Սորոկի (նաև՝ Սորոկա[3]; մոլդ.՝ Soroca, Сорока, ուկրաիներեն՝ Сороки, լեհ.՝ Soroki, իդիշ՝ סאָראָקע), քաղաք, նույնանուն համայնքի[4] և շրջանի վարչական կենտրոն Մոլդովայում[3], Դնեստր գետի աջափնյա հարթավայրում, Ֆլորեշտի քաղաքի երկաթուղային կայարանից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա, Ուկրաինայի հետ Մոլդովայի ունեցած պետական սահմանի մոտ։ 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 22 196[5][6][7], 2014 թվականի տվյալներով՝ մոտավորապես 35,1 հազար[8][9]։

Բնակավայր
Սորոկի
ռումիներեն՝ Soroca
Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Ներքին բաժանումBujerauca?
Հիմնադրված է1499 թ.
Առաջին հիշատակումհուլիսի 12, 1499[1]
Մակերես11,88 կմ²
ԲԾՄ45 մետր
Բնակչություն22 196 մարդ (2014)[2]
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ230
Փոստային դասիչMD-3005
Ավտոմոբիլային կոդSR
Պաշտոնական կայքprimsoroca.md
Սորոկի (Մոլդովա)##
Սորոկի (Մոլդովա)

Պատմություն խմբագրել

Բնակավայրի ծագումն առնչվում է նրա ներկայիս տարածքում միջնադարում հիմնված ջենովական Օլքիոնիա առևտրային կետի հետ։ 15-րդ դարի վերջերին՝ 1499 թվականին Ստեֆան III Մեծն այստեղ հիմնադրել է հզոր ամրոց, որը պահպանվել է մինչև մեր օրերը[10]։ Քաղաքի անվանումը ռուսերենից բառացի թարգմանած նշանակում է կաչաղակ[11]։

Խորհրդային տարիներին քաղաքը, որը մինչ այդ հայտնի էր գյուղատնտեսական արտադրանքով (խաղող, ծխախոտ, ցորեն, եգիպտացորեն[10]) վերածվել է արդյունաբերական կարևոր կենտրոնի[12]։ Բավականին մեծ թիվ են կազմում գնչուները, որի պատճաով էլ Սորոկին ժողովրդի մեջ հաճախ անվանվում է «Մոլդովայի գնչուական մայրաքաղաք»[13]։

Կլիմա խմբագրել

Սորոկիին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման՝ տաք ամառներով (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb):

Սորոկիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին օրական °C (°F) −4.7
(23.5)
−3.2
(26.2)
1.5
(34.7)
9.2
(48.6)
15.0
(59)
18.1
(64.6)
19.5
(67.1)
18.9
(66)
14.8
(58.6)
9.0
(48.2)
3.0
(37.4)
−1.7
(28.9)
8.28
(46.9)
Տեղումներ մմ (դյույմ) 35
(1.38)
36
(1.42)
31
(1.22)
49
(1.93)
65
(2.56)
93
(3.66)
90
(3.54)
58
(2.28)
48
(1.89)
31
(1.22)
38
(1.5)
39
(1.54)
613
(24.14)
աղբյուր: Climate-Data.org[14]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: Îndreptar bibliografic. Volumul 2: M-Z (ռումիներեն)Chișinău: Universitas, 1991. — P. 273. — 434 p. — ISBN 5-362-00842-0
  2. 2014 Moldovan census — 2017.
  3. 3,0 3,1 ЗАКОН Nr. 248 от 03.11.2016 о внесении изменений и дополнений в Закон об административно-территориальном устройстве Республики Молдова № 764-XV от 27 декабря 2001 года
  4. LEGE Nr. 248 din 03.11.2016 pentru modificarea și completarea Legii nr. 764-XV din 27 decembrie 2001 privind organizarea administrativ-teritorială a Republicii Moldova (ռումիներեն)
  5. «Результаты Переписи населения и жилищ в Республике Молдова в 2014 году». Национальное Бюро Статистики Республики Молдова. 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  6. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  7. История Сорок
  8. Populaţia — Primaria Orasului Soroca
  9. Results of Population and Housing Census in the Republic of Moldova in 2014: «Characteristics - Population (population by communes, religion, citizenship)» (XLS). National Bureau of Statistics of the Republic of Moldova. 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  10. 10,0 10,1 Kaba, John (1919). Politico-economic Review of Basarabia. United States: American Relief Administration. էջեր 13–14.
  11. «СОРОКА - Translation in English - bab.la». en.bab.la. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  12. Tourist towns of Moldova Արխիվացված 22 Հուլիս 2011 Wayback Machine
  13. Steve Kokker, Cathryn Kemp (2004) "Romania and Moldova" (a travel guide), 1-74104-149-X p.322
  14. «Climate in Soroca». Climate-Data.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  15. «Молдавский город Сороки стал 20-м побратимом Брянска». bryansk.kp.ru (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  16. Opinia Buzău (2012 թ․ ապրիլի 22). «Moment aşteptat de 19 ani: Buzău şi Soroca, oraşe înfrăţite • Opinia Buzău» (ռումիներեն). Opinia Buzău. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  17. «Maluri de Prut | La 630 de ani de la prima atestare documentară, Suceava se înfrățește cu Soroca. Două orașe-cetăți cu legături istorice profunde» (ռումիներեն). Radio Chișinău. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորոկի» հոդվածին։