Գերչարագործ, չարագործի տեսակ, որը հաճախ հանդիպում է կոմիքսներում, մարտաֆիլմերում, գիտական ֆանտաստիկայում։ Գերչարագործները հաճախ ունենում են գերհերոսներին համապատասխան ուժ։ Ուժի բացակայության դեպքում նրանք հաճախ օժտված են լինում բարձր ինտելեկտով, որի շնորհիվ ստեղծում են հրաշալի սարքավորումներ իրենց հակառակորդների դեմ պայքարի համար։ Շատ դեպքերում գերչարագործներն ունեն ընդհանրություններ բռնապետների, ահաբեկիչների, գանգստերների հետ[1][2]։

Ձախից աջ՝ Պինգվին,Հանելուկասաց, Կատու-կին, Ջոկեր

Պատմություն խմբագրել

Առաջին գերչարագործներից էր Ջոն Դևիլը՝ պրոտո Ֆանտոմասը՝ ստեղծված Փոլ Ֆևալի կողմից 1862 թվականին։ 1891 թվականին առաջին անգամ հայտնվել է պրոֆեսոր Մորիարտը՝ Շերլոկ Հոլմսի երդվյալ թշնամին՝ ստեղծված Արթուր Կոնան Դոյլի կողմից։

 
Ջոկերի՝ Բեթմենի երդվյալ թշնամու և դասական գերչարագործի արձանը ամերիկյան կոմիքսներից։

Բժիշկ Ֆու Մանչուն, որը ստեղծվել է Սաքս Ռոհմերի կողմից, համարվում է գերչարագործների նախահայրերից մեկը, քանի որ նա ուներ սադիստական հակումներ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության և հատուկ ծուղակներ էր օգտագործում թշնամիների համար։ Գերչարագործ կարելի է համարել նաև Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» ստեղծագործության Գրիֆինին, քանի որ նա երազում էր աշխարհին տիրել և ուներ անտեսանելի դառնալու ունակություն։ Գերչարագործների մեկ այլ նախահայր է Լյուդվիգ Շտիրները՝ Ալեքսանդր Բելյաևի «Աշխարհի տիրակալը» ստեղծագործությունից. նա ուներ տարածության վրա իր մտքերը փոխանցելու ունակություն, ինչն օգտագործել է համաշխարհային տիրապետության հասնելու համար։

Առաջին գերչարագործը, որը հագել է անսովոր հագուստ, Կայծակն էր (անգլ.՝ Lightning) 1938 թվականի The Fighting Devil Dogs [en] ֆիլմից։ Առաջին գերչարագործը, որն անընդհատ ընդհարվում էր գերհերոսի հետ, եղել է Ուլտրա-Հումանիստը՝ առաջին անգամ հայտնվելով Էքշըն կոմիքսում (1939 թվական)[2]։

Հայտնի գերչարագործներ խմբագրել

Ջոկերը, Լեքս Լյութորը, Բրաինիակը, Գրին Գոբլինը, Լոկին, Թանոսը, Դոկտոր Օկտոբուսը, Մագնետոն, Ռեդ Սկուլը, Դոկտոր Դումը, Շրիդերը, Դեստստռոուկը, Կինգպինը, Բեյնը, Ռազ ալ Ղուլը և Դառկսայդը հայտնի տղամարդ գերչարագործներ են կոմիքսներից՝ հարմարեցված կինոյի և հեռուստատեսության համար[3][4]։ Հայտնի կին գերչարագործներից են Գեպարդան, Միստիկը, Հարլի Կվինը, Թալիա ալ Ղուլը, Խելան և Ֆենիքս Ֆորսը[5][6]։

 
Դոկտոր Դումի կերպարը

Ջեյմս Բոնդի տիտղոսավոր չարագործը՝ Էռնստ Ստավրո Բլոֆելդը (հայտնի է նրանով, որ հաճախ հայտնվում է աթոռի վրա՝ շոյելով իր պարսկական կատվին և հաճախ իր դեմքը անտեսանելի պահում հեռուստադիտողների համար), ազդել է կինոյի գերչարագործների վրա, ներառյալ այնպիսի պարոդիաներ, ինչպիսիք են Դոկտոր Չարիքը և նրա կատուն՝ Միստեր Բիգլսվորթը Օսթին Փաուերսի ֆիլմաշարից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bags and Boards: «The Supervillain Book»: A good tome on bad guys Արխիվացված 2007-04-18 Wayback Machine
  2. 2,0 2,1 Comicon.Com: Eury & Misiroglu On The Supervillain Book Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
  3. «Joker tops supervillain poll». Metro.co.uk. 2012 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  4. [comicbooks.about.com/od/characters/tp/toptenvillains.htm «Top Ten Comic Book Super Villains»]. Comicbooks.about.com. 2012 թ․ ապրիլի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «Lethal Ladies ; The 10 Best Female Supervillains». Newsarama.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «Maleficent and 16 Other Famous Queens of Mean». Time Magazine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.