Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար

Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար (իսպ.՝ Catedral Metropolitana de la Asunción de la Santísima Virgen María a los cielos), տաճար Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Մեքսիկայի կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրն է[3] և համարվում է գաղութային Ամերիկայի ամենահին ու մեծ տաճարներից մեկը[4]։ Տեղակայված է Մեխիկոյի կենտրոնում գտնվող բլրի գագաթին՝ Կոնստիտուսիոն հրապարակի հյուսիսային մասում[5]։ Սագրարիո Մետրոպոլիտանո խորանի և Ազգային պալատի հետ այն կազմում է մայրաքաղաքի հրապարակի ճարտարապետական կենտրոնական համալիրը։

Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար
Catedral Metropolitana de la Asunción de la Santísima Virgen María a los cielos
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և տուրիստական վայր
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՏեղագրությունՄեխիկո Մեքսիկա Մեքսիկա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Mexico (city)?
Օծման թվականՓետրվարի 2, 1656 թվական[1]
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1570
Ներկա վիճակԿանգուն
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն[2]
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
ՃարտարապետClaudio de Arciniega?, Juan Gómez de Trasmonte?, José Eduardo de Herrera?, José Damián Ortiz de Castro? և Մանուել Տոլսա
Ճարտարապետական ոճԲարոկկո
Հիմնադրված1570
54.5 մ
Երկարություն110 մ
Լայնություն54.5 մ
Բարձրություն67 մետր
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ
19°26′04″ հս․ լ. 99°07′59″ ամ. ե.HGЯO
 Metropolitan Cathedral of Mexico City Վիքիպահեստում
Պաշտոնական կայք

Պատմություն

խմբագրել

Ացտեկների մայրաքաղաք Տենոտչտիտլանի զավթումից հետո, իսպանացի կոնկիստադորները քանդում են պատերազմի աստված Ուիտցիլոպոչտլի տաճարը և ացտեկների քանդված այդ սրբավայրի քարերից նույն տեղում որոշվում է կառուցել քրիստոնեական տաճար[6]։

Նոր Աշխարհի առաջին եպիսկոպոս Խուան դե Սումարագայի նստավայրի կառուցողական աշխատանքները տևում են 1524-1532թթ. ճարտարապետ Մարտինա դե Սուպելվեդայի ղեկավարությամբ։ Տաճարի առաջին քարն անձամբ դնում է Մեքսիկան զավթած իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։ Սակայն առաջին եկեղեցին կանգուն է մնում միայն կես դար, քանի որ շուտով դրա չափերն այլևս չէին համապատասխանում Նոր Իսպանիայի մայրաքաղաքի կարևորությանը։ Առաջին եկեղեցու տարածքը զբաղեցնում է ներկայիս տաճարի հյուսիսարևմտյան մասը։ 1573 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը որոշում է ընդունում Նոր Իսպանիայի արքեպիսկոպոսի համար կառուցել ավելի շքեղ տաճար[7], որը կխորհրդանշեր Նոր Աշխարհում իսպանական գահի վերջնական հաստատումը[8]։ Տաճարի կառուցումն սկսվում է 1573 թվականին և շարունակվում մինչև 1813 թվականը։ Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կրոնական ու պետական կարևոր կենտորն[8]։

1926-1930 թթ. նախագահ Պլուտարկո Էլյաս Կալյեսի հակակրոնական պայքարի շրջանում տաճարը փակվում է։ 1967 թվականի հրդեհը ոչնչացնում է տաճարի ներքին հարդարանքի զգալի մասը[9]։ Սկսվում են վերականգնողական աշխատաքններ, որոնց ընթացքում հայտնաբերվում են պատմական մի շարք կարևորագույն փաստաթղթեր ու արվեստի գործեր[7][8]։

