Սուվոն (Հարավային Կորեա)
Սուվոն, Կյոնգիդո շրջանի ամենամեծ քաղաքը և կենտրոնը, ամենաշատ բնակեցված նահանգը, որը շրջապատում է Սեուլը՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքը։ Սուվոնը գտնվում է Սեուլից 30 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ։ Ավանդաբար, այն հայտնի է «Որդիական բարեպաշտություն» անունով։ Չնայած նրա բնակչությունը գրեթե 1,2 միլիոն է, որով նա գերազանցում է Ուլսանը, այն չունի մեգապոլիսի կառավարման ձև։ Կորեայի պատմության ընթացքում Սուվոնը փոքր բնակավայրից վերածվել է խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոնի։ Սուվոնը Հարավային Կորեայի միակ քաղաքն է, որը մինչև այժմ պարսպապատված է։ Այդ պարիսպը Կյոնգիդո շրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է։ Սամսունգ էլեքտրոնիքսի R&D կենտրոնը և Սամսունգի գլխավոր գրասենյակները գտնվում են Սուվոնում։ Քաղաքը սպասարկում են 2 մայրուղի, ազգային երկաթուղային ցանցը և Սեուլի մետրոպոլիտենը։ Ունենալով 11 համալսարան՝Սուվոնը համարվում է կրթական կենտրոն։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սուվոն | |||
կորեերեն՝ 수원특례시 կորեերեն՝ 水原特例市 | |||
| |||
Երկիր | Հարավային Կորեա | ||
Համայնք | Գյոնգի[1] | ||
Ներքին բաժանում | Gwonseon-gu?, Yeongtong-gu?, Jangan-gu? և Paldal-gu? | ||
Մակերես | 121,1 կմ² | ||
ԲԾՄ | 66 մետր | ||
Բնակչություն | 1 234 300 մարդ (2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Պաշտոնական կայք | suwon.go.kr(կոր.) | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀնագույն ցեղային ժամանակներում Սուվոնը հայտնի էր Մոսու- գուկ (Հանգուլ։ 모수국) անվամբ։ Երեք թաբավորությունների ժամանակաշրջանում, այնուամենայինվ, տարածքը որը համապատասխանում է ժամանակակից Սուվոնին և Հվանսուն քաղաքին կոչվում էր Մեհոլ-գուն։ 757 թվականին Գյոնգդոկ արքան փոխեց անունը Սուսոն-գուն։ 940 թվականին Գորյո արքայատոհմի որոք անունը նորից փոխվեց և դարձավ Սուջու։ Ջոսոն արքայատոհմի արքա Տեջոնը վերանվանեց քաղաքը Սուվոն 1413 թվականին[3]։
Հվանսոնի շինարարություն
խմբագրելԱվելի ուշ, Ջուսոն դինաստօայի օրոք, 1796 թվականին Ջօնգջոի արքան Սուվոնը երկրի մայրաքաղաք դարձնելու անհաջող փորձ արեց։ Այս ծրագրի մի մաս էր նաև Հվանսոն բերդի կառուցումը, որը իրենից ներկայացնում էր ուժեղացված պատ, որը կշրջապատեր ամբողջ քաղաքը և նաև կպաշտպաներ իր հոր՝ արքայազն Սադոյի դամբարանը, որը նա տեղակայել էր այնտեղ[4]։ Պատերի կառուցումը Կորեայում առաջին վճարվող աշխատանքի օրինակն են։ Պատերը մինչև այժմ գոյություն ունեն, չնայած դրանք և ամրոցը մեծապես վնասվել են Կորեական պատերազմի ժամանակ։ Հվանսոնի կառուցումը ղեկավարվել է փիլիսոփա Ջուն Յագ-Յոնգի կողմից։ Արքա Ջօնգջոի մահվանից հետո՝1800 թվականին, հրապարակվել է փաստաթուղ՝ որը նկարագրում էր ամրոցի կառուցումը։ Այդ փաստաթուղթը անգնահատելի համարվեց 1970-ականներին ամրոցի վերակառուցման ժամանակ։ Ժամանակին պատերը շրջապատում էին ամբողջ քաղաքը, բայց հիմա քաղաքը լայնանալով անցել է պատերի սահմանը։ Պատերը հիմա համարվում են Յունեսկոյի Համաշխարհային ժառանգություն և հաճախ են օգտագործվում քաղաքը գովազդելու համար[4]։
