«Սուպերշուն» (անգլ.՝ Underdog), 2007 թվականի ամերիկյան մանկական ֆանտաստիկ կատակերգություն։ Ֆիլմը նկարահանվել է համանուն մուլտսերիալի մոտիվներով, որը հեռարձակվել է 1964-1973 թվականներին։

Սուպերշուն
անգլ.՝ Underdog
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն և կինոֆանտաստիկա
ՀիմքUnderdog?
Թվականօգոստոսի 3, 2007 և հունվարի 31, 2008[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորFrederik Du Chau?[4][5][6][…]
ՊրոդյուսերԳարի Բարբեր, Ռոջեր Բիրնբաում, Ջոնաթան Գլիքման և Jay Polstein?
Սցենարի հեղինակAdam Rifkin?, Joe Piscatella? և Craig A. Williams?
ԴերակատարներՓիթեր Դինքլեյջ[2][6][7][…], Ջոն Սլեթերի[6][8], Պատրիկ Ուորբերթոն[6][8], Alex Neuberger?[4][6][7][…], Թեյլոր Մոմսեն[6][7][8], Բրեդ Գարեթ[6][8], Ջեյմս Բելուշի, Ջոն Դի Մագիո[8], Ֆիլ Մորիս[8], Մայքլ Մասսի[8], Քեմ Քլարք[8], Ջես Հեմել[8], Ջեյ Լենո[8], Սյուզի Կաստիլո[8], Ջեյսոն Լի, Էզրա Բազինգթոն[9] և Սամանթա Բի[9]
ՕպերատորԴևիդ Էգբի
ԵրաժշտությունՌենդի Էդելման
ՄոնտաժTom Finan?
Նկարահանման վայրՌոդ Այլենդի Կապիտոլիում
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Spyglass Entertainment, DreamWorks Classics?, Barber-Birnbaum? և Jay Polstein?
Տևողություն84 րոպե
Շահույթ65 270 477 $[10]
Պաշտոնական կայքէջ
 Underdog (2007 film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ոստիկանական բիգլին աշխատանքից հեռացնում են վատ ծառայության համար: Նա հայտնվում է ապաստարանում, որի նկուղում խելագար գիտնական, գենետիկ Սայմոնը և նրա օգնական Քեդ Լեքին շների վրա փորձեր են անցկացնում՝ փորձելով գերունակություններով ցեղատեսակ բուծել։ Բիգլը դուրս է պրծնում բժշկի ձեռքից լաբորատորիայում և պատահաբար իր վրա է լցնում միանգամից մի քանի տասնյակ փորձանոթների պարունակությունը, ինչի շնորհիվ անմիջապես ձեռք է բերում այդ սուպերունակությունը։ Շունը փախչում է, փողոցում ընկնում է շների կացարանի պահակի՝ նախկին ոստիկան Դեն Անգերի մեքենայի տակ, և նա շանը տանում է տուն, որտեղ նրա նոր տերը դառնում է Դենի որդին՝ Ջեքը։

Սկզբում նրանց հարաբերությունները չեն դասավորվում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ Ջեքը իմանում է շան անսովոր ունակությունները․ նա կարողանում է խոսել անգլերեն, վազել և թռչել մեծ արագությամբ, լինել անօդ տարածության մեջ... Ջեքը շանն առաջարկում է դառնալ իրենց քաղաք Քեփիթոլ Սիթիի պահապանը, սուպերհերոս, հանցագործության դեմ պայքարող: Որոշ տատանումներից հետո Շուշայնը համաձայնում է, մանավանդ որ սուպերշան կերպարում նա դուր է գալիս գեղեցկուհի Պոլլիին։

Սուպերշունը սկսում է իր ազնիվ աշխատանքը՝ պաշտպանելու քաղաքը քրեական տարրերից, իսկ Սայմոնը շարունակում է իր հետազոտությունները․ նա պետք է բռնի սուպերշանը, որպեսզի վերցնի նրա գենային նմուշները։ Չարագործն ու Քեդը բռնեւմ են Դենին, ով բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտնականի հրամանով նա իր մոտ է կանչում Շուշայնին։ Նա և Ջեքը օգնության են հասնում, բայց սուպերշունը ստիպված է լինում իր գենային նյութը տալ չարագործին, իսկ վերջինս նրան վերածում է սովորական շան։

Չարագործը, Քեդը և երեք գերշները գնում են քաղաքապետարան, որտեղ պատանդ են վերցնում քաղաքապետին և պահանջում գումար, լաբորատորիա և անձեռնմխելիություն։ Կապված Դենը, Ջեքը և Շուշայնը ազատվում են և նույնպես ժամանում քաղաքապետարան: Քեդը շենքի տանիքին ռումբ է տեղադրում, որը, հատուկ նյութ ցողելով, բոլոր քաղաքաբնակներին կդարձնի չարաբաստիկ ստրուկներ։ Երիտասարդ թղթակից Մոլլին՝ Պոլլիի տիրուհին, մտնում է քաղաքապետարան և տեսնում, թե ինչ է անում Քեդը, բայց չի հասցնում ոչինչ ձեռնարկել, ավազակը նրան կապում է տանիքում։

