Սովորական ծովային ասեղնաձուկ կամ սովորական ծովասեղ (լատին․՝ Syngnathus acus), փշաձկնակերպերի կարգի ասեղնայինների ընտանիքին պատկանող փշավոր ձկնատեսակ։

Սովորական ծովասեղ
Սովորական ծովասեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակներ
Կարգ Փշաձկնակերպեր
Ընտանիք Ասեղնայիններ
Տեսակ Սով. ծովասեղ
Լատիներեն անվանում
Syngnathus acus
Linnaeus, 1758
Հոմանիշներ
  • Syngnathus alternans Günther, 1870
  • Syngnathus brachyrhynchus Kaup, 1856
  • Syngnathus delalandi Kaup, 1856
  • Syngnathus rubescens Risso, 1810
  • Syngnathus temminckii Kaup, 1856
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ճառագայթալողակ ձուկ է։ Դասակարգված է որպես քիչ մտահոգող տեսակ։

Տարածվածություն խմբագրել

Հիմնականում տարածված է Արևելյան կիսագնդում՝ Ճապոնական ծովի ջրերում։ Հանդիպում է նաև Կասպից ծովում և Հնդկական օվկիանոսի ավազանում՝ Միջերկրական, Սև և Եգեյան ծովերում։

Ադրիատիկ ծովում չի հանդիպում։ Տաք եղանակին երևում են Նորվեգիայի, Բրիտանական կղզիների, Արևմտյան Սահարայի, Սենեգալի և Նամիբիայի ափերի մոտ։

Նկարագրություն խմբագրել

Ունի բարակ, երկար և աստեղծաձև մարմնի կառուցվածք։ Արուի մարմնի հետևի հատվածում կա ձվատար պարկ։ Բեղմնավորումից հետ էգ ծովասեղը փաթաթվում է արուին և ձվեր դնում այդ պարկի մեջ։

Բեղմնավորումը ևս տեղի է ունենում այս պարկի մեջ, որտեղ էլ թափվում է սերմնահեղուկը։ Արուն խնամում և պահպանում է ձկնկիթը մինչև ձկների դուրս գալը։

Սովորական ծովասեղը կարող է հեշտությամբ փոփոխել մաշկ գունավորումը՝ հարմարվելով միջավայրի գույնին և պայմաններին։ Չնայած այս ամենի՝ ձկնատեսակի տնտեսական որևէ նշանակություն չունի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 215 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծովասեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծովասեղ» հոդվածին։