Սոչիմիլկո լիճ
Սոչիմիլկո լիճ, Շոչիմիլկո լիճ (իսպ.՝ Lago de Xochimilco), Մեխիկոյի ջրային ավազանը կազմող Մեքսիկայի հինգ լճերից մեկը։ Գտնվում է Մեխիկոյի Սոչիմիլկո շրջանում։
Սոչիմիլկո լիճ
իսպ.՝ Lago de Xochimilco | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հյուսիսային Ամերիկա | |
Երկիր | Մեքսիկա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 2240 մ | |
Ավազանի մակերեսը | 26,57 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 6 մ | |
Երկրաբանական տվյալներ
խմբագրելՍոչիմիլկո լիճը ներառված է հետևյալ պատմական լճերի շարքում՝
- Տեսկոկո լիճ (Lake Texcoco)— աղի
- Զումպանգո լիճ (Lake Zumpango)
- Սալտոկան լիճ (Lake Xaltocan)
- Չալկո լիճ (Lake Chalco ) — քաղցրահամ
Մեզոամերիկա
խմբագրելԱյս լճերը կազմել են Մեզոամերիկական մշակույթի մաս՝ թեոթիհուականների, տելտեկների, ացտեկների։
Ծանծաղ ջրերի և քաղցրահամ աղբյուրների շնորհիվ Սոչիմիլկո լիճը նախակոլոմբոսյան շրջանում եղել է Չինամպա մեզոամերիկական գյուղատնտեսության կենտրոնը։ Այդ իսկ պատճառով այս տարածաշրջանը վերահսկվել է ացտեկների կողմից 1432-1440 թվականներին՝ ացտեկ Hueyi Tlatoani, Itzcóatl տիրապետության օրոք։
Իսպանական գաղութ
խմբագրել1521 թվականին, երբ իսպանացիները գրավեցին Մեքսիկան, ոչնչացրեցին ամբարտակները, ջրարգելակ դարպասները, և Չինամպա այգիները դարձան ամայի։
Մեր ժամանակներ
խմբագրելՄեքսիկայի հովտի հինգ լճերը գրեթե անհետացել են, ցամաքել՝ խուսափելով վարարումներից, բացառությամբ Սոչիմիլկո լճի։ Այս լճի ջրանցքներում պահպանվել են որոշ Չինամպա այգիներ։
Սոչիմիլկո գետը Մեխիկոյի քաղաքային զբոսայգու մաս է կազմում՝ որպես ջրային և ցամաքային հանգստի գոտի։ Մարդիկ բազմագույն լաստանավերով ջրային զբոսանքներ են կատարում պահպանված ջրանցքներով։
Սոչիմիլկո էկոլոգիական զբոսայգին և բույսերի շուկան ստեղծվել է որպես բնապահպանական արգելավայր և զբոսայգի։ Չապուլտեպեկ զբոսայգուց հետո 2-րդ ամենամեծ զբոսայգին է։ 13 հեկտար տարածք է զբաղեցնում Սոչիմիլկո բույսերի շուկան, որն ամենամեծն է Լատինական Ամերիկայում։ Շուկան գտնվում է Չինամպա գյուղատնտեսական գոտում։
Պահպանում
խմբագրել1984 թվականին Մեքսիկայի կառավարությաունը տարածքը հռչակեց կենսաբանական արգելավայր։ 1987 թվականին այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։
Սոչիմիլկո լճում է բնակվում Մեքսիկայի էնդեմիկ խլուրդ սալամանդրների ընտանիքին պատկանող Ակսոլոտը (Axolotl)։ Մինչև Չալկո լճի չորանալն այս ցեղատեսակն ապրում էր այդ լճում։ 2008 թվականին Ակսոլոտը դասվեց անհետացող ցեղատեսակների շարքում։ 2014 թվականին կատարված հետազոտության արդյունքում չի հաջողվել ցեղատեսակի որևէ նմուշ գտնել[1]։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոչիմիլկո լիճ» հոդվածին։ |