Սոճի դեղին

բույսերի տեսակ

Սոճի դեղին (լատին․՝ Pinus ponderosa), սոճազգիների ընտանիքի խոշոր չափսերի մշտադալար ծառեր։ Ունեն մինչև 50 մետր բարձրություն։

Սոճի դեղին
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Սոճի
Տեսակ Սոճի դեղին
Լատիներեն անվանում
Pinus ponderosa
P.Lawson & C.Lawson, 1836
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

Ունեն նեղ, բրգաձև, բաց գույնի սաղարթներ։ Փշատերևները ընձյուղների վրա տեղավորված են 3-ական ինջերով, դասավորված են բավականին խիտ։ Մուգ կանաչ են, մինչև 30 սմ երկարությամբ և 1,5 մմ լայնությամբ։

Կոները մեկական են կամ հավաքված փնջերում՝3-5 հատ, համարյա նստադիր, երկարավուն-ձվաձև, 10-15 սմ երկարությամբ և 5-6 սմ լայնությամբ։

Կյանքի սկզբնական շրջանում դանդաղ է աճում, իսկ այնուհետև՝ արագ։ Հայաստանում հանդիպում է Արզնիում, որտեղ աճում է խիստ անբարենպաստ պայմաններում, քարքարոտ, փոքր հզորության, հումուսով աղքատ հողերում։

Այնուամենայնիվ, ոռոգման դեպքում ավելի արագ է աճում, քան կովկասյան սոճին։ 24-25 տարեկանում հասնում է 5,7-7,9 մ բարձրության՝ 13-22 սմ բնի տրամագծով։ Ըստ բարձրության միջին աճը կազմում է 23-32 սմ։ Բույսերի մեծ մասը պտղաբերում են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ վայրի վիճակում հանդիպում է Բրիտանական Կոլումբիայից մինչև Կալիֆոռնիա։

Աճում է չոր, քարքարոտ լանջերում և հովիտներում, ծովի մակերևույթից 1400-2600 մ բարձրության վրա, ավազային և ավազակավային հողերում։ Բավականին երաշտադիմացկուն և քչապահանջ տեսակ է։

Հատկապես լավ է աճում բաց, արևոտ հողամասերում, թեթև ավազակավային հողերում։ Վատ է տանում հողերի գերխոնավացումը[1]։

Տեսակներ խմբագրել

Սոճի դեղինը ունի մի քանի տարատեսակներ

  • Pinus ponderosa subsp. ponderosa Douglas ex C. Lawson
Տարածվածությունը և կլիմայական պայմանները՝ Բրիտանական Կոլումբիայի հարավ-արևելքում (Կանադա), ԱՄՆ-ի Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում, Կասկադյան լեռներում, Կալիֆոռնիայի հյուսիս-արևելքում, Նևիդայի հյուսիս-արևմուտքում, Այդոհոյում և Մոնտանայի արևմուտքում. Կարող են դիմանալ ցուրտ ձմեռային պայմաններին
  • Pinus ponderosa subsp. scopulorum (Engelm.) A.E.Murray
Տարածվածությունը և կլիմայական պայմանները՝ Մոնտանայի արևելքում, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Վայոմինգ, Նեբրասկա, հյուսիսային և կենտրոնական Կոլորադո և Յուտա, Նևադայի արևելքում. Դիմանում են չոր ձմեռվա և ամառային տափի պայմաններին
  • Pinus brachyptera Engelm.
Տարածվածությունը և կլիմայական պայմանները՝ Կոլորդայոի հարավ, Յուտայի հարավ, Նյու Մեքսիկայի հյուսիս և Արիզոնա, Տեխասի արևմուտք. Դիմանում են տաք ամռան պայմաններին
  • Pinus benthamiana Hartw.
Տարածվածությունը և կլիմայական պայմանները՝ Վաշինգտոն և Օրեգոն, Կալիֆոռնիա, Նևադայի արևմուտք։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (62)։