Սուսանա Կիարոտի (իսպ.՝ Susana Chiarotti, 1946[1], Սանտա Ֆե, Արգենտինա[1]), արգենտինացի իրավաբան, ակտիվիստ և կանանց իրավունքների ոլորտի գործիչ։ Նա Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում կանանց իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ է և զեկույցներ է ներկայացնում Ամերիկյան պետությունների կազմակերպության համար կանանց իրավունքների ոլորտում իրավիճակի մասին[2]։

Սուսանա Կիարոտի
իսպ.՝ Susana Chiarotti
Դիմանկար
Ծնվել է1946[1]
ԾննդավայրՍանտա Ֆե, Արգենտինա[1]
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունփաստաբան և կանանց իրավունքների պաշտպան
 Susana Chiarotti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Սուսանա Կիարոտին Վիեննայում 2018 թվականին

Սուսանան ծնվել է 1946 թվականին Սանտա Ֆեում։ Կրթությամբ իրավաբան է, սովորել է Ռոսարիոյի ազգային համալսարանում։ Նա ասել է, որ ֆեմինիստ չի եղել մինչև 1985 թվականը։ Մինչ այդ նա դասակարգային պայքարը համարել է իր երկրի հիմնական խնդիրը և պնդել է, որ ֆեմինիզմի շարժմանը մասնակցում են ավելի զարգացած երկրների կանայք։ Նա ապրել է Բոլիվիայում այն բանից հետո, երբ փախել էր Արգենտինայում կատարվող բռնապետությունից։ Նա Ռոսարիո է վերադարձել 1984 թվականին, որտեղ դարձել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնողը[2][3]։

Կիարոտին Նյու Յորքում տեղակայված «People's Movement for Human Rights Education» ընկերության և Լատինական Ամերիկայում ու Կարիբյան կղզիներում կանանց իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ է։ Վերջինս հիմնադրվել է 1987 թվականին և պաշտոնապես գրանցվել է 1989 թվականին Լիմայում։ Արգենտինայում կանանց իրավունքների վիճակի մասին հաշվետվություններ է ուղարկում Ամերիկյան պետությունների կազմակերպման համար[4][5]։ Նշում է, որ «դեռ շատ անելիքներ կան, բայց մյուս հարևան երկրների համեմատությամբ Արգենտինան այս բնագավառում նրանցից առաջ է անցել, սակայն այն նախկինի պես կնատյացական է և անդրոկենտրոն»։ Նա ասում է, որ վերջին 30 տարվա ընթացքում իր երկիրն առաջընթաց է գրանցել գոնե այն հարցում, որ տղամարդուն ընտանիքում կոպիտ ուժ կիրառելու համար պատասխանատվության են ենթարկել։ Սուսանան նշում է, որ «կանանց նկատմամբ բռնությունը սխալ է»[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.nodo50.org/xarxafeministapv/?+Entrevista-a-Susana-Chiarotti+
  2. 2,0 2,1 «PDHRE Board: Susana Chiarotti». pdhre.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Entrevista a Susana Chiarotti, Abogada y feminista argentina - GRUP DE DONES DE LA MARXA MUNDIAL VALÈNCIA». www.nodo50.org (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Nosotras - Conoce más sobre CLADEM». CLADEM (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Entrevista. Susana Chiarotti». www.americalatinagenera.org (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
  6. «Susana Chiarotti». www.gefedi.una.ac.cr (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  7. «"No se tiene dimensión del fenómeno", entrevista a Susana Chiarotti | IADE». www.iade.org.ar (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.