Սիքստոս III (լատին․՝ Sixtus PP.III, մոտ 390, Հռոմ, Հռոմեական կայսրություն - օգոստոսի 19, 440, Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի Պապ 432 թվականի հուլիսի 31-ից մինչև 440 թվականի օգոստոսի 19-ը։ Կաթոլիկ եկեղեցու Սուրբ։

Սիքստոս III
լատին․՝ Sixtus PP.III
44-րդ Հռոմի Պապ
432 թվականի հուլիսի 31 — 440 թոականի օգոստոսի 19
Եկեղեցի՝ Հռոմեա-Կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Կելեստինոս I
Հաջորդող Լևոն I
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ 390
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ օգոստոսի 19, 440
Հռոմ, Իտալիա

Կենսագրություն խմբագրել

Նախքան Հռոմի Պապ ընտրվելը Սիքստոսը հռոմեական հոգևորականության առաջատար ֆիգուր էր և գրագրություն ուներ Օգոստինոս Երանելու հետ։ Նրա գահակալությունը կաթոլիկ եկեղեցու կողմից բնութագրվում էր նեստորական և պելագիական վիճաբանություններով։ Նրա գլխավոր խնդիրներից էր նաև Կյուրեղ Ալեքսանդրացուն և Կոստանդնուպոլսի պատրիարք Նեստորին հաշտեցնելը։

 
Սիքստոս III պապի վախճանի վայրը՝ Սուրբ Լորենցո եկեղեցի

Երրորդ Տիեզերական ժողովում նեստորականներին հաղթելու պատվին (անձամբ մասնակցել է դրա աշխատանքին) վերակառուցել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկան՝ այն նվիրելով Աստվածամորը։ Հռոմի Պապ Սիքստոսը նաև մի շարք տաճարներ է կառուցել (Սանտա Սաբինա բազիլիկը՝ Ավենտինյան բլրի վրա, Սուրբ Լորենցոյի եկեղեցին, բապտիստերիաներ (կնքատներ)՝ Լաթերանյան տաճարին կից)։ Հռոմի Պապ Սիքստոսը նաև ութ թղթերի հեղինակ է։

Սիքստոսը մահացել է 440 թվականի օգոստոսի 19-ին և թաղվել Սուրբ Լորենցոյի եկեղեցում։ Նրա անունը հիշատակվում է օգոստոսի 19-ին։ Ըստ նրա մահվան առթիվ կազմված վկայաբանության՝ «Օգոստոսի 19-ին Հռոմում՝ Սուրբ Լորենցոյի Վիա Տիբուրտինայում, վախճանվել Է Սուրբ Սիքստոս 3-րդ պապը, ով իր ձեռքն էր վերցրել Անտիոքի և Ալեքսանդրիայի պատրիարքարանների միջև առկա տարաձայնությունների լուծումը և Աստծո ժողովրդին է նվիրել Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկան՝ Էսկվիլինյան բլրի վրա»։

Գրականություն խմբագրել

  • Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
  • «Сикст». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Duchesne, Liber Pontificalis, I (Paris, 1886), 126-27, 232-37;
  • John N.D. Kelly, Gran Dizionario Illustrato dei Papi, Casale Monferrato (AL), Edizioni Piemme S.p.A., 1989, ISBN 88-384-1326-6
  • Giovanni Sicari, Reliquie Insigni e "Corpi Santi" a Roma, 1998, collana Monografie Romane a cura dell'Alma Roma.
  • Claudio Rendina, I Papi. Storia e segreti, Roma, Newton & Compton, 1983.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիքստոս III (Հռոմի պապ)» հոդվածին։