Սուլեյման Հուսեյն օղլի Ռահիմով (մարտի 9 (22), 1900, Əyin, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11, 1983(1983-10-11), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի սովետական գրող, Ադրբեջանում, ՍՍՀ ժողովրդական գրող (1960 թվական), սոցիալիստական աշխատանքի հերոս (1975 թվական)։ ՍՄԿԿ անդամ 1926 թվականից։ Ռահիմովի «Շամո» (հատոր 1—3, 1931—1964 թվականներ) վեպը նվիրված է Ադրբեջանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարին, «Սաչլը» (1940—1948 թթ.) վեպը՝ հեղափոխության նվաճումներին ադրբեջանական գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռահիմովը գրել է «Հողի ձայնը» (1941 թվական), «Մեդալիոն» (1942 թվական), «Եղբայրական գերեզման» (1943 թ.), «Մեհման» (1944 թ.) վիպակները։ «Կովկասի մայր արծիվը» (հատոր 1—2, 1971—1973 թվականներ) վեպում արտացոլել է Անդրկովկասի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Սուլեյման Ռահիմով
ադրբ.՝ Süleyman Rəhimov
Ծնվել էմարտի 9 (22), 1900
ԾննդավայրƏyin, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1983(1983-10-11) (83 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուադրբեջաներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Ժանրերարձակ, հրապարակախոսություն և պոեզիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
People's Artist of the Azerbaijan SSR.png և Golden Pen Prize
ԶավակներŞamo Rəhimov? և Şamo Arif?

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։