Սովորական ոզնի
Սովորական ոզնի
Սովորական ոզնի
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Eulipotyphla
Ընտանիք Ոզնիներ (Erinaceidae)
Ցեղ Եվրասիական ոզնի (Erinaceus)
Տեսակ Սովորական ոզնի (E. europaeus)
Միջազգային անվանում
Erinaceus europaeus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սովորական ոզնի (լատ.՝ Erinaceus europaeus), ոզնիների ցեղի եվրասիական ոզնիներ ընտանիքի կաթնասուն կենդանի։ Լայն տարածում ունի Եվրոպայում, Փոքր Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Ղազախստանի և Ամուրի մարզի հյուսիսարևմտյան հատվածներում, հյուսիսային և հյուսիսարևելյան Չինաստանում[1]։

Արտաքին տեսքԽմբագրել

 
Ոզնին ձագի հետ
 
Սովորական ոզնու փշերը

Սովորական ոզնին ոչ մեծ չափերով կենդանի է։ Մարմնի երկարությունը հասնում է 20—30 սանտիմետրի, պոչը մոտ 3 սմ է[2] զանգվածը՝ 700—800 գ[3]։ Ականջները համեմատբար մեծ չեն (սովորաբար 3,5 սմ-ից կարճ)։ Դունչը երկարավուն է։ Կենդանու քիթը սուր է և մշտապես խոնավ։ Սովորական ոզնիների մոտ, որոնք բնակվում են Կիպրոսում, ականջներն ավելի խոշորեն[4]։ Վերին ծնոտի վրա ունեն 20 մանր և սուր ատամներ, իսկ ստորին ծնոտի վրա՝ 16։ Վերին կտրիճները լայն առանձնացված են՝ տեղ թողնելով ստորին կտրիճներին կծելու համար։ Գլուխը համեմատաբար մեծ է[5]։ Թաթերի վրա ունի 5 մատներ՝ սուր եղունգներով։ Ետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևի վերջույթները[4]։ Սովորական ոզնիների փշերը կարճ են, ոչ երկար, քան 3 սմ։ Գլխի վրայի փշերը բաժանվում են 2 «հատվածների»։ Փշերի վերին մակերևույթը հարթ է, գունավորումը՝ փոփոխական՝ բաց գույնից մինչև գորշագույն[6]։ Մեջքին, կողքերին և գլխին փշերի երկարությունը հասնում է 2 սմ-ի։ Ներսից դրանք սնամեջ են՝ լցված օդով։ Փշերն աճում են այնքան արագ, որքան մազերը։ Փշերի միջև աճում են ոչ խիտ, կարճ մազեր։ Գլուխը ծածկված է կոշտ և սսովորաբար մուգ գունավորմամբ մազերով[2][5]։ Հասսուն առանձնյակներիմոտ սովորաբար հանդիպում է 5000-6000 փուշ, իսկ ավելի երիտասարդների մոտ՝ մոտ 3000[4]։

Սովորական ոզնիների դնչի, ոտքերի և փորիկի գուբժնավորումը տատանվում է դեղնասպիտակավունի և մուգ շականակագույնի միջև։ Փշերը գորշագույն են՝ բաց երանգոավորմամբ։ Կուրծքը և պարանոցը միագույն են, առանց սպիտակ բծերի։ Իսպանիայի տարածքում հանդիպող տեսակները ունեն խամրած գույն[4]։

ՏարածվածությունԽմբագրել

Սովորական ոզնու բնական արեալն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան և Կենտրոնական Եվրոպան, Բրիտանական կղզիները, Սկանդինավյան երկրների հարավային հատվածը, Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքը, Արևմտյան Սիբիրը[7]։ Սովորական ոզնին նաև բնակեցվել է Նոր Զելանդիայում[8][9]։

ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում հանդիպում է ծովի մակարդակից 700-2500 մ բարձրության վրա։ Հանդիպում է Աշոցքից մինչև Նոյեմբերյան ընկած հատվածներում, հարավում հասնում է մինչև Մեղրու շրջան: Հանդիպում է կիսաանապատներում, լեռնատապաստաններում, մարգագետնատափաստաններում և անտառային գոտում։

Սովորաբար հանդիպում է այգիներում, թփուտներով և բուսականությամբ առկա գետերի հովիտներում, երբեմն՝ հացահատիկային ցանքատարածքներում և բանջարանոցներում[10]:

Հայաստանի տարածքում կատարված ուսումնասիրությունների ընթացքում երկու անգամ այս տեսակը գրանցվել է Ամուլսարի հարավային ամենաստորին հատվածում՝ Գորայք գյուղից ոչ հեռու։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ёж обыкновенный
  2. 2,0 2,1 С. П. Наумова, А. П. Кузякина. Жизнь животных в 6 томах. Том 6 Млекопитающие или звери. — М.: Просвещение, 1971 — С. 69
  3. Обыкновенный еж | Животный мир России
  4. 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедия животного мира
  5. 5,0 5,1 Обыкновенный ёж на сайте Московского зоопарка
  6. Флинт, Владимир Евгеньевич, Ю.Д.Чугунов, Смирин, Владимир Моисеевич, Отряд Насекомоядные, Млекопитающие СССР, Մոսկվա 21-22, էջեր 21-22 — 21-22 էջ. — 50 000 հատ։
  7. Флинт, Владимир Евгеньевич, Ю.Д.Чугунов, Смирин, Владимир Моисеевич, Отряд Насекомоядные, [[1], [2] Млекопитающие СССР]։
  8. Павлинов И.Я. Систематика современных млекопитающих. — М.: Из-во Московского Ун-та, 2003. — С. 50. — 297 с.
  9. Mammalian Species of the World. Erinaceus europeus.
  10. Ուսումնասիրված տարածքում հայտնաբերված կաթնասունների տեսակային պատկանելիության բնութագիրը