Բլեսկը հասկանում է, որ արդեն զրկված է իր նախկին ուժից, բայց այնուամենայնիվ շտապում է շենք՝ պատանդներին փրկելու համար։ Նա պատահաբար բախվում է Սայմոնին և կոտրում նրա ձեռքի փորձանոթը՝ նորից ստանալով իր սուպերուժը։ Նույն սուպերուժն ունեցող երեք գերմանական հովվաշների և նույն նյութից խմած Սայմոնին հետ կռվելուց հետո սուպերշունը հաղթում է: Նա ազատում է Պոլիին և Մոլիին, թաղում է ռումբը խորը գետնի տակ:

Չարագործները բանտում են, Դենը կրկին ոստիկան է, Սուպերշունը շարունակում է պահպանել քաղաքի անդորրը, և Պոլլին երբեք չի կռահում, որ իր սիրելի հերոսը իրականում այն նույն բիգլն է, որն ապրում է հարևանությամբ…

Դերերում

խմբագրել

Հնչյունավորում

խմբագրել
  • Ջեյսոն Լի – Բիգլ Շուշայն/Սուպերշուն
  • Ջոն Դիմաջիո – բուլդոգ
  • Ֆիլ Մորիս – Խեղել, գերմանական հովվաշուն
  • Մայքլ Մասսի – Սպանել, գերմանական հովվաշուն
  • Քեմ Քլարկ – Հարձակվել, գերմանական հովվաշուն
  • Էմի Ադամս – Պոլլի/կոկեր սպանիել Մոլլի
  • Բրեդ Գարեթ - ռոտվեյլեր Ռիֆ Ռաֆ, փողոցային խմբավորման ղեկավար
  • Ջեսս Հարնել – տիեզերագնաց

Թողարկում

խմբագրել

«Սուպերշունը» թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի 3013 կինոթատրոններում։ Առաջին հանգստյան օրերին այն վաստակել է 11.585.121 դոլար՝ զբաղեցնելով երրորդ տեղը «Բորնի վերջնագիրը» և «Սիմփսոնները կինոյում» ֆիլմերից հետո[11]։ Ֆիլմի վարձույթն ավարտվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին, այդ ժամանակ ֆիլմը հավաքել է 43,8 միլիոն դոլար ԱՄՆ-ում և 21,5 միլիոն դոլար արտերկրում՝ ընդհանուր առմամբ 65,3 միլիոն դոլար ամբողջ աշխարհում[12]։ Ֆիլմը թողարկվել է Blu-ray-ով և DVD-ով 2007 թվականի դեկտեմբերի 18-ին։ Disney-ն այլևս պլաններ չունի առաջին տնային թողարկումից հետո այս ֆիլմը վերահրատարակել որևէ տնային կրիչի վրա, բայց այն հասանելի է iTunes-ում գնելու համար[13]։

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմն ընդհանուր առմամբ բացասական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes-ում այն ունի 16 % վարկանիշ՝ հիմնված 70 ակնարկների վրա, իսկ միջին գնահատականը՝ 4,14/10 է: Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է․ «Սուպերշունը հիմնականում մոռացված ադապտացիա է, որը չափազանց շատ է կախված վերամշակված նյութերից և անփույթ արտադրությունից»[14]։ Metacritic-ում ֆիլմը 100-ից ստացել է 37 միավոր՝ հիմնվելով 16 ակնարկների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ ակնարկներ» որակավորմանը[15]։ Հանդիսատեսը CinemaScore, ֆիլմին տվել է «A-» միջին գնահատականը A + -ից F սանդղակով[16]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nytimes.com/2007/08/04/movies/04unde.html
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/underdog
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 http://stopklatka.pl/film/ultrapies
  5. http://www.imdb.com/title/tt0467110/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://bbfc.co.uk/releases/underdog-2008-0
  7. 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=111444.html
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.imdb.com/title/tt0467110/fullcredits
  9. 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. http://www.boxofficemojo.com/movies/?id=underdog.htm
  11. «Weekend Box Office Results for August 3-5, 2007». Box Office Mojo. Internet Movie Database. 2007-08-06. Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին. Վերցված է 2015-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Underdog (2007)». Box Office Mojo. Internet Movie Database. 2007-12-14. Արխիվացված է օրիգինալից 2016-12-16-ին. Վերցված է 2015-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Underdog on iTunes». Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2020-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Underdog». Rotten Tomatoes. Flixster. Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին. Վերցված է 2015-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Underdog». Metacritic. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2015-11-23-ին. Վերցված է 2015-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «CinemaScore». cinemascore.com. Արխիվացված է օրիգինալից 2022-04-13-ին. Վերցված է 2016-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել