Գրիգոր Գերգերյան (արևմտ․հայ․՝ Գրիգոր Կերկերյան, անգլ․՝ Krikor Guerguerian, ), հայ եկեղեցական գործիչ, կաթոլիկ եպիսկոպոս։ Նա հայտնի է իր «Krikor Guerguerian Archive» աշխատությամբ՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ժողովածուով։

Գրիգոր Գերգերյան
Ծնվել էմայիսի 12, 1911
ԾննդավայրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Կյուրին
Մահացել էմայիսի 7, 1988
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Նյու Յորք, Նյու Յորք
Ազգությունհայ
ԿրոնՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան
Աշխատանքեպիսկոպոս
ԱնդամությունԳլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմ
ՀարազատներԷդմունդ Գերգերյան (եղբորորդի)

Կենսագրություն խմբագրել

Գերգերյանը իր ընտանիքի տասնվեց երեխաներից ամենակրտսերն էր։ Նա ուներ ութ քույր և յոթ եղբայր։ Միայն վեցն են կարողացել փրկվել Հայոց ցեղասպանությունից։ Ցեղասպանության ժամանակ նա իր ծնողների սպանության ականատես է եղել[1]։ 1916 թվականին Գրիգորը իր եղբոր հետ փախչում է Բեյրութ, որտեղ նրան ընդունում է որբանոցը։

1925 թվականին նա ընդունվել է Լիբանանի Զմմառ կաթոլիկ վանք-դպրոց։ 1930-ական թվականների սկզբին նա հոգևորական կոչում է ստացել Բեյրութի Սուրբ Ջոզեֆ համալսարանում, և հետագայում նա գնաց Հռոմ, որ ընդունվի Լևոնյան համալսարան, աստվածաբանություն սովորելու նպատակով։ Նա կաթոլիկ վանական է դարձել 1937 թվականին։

Նույն թվականին նա պաշպանեց իր դոկտորի կոչումը Հայոց ցեղասպանության թեմայով[2]։

Գործունեություն խմբագրել

Վանական դառնալուց հետո նա բնակություն է հաստատել Կահիրեում, որտեղ ապրել և աշխատել է նրա քահանա կրտսեր եղբայրը։ Մոտ 1952 թվականին, Կահիրեում, ծանոթացել է Կյուրտ Մուստաֆա փաշայի հետ։ Մուստաֆա փաշան Ստամբուլի առաջին զինվորական տրիբունալի նախկին դատավորն էր, ով վճիռ էր կայացրել Միություն և առաջադիմությոան անդամների դեմ դատավարություններում։ Մուստաֆան նրան ասել է, որ դատական փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Հայ եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարան[3]։ Գերգերյանը փորձել է հասկանալ, թե որտեղ են ուղարկվել այդ փաստաթղթերը։ Նա գտել է և լուսանկարել է թղթերը Երուսաղեմի Հայ եկեղեցու պատրիարքարանում[4]։ Ավելի ուշ նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ աշխատել է որպես քահանա։ Այս փաստաթղթերի պատճենները պահվում են Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքի Քլարկ համալսարանի «Krikor Guerguerian Archive» ժողովածուում։

Հրապարակումներ խմբագրել

Յոզղատի Հայասպանության Վավերագրական Պատմություն (Վավերագրական պատմություն Յոզղաթի Հայոց)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Krikor Guergeurian on Meeting a Perpetrator». USC Shoah Foundation (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  2. «About Reverend Father Krikor Guerguerian – Krikor Guerguerian Archive». wordpress.clarku.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. Akçam, Taner (2018 թ․ հունվարի 23). Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide (անգլերեն). Springer. էջեր 12–14. ISBN 9783319697871.
  4. Arkun, Aram (2017 թ․ մայիսի 25). «Akçam Honors Rev. Krikor Guerguerian, Announces Digitalization of Guerguerian Archival Collection, at ALMA Lecture».

Արտաքին հղումներ խմբագրել