Սորոնբայ Շարիպի Ժեենբեկով (ռուս.՝ Сооронбай Шарипович Жээнбеков, նոյեմբերի 16, 1958(1958-11-16)[1][2], Kara-Kulja, Kara-Kulja District, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղըզ քաղաքական գործիչ, 2017 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը` Ղրղզստանի Հանրապետության նախագահ[4]։

Սորոնբայ Շարիպի Ժեենբեկով
ղրղզ․ Сооронбай Шарипович Жээнбеков
ռուս․ Сооронбай Шарипович Жээнбеков
 
Կուսակցություն՝ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Kyrgyz National Agrarian University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1958(1958-11-16)[1][2] (65 տարեկան)
Ծննդավայր Kara-Kulja, Kara-Kulja District, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ղրղզստան
Ամուսին Aigul Jeenbekova?
 
Պարգևներ
Նազարբաևի շքանշան[3] Order of Manas, 3rd class և «Դանկ» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Սորոնբայ Ժեենբեկովը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 16-ին, Օշի շրջանի Կարա-Կուլջա գյուղում[5]։

1976-1977 թվականներին աշխատել է Ղրղզստանի ԽՍՀ Օշի շրջանի Լենինի անվան Ուզգենսկի շրջանի անվան դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1983 թվականին ավարտելով Կոնստանտին Սկրյաբինի անվան Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ զոոինժեներ մասնագիտությամբ աշխատել է որպես Օշի մարզի խորհրդային շրջանի «Խորհուրդ» սովխոզի գլխավոր անասնաբույժ։

1988-1989 թվականներին աշխատել Է Ղրղզստանի կոմունիստական կուսակցության Օշի մարզի շրջանային կոմիտեի հրահանգիչ։ 1989 թվականից մինչև 1991 թվական՝ Օշի մարզի Ուլյանովի անվան սովխոզի կուսկոմի քարտուղար։ 1991 թվականից 1993 թվականներին՝ Օշի մարզի Ուլյանովի անվան սովխոզի տնօրեն։ 1993 թվականից 1996 թվականներին եղել է Օշի մարզի Կարա Կուլջինի շրջանի կոլխոզի Կաշկա-Ժոլ վարչության նախագահ։

1995 թվականին ընտրվել է Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի պատգամավոր՝ Ժոգորկա Կենեշի I գումարման ժամանակ։ Այդ ընթացքում եղել է ագրարային հարցերով կոմիտեի տեղակալ և նախագահ։ 1996 թվականից 1997 թվականներին եղել Է Ղրղզստանի Ժոգորկու Կենեշի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի ագրարային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։ 2000 թվականից 2005 թվականներին՝ պատգամավոր, Ժոգորկու Կենեշի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի Տորագի տեղակալ։ 2003 թվականին ավարտել է Ղրղզստանի ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ «հաշվապահ» մասնագիտությամբ[6]։ 2005 թվականից մինչև 2007 թվական՝ Ժոգորկու Քենեշի III գգումարման պատգամավոր, ագրոարդյունաբերական համալիրի և բնապահպանության կոմիտեի նախագահ։

2007 թվականի ապրիլի 3-ից հոկտեմբերի 24-ը՝ Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարար։ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին հրաժարական է տվել Ղրղզստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման հետ կապված։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարել է մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրղզստանի նախագահի հրամանագրով ազատվել է գյուղատնտեսության, ջրային տնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարի պարտականությունների կատարումից։

2008 թվականից մինչև 2010 թվականը՝ անհատ ձեռներեց[7]։

2010 թվականի ապրիլից՝ պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար, Օշի մարզպետ։ 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ղրղզստանի նախագահի հրամանագրով նշանակվել է պետական վարչակազմի ղեկավար՝ Օշի մարզպետ։ 2012 թվականի օգոստոսի 16-ին Ղրղզստանի Հանրապետության վարչապետի կարգադրությամբ նշանակվել է Օշի մարզում կառավարության լիազոր ներկայացուցիչ։

2015 թվականի դեկտեմբերի 11-ից՝ պետական կադրային ծառայության տնօրեն։ 2016 թվականի մարտից՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2016 թվականի ապրիլի 13-ին ընտրվել Է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ[8]։ 2017 թվականի օգոստոսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ղրղզստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման հետ կապված[9]։

