Կելեստինոս I (Հռոմի պապ)

Հռոմի պապ

Կելեստինոս I (լատ.՝ Caelestinus PP. I, 4-րդ դար, Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն - հուլիսի 27, 432, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 422 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 432 թվականի հուլիսի 27-ը։

Կելեստինոս I
Caelestinus PP. I
Coelestinus I.png
Դրոշ
43-րդ Հռոմի Պապ
սեպտեմբերի 10 422 — հուլիսի 27 432
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Բոնիփակիոս I
Հաջորդող Սիքստոս III (Հռոմի պապ)
 
Մասնագիտություն հոգևորական, կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ անհայտ է
Արևմտյան Հռոմեական կայսրություն
Մահ հուլիսի 27, 432
Հռոմ, Հռոմեական կայսրություն

ԿենսագրությունԽմբագրել

Ըստ Liber Pontificalis ժողովածուի, նա Պապ է դարձել նոյեմբերի 3-ից, սակայն պատմաբան Թիլեմոնը նշում է սեպտեմբերի 10-ը։

Կելեստինոս I հռոմեացի էր՝ ծնունդով Կամպանիայից։ Նրա երիտասարդական տարիների մասին ոչինչ հայտնի չէ, բացառությամբ այն, որ հոր անունը Պրիսկ էր։ Տեղեկություններ կան, որ նա որոշ ժամանակ ապրել է Միլանում՝ Ամբրոսիոս Մեդիոլանցու հետ։ Նրա կողմից առաջին հայտնի գրությունը արվել է Իննոկենտիոս I փաստաթղթում, որտեղ նրա մասին խոսվում է որպես «Կելեստինոսի սարկավագ»։ Կելեստինոսի ժամանակ աֆրիկյան թեմերը դուրս եկան Հռոմի տիրապետությունից։ Միաժամանակ Կելեստինոսը պայքարում էր նեստորականության և պելագիանկանության դեմ։ 430 թվականին նա Հռոմում հավաքեց եկեղեցական ժողով և դատապարտեց Նեստորի ուսմունքը։ Եպիսկոպոս Կյուրեղ Ալեքսանդրացու կողմից, որի հետ Կելեստինոսը նամակագրության մեջ է եղել, ներկայացվել պատվիրակի լիազորությունները, որոնք առաջարկում էին հանձնարարականով ներկայացնել Հռոմի արքեպիսկոպոսին 431 թվականի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում։

431 թվականին նա Իռլանդիա որպես եպիսկոպոս ուղարկեց Պալադիին։ Պալադիի միսիոներական գործունեությունը շարունակեց եպիսկոպոս Պատրիցին (Սուրբ Պատրիկ)։ Կելեստինոսի հայրը կտրականապես դեմ էր Հռոմի նովացիային։ Ինչպես գրում է Սոկրատ Սքոլաստիկոսը «Կելեստինոսը վերցրել է Հռոմի եկեղեցիները և պարտավորեցրել բոլորին անցկացնել ժողովները մասնավոր տներում»։ Կելեստինոսը մահացել է 432 թվականի հուլիսի 26-ին։ Նա թաղված է Սուրբ Պրիսցիլայի գերեզմանատանը, սակայն շուտով նրա մարմինը տեղափոխեցին Սանտա Պրեսսեդե բազիլիկ։ Կելեստինոսը դասվել է սրբերի շարքը, նրա հիշատակը Ուղղափառ եկեղեցում նշվում է ապրիլի 8-ին (21), Կաթոլիկ եկեղեցում՝ ապրիլի 6-ին։

ԳրականությունԽմբագրել