Կնատյացություն (միզոգոնիա, հին հունարեն՝ μῖσος «ատելություն» և հին հունարեն՝ γυνή` «կին» բառերից), հասկացություն, որ բնորոշում է ատելություն, հակակրանք կամ արմատացած կանխակալ վերաբերմունք կանանց հանդեպ[1]։ Կնատյացը մարդ է, որին հատուկ է կնատյացությունը։ Միզոգոնիան կարող է արտահայտվել սեքսիզմի, կնոջը ստորացման, կանանց նկատմամբ բռնության կամ կանանց սեռական առարկայացման միջոցով։

«Երթ ընդդեմ կնատյացության» (Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ)

Միզոգոնիան առանձնացվում է որպես դիցաբանական, կրոնական և փիլիսոփայական շատ համակարգերի վառ արտահայտված գիծ[2]։ Մասնավորապես, շատ հեղինակներ նշում են Հին Հունաստանի մշակույթի կնատյացությունը[3][4], ինչպես նաև` այնպիսի փիլիսոփաների կնատյացությունը, ինչպիսիք են Օտտո Վեյնինգերը, Արթուր Շոպենհաուերը և Ֆրիդրիխ Նիցշեն։

Միզոգոնիան կրոնում խմբագրել

Քրիստոնեության մեջ խմբագրել

Քրիստոնեության մեջ գոյություն ունեն իրարից տարբերվող բազմաթիվ վերանվանումներ։ Կնատյացության մեջ նախատինքը սովորաբար առաջ է բերում հարցեր կանանց քահանայության, Վատիկանի հակաաբորտային քաղաքականության և պատմական այնպիսի օրինակների մասին, ինչպիսին է կնոջ լռությունը եկեղեցում։

Իսլամում խմբագրել

Ղուրանի Ան-Նիսա սուրան քննատադվել է միզոգոնիկ տեքստի համար։

  Տղամարդիկ կանանց խնամատարն են, քանի որ Ալլահը նրանցից մեկին առավելություն է տվել մյուսի նկատմամբ, և քանի որ նրանք ծախսում են իրենց հարստությունից։ Ճշմարիտ կանայք հնազանդ են և ամուսինների բացակայության դեպքում Ալլահի հոգածության շնորհիվ պահպանում են այն, ինչ պետք է պահել։ Իսկ այն կանանց, որոնց հավատարմությանը դուք կասկածում եք, խրատեք, խուսափեք նրանցից։ Եթե նրանք հնազանդվեն ձեզ, նրանց դեմ ուղիներ մի փնտրեք։ Իրապես, Ալլահը Երկնային է ու Մեծ[5]։  
 
Բռնաբարության զոհ դարձած կոնգոյացի կանայք

Հինդուիզմում խմբագրել

Մանուի օրենքը պահանջում է, որ կինն իր ամբողջ կյանքը, կախված տարիքից, ապրի հոր, ամուսնու, որդու, ազգականի, իսկ նրանց բացակայության դեպքում` իշխանի հովանավորության տակ, և արգելում է նրան անկախության ձգտել։

Միզոգոնիան 18-19-րդ դարերի արևմտյան փիլիսոփայության մեջ խմբագրել

Շատ արևմտյան փիլիսոփաներ արտահայտել են միզոգոնիկ հայացքներ։ Օտտո Վեյնինգերն իր «Սեռ և բնավորություն» գրքում մարդու «կանացի» սկիզբը «ոչնչություն» է անվանել, որը զուրկ է իրական գոյությունից, գիտակցությունից ու ռացիոնալությունից[6]։

Միզոգոնիկ է Արթուր Շոպենհաուերի «Կանանց մասին» էսսեն, որտեղ նա հայտարարում է, որ «կինն իր էությամբ դատապարտված է հնազանդության», ինչպես նաև` «տղամարդկանց միջև բնությունից եկող պարզ անտարբերություն կա, իսկ կանանց մոտ` բնությունից եկող թշնամանք»[7]։

Ֆրիդրիխ Նիցշեն քաղաքակրթության բարձր տեսակները կապել է կանանց հանդեպ առավել դաժան վերահսկողության հետ (Բարուց և չարից անդին

Առցանց միզոգոնիա խմբագրել

Միզոգոնիկ հռետորաբանությունը լայնորեն տարածված է համացանցում։ Գենդերային հարձակումների վերաբերյալ հանրային քննարկումներն աճում են, ինչը բերում է քաղաքական միջամտության և ավելի մեծ արձագանքների պահանջի այնպիսի սոցիալական ցանցերի կողմից, ինչպիսիք են Ֆեյսբուքը և Թվիթթերը[8][9]։

2016 թվականին Դեմոս վերլուծական կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունը եզրակացրել է, որ Թվիթթերում կնատյաց գրառումների 50%-ը պատկանում է կանանց[10]։

Միզոգոնիայից տառապողների մեծ մասը հանրային կանայք են, որոնք խոսում են ստացվող սպառնալիքների մասին, և այն կանայք, որոնց կապում են ֆեմինիզմի հետ։ Կնատյաց հաղորդագրությունների հեղինակները սովորաբար անհայտ են կամ դժվար ճանաչելի։ Նրանց հռետորաբանությունը ներառում է կնատյաց մակդիրներ, գրաֆիկական և սեռականացված կերպարներ, կանանց արտաքինի վրա կենտրոնացում, և սեռական բռնությունը ներկայացվում է իբրև այդ կանանց ուղղելու միջոց։

Տարբեր կանանց ուղղված վիրավորանքներն ու սպառնալիքները սովորաբար շատ նման են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Definition of misogyny in English by Oxford Dictionaries (British & World English)». Oxford Dictionaries | English. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Lorraine Code (2000). Encyclopedia of Feminist Theories (1st ed.). Լ.: Routledge. p. 346. ISBN 0-415-13274-6
  3. Блох И. История проституции
  4. J. W. Roberts (2002-06-01). City of Sokrates: An Introduction to Classical Athens. ISBN 978-0-203-19479-9.
  5. Коран Արխիվացված 2018-03-18 Wayback Machine / Пер. Кулиева.
  6. Gerald N. Izenberg, Chandak Sengoopta (June 2001). Review of Chandak Sengoopta’s Otto Weininger: Sex, Science, and Self in Imperial Vienna. The American Historical Review, Vol. 106, No. 3 : 1074—1075. doi:10.2307/2692497. JSTOR 2692497.
  7. Артур Шопенгауэр. О женщинах
  8. Jane, Emma Alice 'Back to the kitchen, cunt': speaking the unspeakable about online misogyny(անգլ.) // Continuum: Journal of Media & Cultural Studies[en] : journal. — 2014. — Т. 28. — № 4. — С. 558—570. — doi:10.1080/10304312.2014.924479
  9. Philipovic, Jill Blogging While Female: How Internet Misogyny Parallels Real-World Harassment(անգլ.) // Yale Journal of Law and Feminism[en] : journal. — 2007. — Т. 19. — № 2. — С. 295—303.
  10. Twitter abuse — '50 % of misogynistic tweets from women', BBC

Գրականություն խմբագրել

  • Фрейд З. Леонардо да Винчи. Воспоминание детства // Фрейд З. Художник и фантазирование / Общ. ред., сост., вступ. ст. Р. Ф. Додельцева, К. М. Долгова; Пер. с нем. Р. Ф. Додельцева, А. М. Кесселя, М. Н. Попова. — М.: Республика, 1995. — 396 с. — (Прошлое и настоящее). — ISBN 5-250-02522-6.

Արտաքին հղումներ խմբագրել