Սանտա Սաբինա բազիլիկ (լատին․՝ Basilica Sanctae Sabinae, իտալ.՝ Basilica di Santa Sabina all'Aventino) պատմական եկեղեցի Հռոմում, Իտալիայում։ Գտնվում է Ավենտին բլրի վրա։ Տիտղոսակիր բազիլիկ է, ինչպես նաև կաթոլիկ Դոմինիկյանների մայր եկեղեցին է Հռոմում։ Սանտա Սաբինան գտնվում է բարձրադիր վայրում, որից դեպի հյուսիս Տիբեր գետն է, իսկ դեպի արևելք՝ Մեծ Կրկեսը։ Բազիլիկին կից փոքրիկ Giardino degli Aranci (Նարինջների այգի) քաղաքական այգին է։ Սանտա Սաբինան ամենահին հռոմեական բազիլիկն է, որում պահպանվել է ուղղանկյուն սյունաշարքով բնօրինակ նախագիծն ու ճարտարապետական ոճը։ Նրա դեկորացիաները վերականգնվել են ըստ նախնական ձևավորման։

Սանտա Սաբինա բազիլիկ
Basilica di Santa Sabina all'Aventino
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԴոմինիկյան միաբանություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
ՆվիրվածSaint Sabina?
ԱնվանվածSaint Sabina?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Հիմնադրված5-րդ դար
30 մետր և 17 մետր
Երկարություն68 մետր
Լայնություն30 մետր և 17 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Sabina (Rome) Վիքիպահեստում
curia.op.org/en/general-curia

Եկեղեցու կարդինալ-քահանան Իոզեֆ Տոմկոն է։

Պատմություն խմբագրել

 
Սանտա Սաբինա բազիլիկի զանգակատուն
 
Սանտա Սաբինա Բազիլիկի գլխավոր նավը
 
Բազիլիկի աբսիդ

Սանտա Սաբինան կառուցվել է Իլլիրիացի քահանա Պետրոսի կողմից 422-432 թվականներին[1] Հռոմի Ավենտին բլրի վրա` Յունոնայի տաճարի մոտ։ Եկեղեցին կառուցվել է նախկին կայսերական տների տեղում, որոնցից մեկը Սաբինայինն է եղել։ Վերջինս մի հռոմեական տանտիկին է եղել՝ ծագումով Իտալիայի Աբրուցո մարզի Ավեցանո քաղաքից։ Սաբինան գլխատվել է Վեսպասիանոս կամ Հադրիանոս կայսեր կողմից, որովհետև վերջինս ընդունել էր քրիստոնեություն։ Ավելի ուշ Սաբինան հռչակվեց որպես սուրբ։

9-րդ դարում եկեղեցին շրջափակվեց ամրաշեն տարածքով։ Ինտերիերը ամբողջովին վերանորոգվեց 1587 թվականին Դոմենիկո Ֆոնտանայի կողմից, իսկ 1643 թվականին՝ Ֆրանչեսկո Բորրոմինիի կողմից։ Իտալացի ճարտարապետ և արվեստաբան Անտոնիո Մունոզը վերականգնեց եկեղեցու միջնադարյան բնօրինակը։ Զանգակատունը կառուցվել է 10-րդ դարում, և վերանորոգվել է բարոկկո ոճով։

1287 թվականին եկեղեցին կոնկլավի (կադինալների փակ ժողով՝ պապի ընտրության համար) անցկացման վայրն էր։ Առաջնորդները լքեցին եկեղեցին այն բանից հետո, երբ ժանտախտը խլեց նրանցից վեցի կյանքը։ 1288 թվականի փետրվարին նրանք կրկին վերադարձան եկեղեցի և Նիկողայոս IV-ին Պապ ընտրեցին[2]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Բազիլիկի փայտե դուռը

Արտաքին տեսք խմբագրել

 
Քրիստոսի խաչելության տեսարան դռան վահանակի վրա

Եկեղեցու ընդարձակ պատուհանները պատրաստված են լուսնաքարից, այլ ոչ թե ապակուց, և եկեղեցու արտաքին տեսքը այնպիսին է, կարծես այն կառուցվել է 5-րդ դարում։ Բազիլիկի փայտե դուռը հավանաբար 430-432 թվականների բնօրինակ դուռն է, չնայած, ըստ երևույթին այն չի կառուցվել այդ տեղի համար։ Նրա բոլոր 18 փայտե վահանակներն էլ պահպանվել են, և բացի մեկից բոլորի վրա պատկերված է Աստվածաշնչյան տեսարաններ։ Ամենահայտնի վահանակի վրա Քրիստոսի խաչելության տեսարանն է։ Մյուս վահանակները նույնպես ծավալուն վերլուծության նյութ են եղել, քանի որ իրենցից ներկայացնում են քրիստոնեական պատկերագրության ուսումնասիրության կարևոր օրինակներ։

Ինտերիեր խմբագրել

1559 թվականին նախնական աբսիդը փոխարինվել է Տադդեո Ցուկկարոյի ֆրեսկոյով։ Հավանաբար այն մնացել է անփոփոխ։ Խճանկարի պատկերագրումը շատ նման է մեկ այլ 5-րդ դարի խճանկարի, որը Սանտ Անդրեա Կատաբարբարա եկեղեցում էր, և որը ոչնչացվեց 17-րդ դարում։ Ինտերիերի հետաքրքիր առանձնակատկություններից մեկն էլ հատակի շրջափակված անցքն է, որն իրենից ներկայացնում է ռոմանական դարաշրջանի տաճարի սյունը։ Սա հավանաբար հռոմեական ժամանակաշրջանում բլրի վրա կանգնեցված Յունոնայի տաճարի մնացորդներից է։ Բազիլիկը կառուցելիս այն քանդել են։ Բարձր ընդարձակ նավում կա 24 սյուն՝ պատրաստված պրոկոնեսյան մարմարից, որոնք կատարելապես համապատասխանում են կորնթոսյան խոյակներին և հիմքերին։ Դոմինիկյան մենաստանի ինտերիերը չի փոփոխվել։ Սուրբ Դոմինիկի խուցը դեռևս նշմարելի է, չնայած այն ընդլայնվել և դարձել է մատուռ։ Նաև նախնական ճաշասենյակն է պահպանվել, որտեղ Թովմա Աքվինացին է ճաշել, երբ ապրել է Հռոմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. p. 245. ISBN 0-06-430158-3.
  2. Rendina, Claudio (2002). La grande guida dei monumenti di Roma: storia, arte, segreti, leggende, curiosità. Rome: Newton Compton. p. 546. ISBN 978-88-541-1981-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Սաբինա բազիլիկ» հոդվածին։