«Սիրով, Վիկտոր» (անգլ.՝ Love, Victor), ամերիկյան պատանեկան դրամա վեբ հեռուստասերիալ, ստեղծվել է Իսահակ Ափթաքերի և Էլիզաբեթ Բերգերի կողմից, նկարահանվել է 2018 թվականին թողարկված «Սիրով, Սայմոն» ֆիլմի հիման վրա։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել Hulu 2020 թվականի հունիսի 17-ին։ Այն արտադրվում է 20th Century Fox Television-ի կողմից, իսկ Ափթաքերը և Բերները հանդես են գալիս որպես շոուրաններ։

Սիրով, Վիկտոր
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Երկիր ԱՄՆ
ՀիմքՍիրով, Սայմոն
Լեզուանգլերեն
ՌեժիսորJason Ensler?
Գլխավոր
դերերում
Մայքլ Չիմինո (դերասան), Rachel Hilson?, Anthony Turpel?, Bebe Wood?, Ջորջ Սիա, Մեյսոն Գուդինգ, Isabella Ferreira?, James Martinez? և Ana Ortiz?
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ28
Էկրաններին էհունիսի 17, 2020-ից հունիսի 15, 2022
ՀեռուստաալիքՀուլու
Ընկերություն20th Century Fox Television
ԴիստրիբյուտորDisney Platform Distribution?
ՆախորդՍիրով, Սայմոն
Պաշտոնական կայքէջ

Մայքլ Չիմինոն մարմնավորել է Ատլանտայում բնակվող կոլումբիական և պուերտոռիկոյան ընտանիքի անդամ Վիկտորի դերը։ Սերիալի նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում[1]։

Սյուժե խմբագրել

Սերիալը պատմում է Քրիկվուդ ավագ դպրոցի նոր աշակերտ Վիկտորի մասին։ Ներկայացվում է նրա ինքնաճանաչումը, խնդիրներ տան անդամների և սեռական կողմնորոշման հետ։ Նա դիմում է Սայմոնին, երբ նրան թվում է, թե դժվար է կողմնորոշվել ավագ դպրոցում։

Դերասանական կազմ և կերպարներ խմբագրել

  • Մայքլ Չիմինո՝ Վիկտոր Սալազար[2], Քրիկվուդի միջնակարգ դպրոցի նոր աշակերտ, որը պայքարում է իր սեռական կողմնորոշման դեմ և փորձում է հարմարվել նոր քաղաքին
  • Ջորջ Սիր՝ Բենջամին Բենջի Քեմբելի[2], Վիկտորի գեյ ուրախ, ինքնավստահ ու հմայիչ դասընկերը, որը նրան շատ է դուր գալիս
  • Ռեյչլ Նաոմի Հիլսոն՝ Միա Բրուքս[2], Վիկտորի խելացի ընկերուհին, որը ունի արագ միտք
  • Էնթոնի Թարփել՝ Ֆելիքս Ուեսթեն[2], Վիկտորի նոր տարօրինակ հարևանը
  • Բեբե Վուդ՝ Լեյք Քանինգեմ[2], Միայի լավագույն ընկերուհին, որը ունի կախվածություն սոցիալական ցանցերից
  • Մեյսոն Գուդինգ՝ Էնդրյու, Քրիկվուդսի ինքնավստահ և հայտնի բասկետբոլի խաղացող
  • Իզաբելա Ֆերեիրա՝ Փիլար Սալազար[2], Վիկտորի կրտսեր քույրը
  • Մատեո Ֆերնանդես՝ Էդրիան Սալազար, Վիկտորի կրտսեր եղբայրը
  • Ջեյմս Մարտինես՝ Արմանդո Սալազար, Վիկտորի հայրը, որը շատ է աշխատում իր ընտանիքի համար
  • Անա Օրթիզ՝ Իզաբել Սալազար, Վիկտորի մայրը, որը իրեն զգում է ճնշված նոր քաղաք տեղափոխվելուց հետո
  • Նիք Ռոբինսոն՝ Սիմոն Սփիր, կրկնում է իր դերը «Սիրով, Սիմոն» ֆիլմից, հիմանակում հայտնվում է կադրից դուրս՝ ձայնի միջոցով

Արտադրություն խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի օգոստոսին Լոս Անջելեսում, իսկ առաջին սերիայի ռեժիսորը Էմի Յորք Ռուբինն է։

Երաժշտություն խմբագրել

Առաջին եթերաշրջանի սաունդթրեքը, որը ներառում է ԼԳԲՏՔ+ արտիստների երեք նոր երգեր և Լիլանդի հետ համահեղինակությամբ գրված բոլոր երգերը, թողարկվել է 2020 թվականի հունիսի 19-ին Hollywood Records-ում[3][4]։

«Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալի երգերի (օրիգինալ սաունդթրեք) թրեք ցանկ
# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Somebody Tell Me» (Theme Song from "Love Victor")Թայլեր Գլեն 2:48
2. «Athlete»  Չենս 3:12
3. «God, This Feels Good»  Դանբեր 3:18
9:18

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Goldberg, Lesley (2019 թ․ ապրիլի 11). «'Love, Simon' TV Series a Go at Disney+». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Fuentes, Tamara (2019 թ․ հունիսի 17). «Meet the Cast of 'Love, Victor' and Their Characters». Seventeen. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  3. Evangelista, Chris (2019 թ․ օգոստոսի 17). «'Love, Simon' TV Series For Disney+ Announces Lead Role». Slashfilm. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Wass, Mike (2020 թ․ հունիսի 18). «Disney Rolls Out 'Love, Victor' EP Featuring Isaac Dunbar». Idolator. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)