Սլովակյան դրախտ (ազգային պարկ)

Սլովակյան դրախտ[1] (սլովակ.՝ Národný park Slovenský raj), Սլովակիայի Հանրապետության ինը ազգային պարկերից մեկը։ Ստեղծվել է Սլովակյան դրախտ լեռնաշղթայի բնությունը պահպանելու նպատակով։

Ստրատենսկա պիլա զբոսաշրջային հանգրվանը

ՊատմությունԽմբագրել

1964 թվականի օգոստոսի 21-ին այստեղ ստեղծվեց Սլովակիայում բնության առաջին պահպանվող տարածքը, որին 1988 թվականի հունվարի 18-ին շնորհվեց ազգային պարկի կարգավիճակ։ Պարկում եղած շուրջ 350 քարայրներից մեկը՝ Դոբշինսկա սառցաքարանձավը (որն, ի դեպ, հանրության առջև բաց միակ քարանձավն է պարկում) 2000 թվականին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2004 թվականին էլ պարկի առանձին հատվածներ Natura 2000 բնապահպանական ցանցի մաս կազմեցին։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ազգային պարկն զբաղեցնում է 197.63 քառակուսի կիլոմետր տարածք2, նրա շուրջն ստեղծված է 130.11 քառակուսի կիլոմետր մակերեսով բուֆերային գոտի[2].2: Պարկում կան տասնմեկ ազգային արգելոց և բնության ութ արգելոց[3][4]։ Քարանձավներից բացի՝ մեծ թիվ են կազմում կիրճերը, ջրվեժները, որոնցից ամենաբարձրը՝ Զավոյովին, ունի 70 մետր բարձրություն։ Ամենաբարձր կետը Պրեդնա Գոլյա սարն է (ծովի մակերևույթից բարձրությունը՝1545 մետր), ամենացածր կետը ծովի մակերևույթից բարձր է 470 մետր։ Ազգային պարկի վարչական շենքը գտնվում է Սպիշսկա նովա վես բնակավայրում։

Կենդանական և բուսական աշխարհըԽմբագրել

Սլովակյան դրախտի տարածքի 90 տոկոսն զբաղեցնում են անտառները, որոնցում գերակշռում են եղևնին, կեչին, գիհին, սոճին։ Այստեղ բազմանում են անողնաշարավորների շուրջ 4000, այդ թվում՝ թիթեռների ավելի քան 2100 տեսակներ։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են 200 տեսակներով, որոնցից 130-ը պաշտպանության տակ են առնված։ Կան կաթնասուն 40 կենդանատեսակներ՝ արջ, աղվես, գայլ, անտառակատու, եղջերու, վարազ, ջրաքիս և այլն։ Պարկը հարազատ միջավայր է դարձել 65 հազվագյուտ կենդանատեսակների, այդ թվում՝ եվրոպական ջրասամույրի, եվրոպական գետնասկյուռի, բալոբանի համար։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Զբոսաշրջիկների համար պարկում գցվել են մոտավորապես 300 կիլոմետր ընդհանուր երկարությամբ արահետներ ու կածաններ՝ անհրաժեշտ լրացուցիչ հարմարություններով՝ սանդուղքներով, շղթաներով, կամրջակներով։ Եղած շուրջ 350 քարանձավներից հանրության առջև բաց է միայն Դոբշինսկա սառցային քարանձավը, որն ունի 1232 մետր երկարություն և համարվում է Եվրոպայի ամենամեծ սառցային քարանձավներից մեկը[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. БРЭ/Западные Карпаты
  2. Slovenský raj (Slovak Paradise)
  3. «National Park of Slovenský raj. Slovakia.travel»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-23-ին 
  4. «National Park of Slovenský raj»։ Slovak Tourist Board։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2007-ին։ Վերցված է May 25, 2007 
  5. «Dobšinská ľadová jaskyňa cave. Slovakia.travel»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2019-04-18 

Արտաքին հղումներԽմբագրել