2017 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում ընտրվել Է Ղրղզստանի նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների 54,76 %-ը[10]։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին պաշտոնապես ստանձնել է պաշտոնը[11]։ Պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո՝ առաջին արտասահմանյան այցը կատարել Է Ռուսաստանի Դաշնություն[12]։

Ընտանիք խմբագրել

Կոլտնտեսության նախագահի և տնային տնտեսուհու բազմազավակ ընտանիքում երրորդ որդին է[13]։ Ունի 4 քույր և 5 եղբայր։ Ավագ եղբայրը։ Ավագ եղբայրը՝ Կանտորո Տոկտոմամատովը, պրոֆեսոր, ակադեմիկոս և տնտեսագիտության դոկտոր էր։ Մյուս եղբայրը՝ Ժուսուպբեկ Շարիպովը, Ջալալ Աբադի մարզի նահանգապետն էր մինչև 2005 թվականի հեղափոխությունը, ներկայումս՝ Քուվեյթում, Մարոկկոյում, Հորդանանում և Բահրեյնում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան է։ Կրտսեր եղբայրը՝ Ասիլբեկ Ժեենբեկովը այժմ պատգամավոր է[14][15]։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Համացանցային մեմ խմբագրել

Լինելով վարչապետ՝ 2017 թվականի հունիսի 20-ին  «Чык эшикке!» (թարգմանվում է որպես «Դուրս արի!») բառերով Կառավարության նիստից վռնդել է Ճարտարապետության և շինարարության պետական գործակալության փոխտնօրեն Ալմազբեկ Աբդիկարովին՝ հայտարարելով, որ նա չի պատրաստվել ժողովին այն բանից հետո, երբ չի կարողացել պատասխանել վարչապետի հարցերին[16]։

Պարգևներ խմբագրել

Ղրղզստանի պարգևներ խմբագրել

  • «Մանաս» III աստիճանի շքանշան (2015 թվական)
  • «Դանկ» մեդալ (2011 թվական)
  • «Գյուղատնտեսության վաստակավոր աշխատող»

Արտասահմանյան պարգևներ խմբագրել

  • «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ազգի Առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշան (Ղազախստան, 2019 թվականի մայիսի 27)՝ ի պատիվ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության հետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.akorda.kz/ru/events/akorda_news/meetings_and_receptions/elbasy-vstretilsya-s-prezidentom-kyrgyzskoi-respubliki-sooronbaem-zheenbekovym
  4. {{Citehttps://www.bbc.com/russian/news-54552320?xtor=AL-73-%5Bpartner%5D-%5Bbbc.news.twitter%5D-%5Bheadline%5D-%5Brussian%5D-%5Bbizdev%5D-%5Bisapi%5D&at_campaign=64&at_custom2=facebook_page&at_medium=custom7&at_custom4=4579BE2E-0EBD-11EB-B6AC-55B44744363C&at_custom3=BBC+News+Russian&at_custom1=link web}}
  5. Байболот Абытов, доктор исторических наук (2017 թ․ սեպտեմբերի 20). «7 качеств Сооронбая Жээнбекова». Gezitter.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Премьер-министр Кыргызской республики». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  7. Биография Сооронбая Жээнбекова
  8. «В Кыргызстане избрали нового премьер-министра». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Премьер Киргизии уходит в отставку в связи с участием в президентских выборах». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Сооронбай Жээнбеков избран президентом Киргизии
  11. «Новый президент Киргизии Сооронбай Жээнбеков вступил в должность». Կոմսոմոլսկայա պրավդա. 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «Российско-киргизские переговоры». kremlin.ru. 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Sooronbai Jeenbekov, Longtime Atambaev Ally With A Southern Touch, Poised For Kyrgyz Presidency».
  14. «Что известно о Сооронбае Жээнбекове, его родственниках и имуществе?». Кактус (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. CA-portal.ru. «Сооронбай Жээнбеков: семья, братья и собственность нового президента Кыргызстана» (ռուսերեն). www.ca-portal.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Sputnik. «"Чык эшикке!" — уморительный мем заразил соцсети» (ռուսերեն). ru.sputnik.kg. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  17. Указ Президента Республики Казахстан от 27 мая 2019 года № 50 «О награждении государственными наградами Республики Казахстан»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորոնբայ Ժեենբեկով» հոդվածին։