Նարեկի Տիրամոր հայ կաթողիկե թեմի առաջնորդարան (Գլենդել)

Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ (լատ. Eparchia Dominae Nostrae Naregensis), հայ կաթողիկե եկեղեցու թեմ, որի կենտրոնը գտնվում է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմը միակ թեմն է ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալների համար[1]։ Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի տաճարը Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է։ Նախկինում թեմի մայր տաճարը Սուրբ Աննա եկեղեցին էր, որը գտնվում է Բրուքլինում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցի

Պատմություն

խմբագրել

1981 թվականի հուլիսի 3-ին Սուրբ Աթոռը հիմնում է Հայ կաթոլիկ եկեղեցու Միացյալ Նահանգների և Կանադայի Առաքելական քրմապետությունը։ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրապարակել է «Qui nuper successimus» կոնդակը, որը ԱՄՆ-ի և Կանադայի առաքելական քրմապետությունը վերափոխել է Նյու Յորքի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին թեմը ստացել է իր ներկայիս անվանումը, որը կապված էր թեմի մայր տաճարի Նյու Յորքից Գլենդել տեղափոխման հետ։

Թեմի հոգևորականներ

խմբագրել
  • Եպիսկոպոս Միքայել Ներսես Սեթյան (3.07.1981 - 18.09.1993),
  • Եպիսկոպոս Հովհաննես Դերձակյան Ջի Էյ Էմ (5.01.1995 - 30.11.2000),
  • Եպիսկոպոս Միքայել Մուրադյան Այ Ջի Փի Բի (30.11.2000 - 21.05.2011)[2],
  • Եպիսկոպոս Միքայել Մուրադյան Այ Ջի Փի Բի (2011 թվականի մայիսի 21-ից)։

Ծխական համայնքների ցուցակ

խմբագրել

Թեմի ծխական համայնքները գտնվում են հետևյալ քաղաքներում,

  • Բոստոն - Սուրբ Խաչ եկեղեցի,
  • Գլենդել - Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար,
  • Դետրոյտ - Սուրբ Վարդանի եկեղեցի,
  • Լիթլ Ֆոլս - Սուրբ սրտի եկեղեցի,
  • Լոս Անջելես - Նահատակաց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի,
  • Մոնրեալ - Սուրբ Աստվածածին Մարիամ Նարեկի եկեղեցի,
  • Նյու Յորք - Սուրբ Աննայի եկեղեցի,
  • Տորոնտո - Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի,
  • Ֆիլադելֆիա - Սուրբ Մարկոսի եկեղեցի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել