Սյուզան Լուչի
Սյուզան Լուչի (անգլ.՝ Susan Lucci, դեկտեմբերի 23, 1946[1][2], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, ձեռնարկատիրուհի, բանաստեղծուհի և հեռուստահաղորդավարուհի, որը պատմության մեջ է մտել «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերի շնորհիվ։ Կերպարը ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ համարվում է մշակութային սրբապատկեր[5][6][7][8][9][10], իսկ «TV Guide», «The New York Times» և «Los Angeles Times» տաբլոիդները Լուչիին շնորհել են «Հեռուստատեսային առաջատար օրվա տիկին» տիտղոսը[11]։ 1991 թվականից նա դարձել է հառուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհին՝ տարեկան 1 մլն դոլար աշխատավարձով[12]։
Սյուզան Լուչի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1946[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Marymount College, Tarrytown? և Garden City High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և գործարար |
Ամուսին(ներ) | Helmut Huber? |
Երեխա(ներ) | Liza Huber? և Andreas Huber? |
Պարգևներ և մրցանակներ | |
susanlucci.com | |
1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերի համար առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, լսարանը թնդացել է ծափահարություններից, որը շարունակվել է մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[13]։
1996 թվականին «TV Guide»-ը «50 մեծագույն հեռուստատեսային սրբապատկերներ և պատմություններ» ցուցակում նրան շնորհել է 37-րդ հորիզոնականը[14]։ 2005 թվականին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» նա արժանացել է սեփական աստղին[15], իսկ 2006 թվականին ներառվել է Հեռուստատեսության փառքի սրահում։ Լուչին խաղացել է հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերի գլխավոր դերերում, նկարահանվել է «Saturday Night Live» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» կատակերգական շոուներում, ինչպես նաև երկար տարիներ արտադրել է իր՝ «The Susan Lucci Collection» անվամբ ապրանքատեսակը, որն իր մեջ ներառել է մաշկի և մազերի խնամքի միջոցներ, օծանելիք և ներքնազգեստ[16]։
Անձնական կյանք
խմբագրելՍյուզան Լուչին ծնվել է Սկարսդեյլում՝ Նյու Յորքում՝ Ժանետ և Վիկտորա Լուչիների ընտանիքում։ Նրա հայրը ծագմամբ իտալացի է, իսկ մայրը՝ շվեդուհի[17]։
1969 թվականի սեպտեմբերի 13-ից ամուսնացած է ավստրալիացի գործարար Հելմուտ Հուբերի հետ։ Նրանք ունեն աղջիկ՝ դերասանուհի Լիզա Հուբերը (ծնվ. 1957 թվականին), և որդի՝ Անդրեաս Հուբերը, որը գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող է։ Նա դարձել է տատիկ, երբ 2006 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Լուչիի 60-ամյակի օրը, իր դուստրը երեխա է ունեցել։ Լուչին ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ է[18]։
2018 թվականի աշնանը Լուչին տարել է սրտի շտապ վիրահատություն[19]։
Կարիերա
խմբագրել«Իմ բոլոր երեխաները»
խմբագրելԼուչին առավել հայտնի է «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում խաղացած Էրիկա Քեյնի դերով, որում նա սկսել է նկարահանվել 1970 թվականի հունվարի 5-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի վերջը։ 1978 թվականից ի վեր ամեն տարի ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ և այն առաջին անգամ ստացել է միայն 1999 թվականին։ Նրա ամենամյա պարտությունները մտել են փոփ մշակույթի մեջ, իսկ ինքը՝ դերասանուհին, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի ժամանակ կատարել է իր և այլ դերասանների նմանակումները։
1978 թվականից ի վեր ամեն տարի Լուչին ռեկորդային ձևով 21 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և առաջին անգամ այն ստացել է միայն 1999 թվականին[20][21]։ Երբ հայտարարվել է հաղթողի անունը, սկսվել է հանդիսատեսի ծափահարությունները, որոնք տևել են մի քանի րոպե։ Դրանից հետո դերասանուհին բարձրացել է բեմ և օպերատորների տեսախցիկները նկարահանել են սերիալի խաղընկերներին և աստղ Օփրա Ուինֆրիին, որը շտապել է շնորհավորել դերասանուհուն հաղթանակի կապակցությամբ[13]։
Սերիալն ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերին՝ քառասունմեկ տարվա եթերից հետո[22]։ Լուչին ABC Daytime-ի նախագահին հրապարակայնորեն քննադատել է ալիքով ցերեկային հաղորդումը վերականգնելու անհաջող փորձերի և սերիալի վարկանիշների հետագա անկման համար, ինչը հանգեցրել է դրա փակմանը[23]։
Այլ նախագծեր
խմբագրելՆա նկարահանվել է նաև մի քանի կինոներում, հեռուստատեսային ֆիլմերում և սերալներում։ 1982 թվականին խաղացել է Հարի Մարշալի «Երիտասարդություն, հիվանդանոց, սեր» ֆիլմում։ 1986 թվականին «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» ֆիլմում խաղացել է Դարյա Ռոմանովայի դերում։ Նա եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի աստղային տերերից մեկը, որտեղ ընդօրինակել է հեռուստասերիալների կերպարներին։
1990-1991 թվականներին հասել է իր ճանաչման գագաթնակետին՝ խաղալով «Դալաս» պաշտամունքային սերիալի եզրափակիչ եթերաշրջանում։ 1995 թվականին նա խաղացել է Lifetime ալիքի «Էբբին և Սուրբծննդյան ոգիները» ֆիլմում, որը «Սուրբ ծնունդը արձակագրությունում» վիպակի հերթական տարբերակն է։ 1999 թվականին նա ստացել է քննադատների խոստովանություն «Էննին ստանում է ձեր զենքերը» բրոդվեյական մյուզիքլում ելույթ ունենալու համար։ 2004 թվականին եղել է հրավիրված աստղ «Էկրանի թագուհին» սիթքոմի երկու էպիզոդներում։
2008 թվականին նա դարձել է «Պար աստղերի հետ» շոուի ամերիկյան տարբերակի աստղային մասնակիցներից մեկը, որտեղ նա զբաղեցրել է վեցերորդ տեղը։
2010 թվականի ամռանը նկարահանվել է «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սիթքոմի էպիզոդում՝ խաղալով ինքն իրեն։ 2011 թվականին կրկին հայտնվել է սերիալի երկու էպիզոդներում, որոնք նկարահանվել են հատուկ նրա համար։ Նա նաև հայտնվել է շոուի երրորդ եթերաշրջանում[24]։ 2012 թվականին նա եղել է հրավիրված աստղ «Բանակի կանայք» սերիալի վեցերորդ եթերաշրջանում[25][26]։ 2013-2016 թվականներին Լուչին նկարահանվել է «Նենգ աղախինները» սերիալում[27][28][29]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1969 | Ցտեսություն, Կոլումբոս | Goodbye, Columbus | հարսանեկան հյուր | |
1970-2011 | Իմ բոլոր երեխաները | All My Children | Էրիկա Քեյն | Գլխավոր դեր |
1982 | Երիտասարդություն, հիվանդանոց, սեր | Young Doctors in Love | կամեո | |
1982 | Սիրո նավակ | The Love Boat | Պաուլա Գասթինգս | 1 էպիզոդ |
1983 | Երևակայության կղզի | Fantasy Island | Ջինա Էդվարդս | 1 էպիզոդ |
1984 | Հրավեր դժոխք | Invitation To Hell | Ջեսիկա Ջոնս | |
1986 | Անաստասիա. Աննայի գաղտնիքը | Anastasia: The Mystery of Anna | Դարյա Ռոմանովա | |
1987 | Գաղտնի կրքեր | Haunted by Her Past | Կարեն Բեքեթ | |
1988 | Տիկին ավազակ | Lady Mobster | Լորեն Կասլ | |
1990 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | տարբեր դերեր | |
1990-1991 | Դալաս | Dallas | Հիլարի Թեյլոր | 6 էպիզոդ |
1991 | Կինը, որը մեղք է գործել | The Woman Who Sinned | Վիկտորիա Ռոբսոն | |
1992 | Մարդասպան | Double Edge | Մեգի Դաթոն / Կարմեն Մուր | |
1993 | Սիրո և ատելության միջև | Between Love and Hate | Վիվիան Կոնրադ | |
1994 | Ֆրանսիական մետաքս | French Silk | Քլեր Լորան | |
1995 | Գայթակղված և անձնվեր | Seduced and Betrayed | Վիկտորիա Լանդերս | |
1995 | Էբբի | Ebbie | Էլիզաբեթ «Էբբի» Սկրուջ | |
2004 | Էկրանի թագուհին | Hope & Faith | Ժակլին Կար | 2 էպիզոդ |
2011-2012 | Գեղեցկուհիները Քլիվլենդում | Hot in Cleveland | Սյուզան Լուչի | 4 էպիզոդ |
2012 | Բանակի կանայք | Army Wives | Օդրի Ուիթակեր | 3 էպիզոդ |
2013-2016 | Նենգ աղախինները | Devious Maids | Ժենևեվա Դելատուր | կանոնավոր դեր 46 էպիզոդում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1016664141 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://d23.com/walt-disney-legend/susan-lucci/
- ↑ Tom Pendergast, Sara Pendergast St. James encyclopedia of popular culture, Volume 3. — St. James Press. Original from the University of Michigan, Digitized Dec 22, 2006, 2000. — С. 584 pages.
- ↑ Gale Group, Thomas Riggs Volume 59 of Contemporary Theatre, Film and Television Series. — Cengage Learning. Original from the University of Michigan.Digitized May 20, 2008, 2008. — С. 495 pages.
- ↑ Boye Lafayette De Mente Sexual Profiles of Famous People. — Lafayette De Mente, 2005.
- ↑ «Susan Lucci: Not Even Close to Retiring». OK!. 2008 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Glenn, Joshua (2008 թ․ հունվարի 9). «The Keeping-My-Baby Meme». The Boston Globe. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «The 50 Greatest TV Icons». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
{{cite news}}
: Text "TV Icons" ignored (օգնություն) - ↑ Susan Lucci, 11 Times a Nominee, 8 Times a Bride, Up for Emmy Again — NYTimes.com
- ↑ Daytime divas duke it out — theenvelope.latimes.com
- ↑ 13,0 13,1 YouTube — Susan Lucci Wins an Emmy Award for Lead Actress
- ↑ TV Guide Guide to TV. — Barnes and Noble, 2004. — С. 596. — ISBN 0-7607-5634-1
- ↑ Звёзды на Аллее Славы в Голливуде, Лос-Анджелес, 2009. Сьюзан Луччи(չաշխատող հղում)
- ↑ «Susan Lucci Biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Torchin, Mimi Soap Opera's 25 Most Intriguing People. Soap Opera Weekly. About.com (27 июня 2000). Дата обращения 20 декабря 2010. Архивировано 12 мая 2008 года.
- ↑ 40 Celebrities Who Are Republicans
- ↑ Susan Lucci Recalls the Moments Leading Up to Her Emergency Heart Surgery: I ‘Felt Like an Elephant’ Was on My Chest
- ↑ O'Neil, Tom (2006 թ․ հուլիսի 6). «Lost and Housewives committed Emmy suicide». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ de Moraes, Lisa (2006 թ․ հուլիսի 6). «For the Primetime Emmys, a Series of Changes». Washington Post. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Susan Lucci Upset But Hopeful After All My Children». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Susan Lucci Blasts ABC Daytime Chief Over 'All My Children' Cancellation As She Has Yet To Commit To Continue On The Show — Deadline.com
- ↑ «'Hot in Cleveland', 'All My Children' crossover coming». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Michael Ausiello, Exclusive: Lifetime’s Army Wives Enlists Soap Legend Susan Lucci For Arc Արխիվացված 2012-01-22 Wayback Machine, TV Line, October 20, 2011
- ↑ Catriona Wightman, Susan Lucci, Kelli Williams sign up for 'Army Wives' role Արխիվացված 2012-11-30 Wayback Machine, Digital Spy, October 21, 2011
- ↑ Lynette Rice, Susan Lucci stays at ABC in fall drama pilot Արխիվացված 2012-04-21 Wayback Machine, Entertainment Weekly, 9 March 2012
- ↑ Lesley Goldberg, Susan Lucci to Star in Marc Cherry’s Soapy ABC PilotThe Hollywood Reporter, 9 March 2012
- ↑ Nellie Andreeva, Susan Lucci To Co-Star In Marc Cherry’s ABC Pilot ‘Devious Maids’ Deadline.com, March 9, 2012
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт
- Сьюзан Луччи Արխիվացված 2011-08-04 Wayback Machine на TV.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Լուչի» հոդվածին։ |