Ճարտարապետություն

խմբագրել

Մեքսկիայի մայր տաճարը համարվում է Նոր Աշխարհի գաղութային ճարտարապետության հոյակապ նմուշներից մեկը, որի մեջ միաձուլված են վերածնունդը, բարոկկոն և նեոկլասիցիզմը։ Այն իրենից ներկայացնում է գրանիտից և մոխրագույն քարից կառուցված և լատինական խաչի տեսքով հինգնավանի բազիլիկա, 65 մետր բարձրությամբ գմբեթով։ Կենտրոնական նավի երկարությունը 110 մետր է, լայնությունը՝ 55 մետր։ Բարոկկո ոճով կառուցված գլխավոր մուտքը գտնվում է տաճարի կենտրոնական մասում՝ զարդարված Պողոս, Պետրոս, Հակոբոս առաքյալների քանդակներով[9]։

Դռան վերևի հատվածում գտնվում է Սուրբ Աստվածամոր համբարձման տեսարանի բարձրաքանդակը, որին էլ նվիրված է տաճարը։ Տաճարի աջ և ձախ մասերում տեղակայված յոթանասուն մետր երկարությամբ աշտարակներում գտնվում են քսանհինգ զանգերը[9][10]։

Պատկերասրահ

խմբագրել
 
Մայր տաճարը, 1900թ.
Մայր տաճարը, 1900թ.  
 
Մայր տաճարը, դեկտեմբեր 2013.
Մայր տաճարը, դեկտեմբեր 2013.  
 
Մայր տաճարը Մադերո փողոցից
Մայր տաճարը Մադերո փողոցից  
 
Մայր տաճարը, 1851.
Մայր տաճարը, 1851.  
 
Մայր տաճարը, 1836.
Մայր տաճարը, 1836.  
 
Ապաշխարանքի խորանը
Ապաշխարանքի խորանը  

Ներքին հարդարանքը

խմբագրել

Տաճարի ներքին հարդարանքերը կատարված են Վերածննդի ոճով և աչքի են ընկնում յուրահատուկ ճոխությամբ՝ զարդարված ոսկով, սադափով և փղոսկրով։ Տաճարն ունի հինգ խորան, որոնցից տաճարի գլխավոր սրբավայր հանդիսացող Ապաշխարանքի խորանը կառուցվել է XVII դարում[11]

Տաճարը շրջապատված է տասնյոթ մատուռներով, որոնցից յուրաքանչյուրը նվիրված մեկ սրբի[12][13] :

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Dedications of the Cathedral of Mexico» (Spanish). Archdiocese of Mexico. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. https://catedralmetropolitana.mx/la-virgen-de-la-asuncion/
  3. «View of Guadalupe». PEERLESS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  4. Mexico City Metropolitan Cathedral
  5. Enciclopedia de Mexico. Vol. 16. Mexico City: Encyclopædia Britannica. 2000. էջեր 8273–8280. ISBN 1564090345. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Catedral metropolitana de México». MSN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 Alvarez, Jose Rogelio (2000). «Catedral de Mexico». Enciclopedia de Mexico. Vol. 3. Mexico City: Encyclopædia Britannica. ISBN 1-56409-034-5.
  8. 8,0 8,1 8,2 «Metropolitan Cathedral Mexico City». Sacred Destinations. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. 9,0 9,1 9,2 Galind, Carmen; Magdelena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջեր 41–49. ISBN 968-5437-29-7.
  10. Cancino, Fabiola (2006 թ․ հուլիսի 21). «Restauran el reloj de la Catedral tras nueve años». El Universal Online México, S.A. de C.V. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  11. Cano de Mier, Olga (1988). Guia de Forasteros Centro Historico Ciudad de Mexico (Spanish). Mexico City: Guias Turisticas Banamex. էջեր 32–37.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. In the chapels, the terms "left-hand" and "right-hand" are used with reference to the main altar of each chapel.
  13. Mondragón Jaramillo, Carmen (2010 թ․ հունվարի 7). «Niños Jesus que obran milagros» [Nino Jesus that performs miracles] (Spanish). Mexico: INAH. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար» հոդվածին։