Կորեական պատերազմ
խմբագրելԿորեական պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի վրա, քանի որ այդ ընթացքում քաղաքը փոխել է 4 իշխանություն։ Պատերազմի բռնկումից հետո Միացյալ Նահանգների օդուժը Ճապոնիայից ուղարկվեց Կորեա՝ Սուվոնի և Գիմփոի բնակչությանը էվոկուացնել համար:Բայց շուտով քաղաքը ընկավ հյուսիսկորեացիների ձեռքը։ Պատերազմի ավարտին Սուվոնը նորից միացավ Հարավային Կորեային։
Աշխարհագրություն
խմբագրելՍուվոնը գտնվում է Գյունգի հարթավայրի հյուսիսում, անմիջապես Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի հարավում։ Նրան շրջապատում են հետևյալ քաղաքները. Ուիվանգ՝ հյուսիս-արևմուտքից, Յոնգին՝ արևելքից, Հվանսոն՝ հարավ-արևմուտքից, Անսան՝ արևելքից։ Սուվոնի շրջակայքում կան մի քանի բլուրներ, որոնցից ամենաբարձրը Գվանգոսանն է հյուսիսում։ Լեռը ունի ծովի մադարդակից 582 մետր բարձրություն[5]։ Սուվոնով անցնող բոլոր ջրային հոսքերը սկիզբ են առնում Գվանգոսանից և մոտակայքում գտնվող այլ գագաթներից։ Ջրային հոսքերը անցնում են Սուվոնի միջով և թափվում Դեղին ծով։ Ինչպես Ամբողջ Հարավային Կորեայի տարածքում այնպես էլ Սուվոնում չկան բնական լճեր։ Այնուամենայինիվ այնտեղ կան շատ փոքր ջրամբարներ։ Սուվոնը գտնվում է 6 կիլոմետր հեռավորության վրա Դեղին ծովից։
Կլիմա
խմբագրելՍուվոն (1981–2010, առավելագույնը 1964–ներկա)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.3 (59.5) |
19.3 (66.7) |
25.0 (77) |
30.5 (86.9) |
33.2 (91.8) |
33.9 (93) |
37.3 (99.1) |
37.4 (99.3) |
33.7 (92.7) |
29.0 (84.2) |
25.8 (78.4) |
17.8 (64) |
37.4 (99.3) |
Միջին բարձր °C (°F) | 2.1 (35.8) |
5.0 (41) |
10.6 (51.1) |
17.9 (64.2) |
23.0 (73.4) |
26.8 (80.2) |
28.8 (83.8) |
29.8 (85.6) |
25.9 (78.6) |
20.0 (68) |
12.0 (53.6) |
5.0 (41) |
17.2 (63) |
Միջին օրական °C (°F) | −2.9 (26.8) |
−0.3 (31.5) |
5.0 (41) |
11.6 (52.9) |
17.2 (63) |
21.7 (71.1) |
24.8 (76.6) |
25.6 (78.1) |
20.8 (69.4) |
14.0 (57.2) |
6.6 (43.9) |
0.0 (32) |
12.0 (53.6) |
Միջին ցածր °C (°F) | −7.4 (18.7) |
−5.0 (23) |
0.0 (32) |
5.9 (42.6) |
12.0 (53.6) |
17.4 (63.3) |
21.7 (71.1) |
22.1 (71.8) |
16.4 (61.5) |
8.8 (47.8) |
1.8 (35.2) |
−4.4 (24.1) |
7.5 (45.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −24.8 (−12.6) |
−25.8 (−14.4) |
−11.3 (11.7) |
−4.7 (23.5) |
2.3 (36.1) |
7.8 (46) |
13.2 (55.8) |
13.0 (55.4) |
3.6 (38.5) |
−3.6 (25.5) |
−12.6 (9.3) |
−24.4 (−11.9) |
−25.8 (−14.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 22.4 (0.882) |
24.2 (0.953) |
47.9 (1.886) |
61.3 (2.413) |
97.8 (3.85) |
129.2 (5.087) |
351.1 (13.823) |
299.8 (11.803) |
153.9 (6.059) |
53.1 (2.091) |
49.7 (1.957) |
21.8 (0.858) |
1312,3 (51,665) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 7.3 | 6.2 | 7.6 | 7.8 | 8.7 | 9.4 | 15.4 | 14.1 | 8.7 | 6.2 | 8.7 | 8.1 | 108.2 |
