Սուրբ Աննայի տաճար (անգլ․՝ St. Ann's Armenian Catholic Cathedral), հայ կաթոլիկ տաճար և ազգային սրբավայր ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքում, որը գործել է որպես հայ կաթոլիկ եկեղեցի էչրփ թվականից մինչ թճճջ թվական։ Այն եղել է Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի նստավայրը։ Եկեղեցին երկու հասցե ուներ՝ Արևելյան 12-րդ փողոցում Մանհեթենի ստորին արևելյան տարածքում նախկին, որը գտնվում էր Սուրբ Աննա հռոմեական կաթոլիկ եկեղեցում, և Ուիլյամսբուրգում՝ Բրուքլին, նախկին Սուրբ Վինսենթ դը Պոլ եկեղեցում։ Բրուքլինի եկեղեցում այժմ շարունակում է գործել Սուրբ Անի հայ կաթոլիկ ծխական համայնքը։

Սորբ Աննայի կաթոլիկ տաճար
NYU Founder Hall Anns Ch 120 E12 jeh
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք, Նյու Յորք
Հասցե

110 E. 12th St., Manhattan

167 N. 6th St., Brooklyn
ԴավանանքՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
ԹեմԱՄՆ Արևելյան հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1983
Ներկա վիճականկանգ
ԱնվանվածՍուրբ Աննա
Ճարտարապետական ոճԳեորգիական ճարտարապետություն
Հիմնադրված1983
Փակված է2011
Քարտեզ
Քարտեզ
 St. Ann's Church / NYU Founders Hall Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Հայր Մարտիրոս Մեգերյանը նշանակվել է որպես Նյու Յորքի հայ կաթոլիկ եկեղեցու սպասարկող առաջին քահանան։ Նրան ուղարկել է պատրիարք Ստեփան Պետրոս Ժ Ազարյանը 1896 թվականին։ Մեգերյանը 1911 թվականին կոչվել է ԱՄՆ հայ կաթոլիկների ընդհանուր փոխանորդ[1]։ Նրան հաջորդեց հայր Հարություն Մալճյանը, ում ծառայությունը Նյու Յորքում տևեց 50 տարի՝ 1921-ից մինչ 1971 թվական։ 1982 թվականին նրան հաջորդեց հայր Գրիգոր Գերգերյանը, ում աշխատանքի անցնելու ընթացքում Նյու Յորք ուղարկվեց եպիսկոպոս Միքաիլ Ներսես Սեթյանին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի հայության նորաստեղծ Առաքելական էքսարխատը գլխավորելու համար։ Մինչ այդ, Սուրբ Պատարագը մատուցվում էր Բրուքլինի և Քուինսի հռոմեական կաթոլիկ եկեղեցիներում[1]։

Հետագա պատմություն խմբագրել

Նյու Յորքի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության կարդինալը՝ Թերենս Քուքը, առաջարկել էր Մանհեթենի Ստորին Արևելյան մասում գտնվող Սուրբ Աննա եկեղեցին ձևափոխել հայ կաթոլիկ տաճարի։ Առաջարկն ընդունվեց, և 1983 թվականին հիմնադրվեց Սուրբ Աննայի տաճարը։ 2002 թվականինին կարդինալ Էդվարդ Էգանը հանձնարարեց, որ էկզարխատը հանձնի Սուրբ Աննայի տաճարը հանձնի իր բոլոր շենքերը։ Տաճարը փրկելու փորձեր կատարվեցին, բայց վերջիվերջո էկզարխատն այլընտրանք չունեցավ[2]։ Եպիսկոպոս Թոմաս Դեյլին և Բրուքլինի հռոմեական կաթոլիկ թեմի նրա իրավահաջորդ եպիսկոպոսը՝ Նիկոլաս Դիմարցիոնը, առաջարկել էր Բրուքլինի Ուիլյամսբուրգ հատվածում գտնվող Սուրբ Վինսենթ դը Պոլ եկեղեցին որպես նոր վայր ինչպես էկզարխատի, այնպես էլ տաճարի ծխի համար։ Այս առաջարկը ընդունվեց, և Սուրբ Աննայի տաճարի անունը պահպանվեց[3]։

Սուրբ Վինսենթ դը Պոլ եկեղեցու գործունեությունը կարճ տևեց։ 2011 թվականին Հռոմի կաթոլիկ թեմի կողմից եկեղեցին վաճառվել է կառուցապատողին ։ Սուրբ Աննայի ծխական համայնքը հետագայում տեղափոխվեց Սուրբ Ընտանիքի հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը սլովակների կողմից ժառանգ թողնված ծուխ է Բրուքլինի Գրինփոյնթ թաղամասում։ Շինությունը , սակայն, տաճարի կարգավիճակի չհամապատասխանեց[4]։ Հետագայում տաճարը տեղափոխվեց Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «St. Ann's Cathedral History». Eparchy of Our Lady of Nareg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  2. «Eparchy of the United States and Canada». Armenian Catholic Church. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  3. «St. Anns Armenian Rite Cathedral & Shrine - New York City». www.nycago.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Former Armenian Cathedral of St. Ann, National Shrine of the Motherhood of St. Ann». Giga Catholic. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.