Կարմրաթևիկներ (լատ.՝ Phoenicopteri), խոշոր թռչունների կարգ։ Հայտնի է 1 ընտանիք, 3 սեռ, 4 տեսակ։

Eudocimus ruber (portrait).jpg

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Փետուրներն սպիտակ են, վարդագույն կամ կարմիր երանգով։ Գլուխը փոքր է, կտուցը մեծ, ծնկաձև ցած ծռված։ Ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով, ետին մատը փոքր է կամ բացակայում է։ Արուի քաշը մինչև 4 կգ է։ Լավ լողում ու թռչում են։

ԲնադրումԽմբագրել

Բնադրում են գաղութներով, գետնին։ Բները կառուցում են ծանծաղուտներում։ Դնում են 1-2 ձու, թխսում են էգը և արուն։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում են անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված են առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում, մեկ տեսակը՝ սովորական կարմրաթևիկ, նաև ԽՍՀՄ-ում։ Սովորական կարմրաթևիկը երբեմն հանդիպում են նաև Հայաստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 336