա 12 կամ 13-րդ դարի մի հրաշալի զատկական վառելամոմ։ Հանդիսավոր կամարի վրա 6-րդ դարի բյուզանդական խճանկարներ են, որտեղ պատկերված է Հիսուսն իր սրբերի հետ։ Բարձր խորանի ետևում պապական խորանն է, որի վրա մակագրված են կերտողների անունները (թվագրվում է 1148 թվական)։ 1374-1847 թվականը Սուրբ Լորենցոյի բազիլիկը եղել է Երուսաղեմի Լատինական պատրիարքարանի նստավայրը։ 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազիլիկը ռմբակոծվել է։ Վերականգնումը տևել է մինչև 1948 թվականը։
Եկեղեցում հուղարկավորվածներԽմբագրել
- Հիլարիուս Պապ
- Դամասուս II Պապ
- Սուրբ Լորենցո
- Ստեփանոս Նախավկա
- Պիոս IX Պապ
- Ալչիդե Գասպերի (Իտալիայի վարչապետ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Pope Benedict XVI’s ecclesiastical act of renouncing the title of "Patriarch of the West" in 2006 had as a consequence that the Roman Catholic "patriarchal basilicas" were officially re-styled "Papal basilicas".
ՄատենագրությունԽմբագրել
- Mondini, Daniela, S. Lorenzo fuori le mura, in: P. C. Claussan, D. Mondini, D. Senekovic, Die Kirchen der Stadt Rom im Mittelalter 1050-1300, Band 3 (G-L), Stuttgart 2010, pp. 317–527, ISBN 978-3-515-09073-5
- Webb Matilda (2001)։ «San Lorenzo Fuori le Mura and Catacomb»։ The Churches and Catacombs of Early Christian Rome։ Brighton: Sussex Academic Press։ էջեր 240–245։ ISBN 1-902210-58-1
- A. Muñoz, La Basilica di S.Lorenzo fuori le mura, Roma 1944.
- G. Da Bra, S.Lorenzo fuori le mura, Roma 1952
- R. Krautheimer, Corpus basilicarum christianarum Romae, S.Lorenzo fuori le mura, Città del Vaticano 1962.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Լորենցոյի բազիլիկ կատեգորիայում։ |