Միջ. ձնառատ օրեր | 7.4 | 5.2 | 2.6 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 1.7 | 6.2 | 23.2 |
% խոնավություն | 65.1 | 64.3 | 64.2 | 62.5 | 67.6 | 72.3 | 80.1 | 78.3 | 74.5 | 71.0 | 68.6 | 66.4 | 69.6 |
Միջին ամսական արևային ժամ | 166.0 | 171.6 | 198.0 | 215.2 | 221.3 | 188.3 | 136.7 | 166.0 | 182.0 | 200.2 | 158.0 | 159.7 | 2162,8 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 54.0 | 56.2 | 53.4 | 54.6 | 50.4 | 42.8 | 30.5 | 39.5 | 48.8 | 57.4 | 51.6 | 53.4 | 48.6 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Վարչական բաժանում
խմբագրելՔաղաքը ունի 4 վարչական տարածք։
Հայերեն | Կորեերեն | Հանջա | Բնակչ. (2015)[6] | Տարածք (m2) |
---|---|---|---|---|
1.Գվոնսոն-գու | 권선구 | 善|區 | 344,414 | 47,355,349.2 |
2.Ջանգան-գու | 장안구 | 安|區 | 300,007 | 33,119,867.5 |
3.Փալդալ-գու | 팔달구 | 區 | 201,142 | 13,077,959.4 |
4.Յոնգտոնգ-գու | 영통구 | 通|區 | 332,899 | 27,500,143.7 |
Ժողովրդագրական իրավիճակ
խմբագրելԲնակչության 50,2%-ը տղամարդիկ են։ Միայն Փալդալ-գու տարածաշրջանում է որ կանայք քանակով գերազանցում են տղամարդկանց։ Բնակչության 1,85%-ը արտասահմանցի են։ Տեղեկությունները ժողովրդագրական տվյալների մասին ներկայացված են աղյուսակում։
Ամբողջ բնակչությունը | Կորեացի տղամարդիկ | Կորեացի կանայք | Կորեացիներ | Արտասահմանցի տղամարդիկ | Արտասահմանցի կանայք | Արտասահմանցիներ | |
---|---|---|---|---|---|---|---|
Սուվոն (Ընդհանուր) | 1,086,904 | 535,906 | 531,211 | 1,067,117 | 9,914 | 9,873 | 19,787 |
Գվոնսոն-գու | 315,512 | 156,783 | 154,004 | 310,789 | 2,314 | 2,411 | 4,725 |
Ջանգան-գու | 290,732 | 143,737 | 143,351 | 287,088 | 1,742 | 1,902 | 3,644 |
Փալդալ-գու | 224,194 | 107,929 | 108,926 | 216,855 | 3,652 | 3,687 | 7,339 |
Յոնգտոնգ-գու | 256,466 | 127,457 | 124,930 | 252,387 | 2,206 | 1,873 | 4,079 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ http://stat.suwon.go.kr/stat/index.do
- ↑ «Welcome to Suwon city». Suwon City Council. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Hwaseong Fortress – UNESCO World Heritage Centre». UNESCO. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «한국의 산하 - 광교산 (Hangugui Sanha - Gwanggyosan)». Korean mountaineering association website. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «연령별 인구현황 (월간)» (Korean). rcps.egov.go.kr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- City government website (in Korean) Արխիվացված 2013-02-22 Wayback Machine
- Սուվոն (Հարավային Կորեա) հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Suwon : Official Seoul City Tourism Արխիվացված 2009-05-01 Wayback Machine
- Suwon Samsung Bluewings official site
- Official site of Hwaseong fortress Արխիվացված 2013-05-08 Wayback Machine
- Gyeonggi Suwon International School homepage
- Gyeonggi Daily Newspaper
- Gyeongin Daily Newspaper
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուվոն (Հարավային Կորեա)» հոդվածին։ |