Ֆլորեշտի (Florești), քաղաք, նույնանուն շրջանի վարչական կենտրոն Մոլդովայում, Դնեստր գետի աջ վտակ Ռեուտի ափին, երկրի մայրաքաղաք Քիշնևից մոտավորապես 130 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Բելցի-Սլոբոդկա (Օդեսայի մարզ) երկաթգծի վրա ունի երկաթուղային կայարան։ 2014 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 11 998[3] (ըստ այլ աղբյուրների՝ մոտավորապես 15 500[4]):

Բնակավայր
Ֆլորեշտի
ռումիներեն՝ Florești
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Առաջին հիշատակումապրիլի 23, 1588[1]
Մակերես15,12 կմ²
ԲԾՄ88 մետր
Բնակչություն11 998 մարդ (2014)[2]
Հեռախոսային կոդ250
Փոստային դասիչMD-5000
Ավտոմոբիլային կոդFR
Ֆլորեշտի (Մոլդովա)##
Ֆլորեշտի (Մոլդովա)

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ քաղաքի անվանումը ծագում է մոլդավական Ֆլոարեա ազգանունից, որը նշանակում է ծաղիկ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն այդ անվանումով առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարի վերջերին՝ 1588 թվականին։ 1946 թ. Ֆլորեշտին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Խորհրդային տարիներին այստեղ զարկ է տրվել արդյունաբերության զարգացմանը (գործել են ապակեղենի, ծխախոտի, գինեգործական, կարագի արտադրության և այլ ձեռնարկություններ)[5][6]։

Ֆլորեշտիի մերձակայքում 1955—1958 և 1960—1961 թվականներին իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են ուշ նորքարեդարյա ժամանակների՝ մեր թվականությունից առաջ 4-րդ հազարամյակի սկզբների բնակավայրի մնացորդներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն)Chișinău: Universitas, 1991. — 508 p. — ISBN 5-362-00841-2
  2. 2014 Moldovan census — 2017.
  3. Results of Population and Housing Census in the Republic of Moldova in 2014: «Characteristics - Population (population by communes, religion, citizenship)» (XLS). National Bureau of Statistics of the Republic of Moldova. 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  4. Numărul populaţiei stabile al Republicii Moldova la 1 ianuarie 2014, în profil teritorial
  5. Большая советская энциклопедия – Флорешты
  6. Флорешть, района Флорешть

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորեշտի» հոդվածին։