Չապուլտեպեկ զբոսայգի
Չապուլտեպեկ զբոսայգի (իսպ.՝ Bosque de Chapultepec), հայտնի է որպես Չապուլտեպեկ անտառ Մեխիկոյում, Արևմտյան կիսագնդի ամենամեծ զբոսայգիներից մեկն է, որի տարածքը կազմում է շուրջ 686 հա (1,695 ակր)։ Կենտրոնում գտնվում է Չապուլտեպեկ բարձունքը։ Այգու հիմնական գործառույթներից մեկն է ընդարձակ մեգալոպոլիսի համար էկոլոգիական տարածքի ապահովումը։ Այգին Մեխիկոյի առաջնային ու կարևոր կանաչ գոտին է, հանդիսանում է քաղաքի «թոքերը»՝ իր բազմազան ծառերով, որոնք ապահովում եմ Մեխիկոյի հովիտը թթվածնով։ Զբոսայգին բնակեցվել և հատուկ տարածք է դարձել նախակոլումբյան դարաշրջանից ի վեր։ Գաղութային շրջանում այստեղ կառուցվել է Չապուլտեպեկ ամրոցը, որը մինչև 1940 թվականը դարձավ պետության ղեկավարների պաշտոնական նստավայրը։
![]() | |
Տեսակ | անտառ և քաղաքային զբոսայգի |
Կազմված է | Primera Sección del Bosque de Chapultepec?, Segunda Sección del Bosque de Chapultepec?, Tercera Sección del Bosque de Chapultepec? և Chapultepec hill? |
Մասն է | Մեխիկո |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մեխիկո |
Տեղագրություն | Միգել Իդալգո շրջան, Մեխիկո, Մեքսիկա |
Մակերես | 686 հա |
1847 թվականի սեպտեմբերին այստեղ ամերիկացի և մեքսիկացի զորքերի միջև տեղի է ունեցել Չապուլտեպեկի ճակատամարտը։
Զբոսայգին բաժանված է երեք հատվածների, որի առաջին հատվածն ամենահին և ամենաշատ այցելու ունեցողն է։ Այս հատվածում են գտնվում կենդանաբանական այգին, Անթրոպոլոգիայի ազգային թանգարանը, Ռուֆինո Տամայոյի թանգարանը և այլն։ 2005-2010 թվականներին այգում իրականացվել են բարեփոխումներ[1][2][3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Historia del Bosque de Chapultepec» [History of the Forest of Chapultepc] (Spanish)։ Mexico City: Dirección del Bosque de Chapultepec։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010
- ↑ «3ª Seccion del Bosque de Chapultepec» [Third section of the Forest of Chapultepec] (Spanish)։ Mexico City: Dirección del Bosque de Chapultepec։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-24-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010
- ↑ «Entrará el Bosque de Chapultepec en nueva etapa de rehabilitación» [Chapultepec Forest will enter a new stage of rehabilitation]։ El Cronica de Hoy (Spanish) (Mexico City)։ հունիսի 26, 2005։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010
Արտաքին հղումներԽմբագրել
- (Իսպաներեն) Website with current event schedules and historical articles & images about Chapultepec.
- Satellite picture of Chapultepec Park by Google Maps
- Satellite picture of Chapultepec Castle by Google Maps
- Satellite picture of Los Pinos by Google Maps
- Images of Chapultepec Archived 2009-01-06 at the Wayback Machine.