Մայքլ Չիմինո (անգլ.՝ Michael Cimino, նոյեմբերի 10, 1999(1999-11-10), Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Անաբելը վերադառնում է տուն» ֆիլմում կատարած Բոբ Փալմերիի և Hulu հեռուստաալիքի «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալում կատարած Վիկտոր Սալազարի դերով, հեռուստասերիալը հանդիսանում է 2018 թվականին թողարկված «Սիրով, Սայմոն» հեռուստասերիալի սփին օֆը[1]։

Մայքլ Չիմինո
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 10, 1999(1999-11-10) (24 տարեկան)
Ծննդավայր՝Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան և դերասան
IMDb։ID 7630848

Կյանք և կարիերա խմբագրել

Ծնվել և մեծացել է Նևադայի Լաս Վեգաս քաղաքում։ Հայրն ունի իտալագերմանկան ծագում, իսկ մայրը՝ պուերտոռիկյան[2][3]։ Տարրական դասարաններում բախվել է ռասիզմի` ասելով, որ երեխաները նրան գցում էին գետնին և հարվածում, ասում էին, որ նա խավարասերներ է ուտում, սակայն նա ասում է, որ այդ փորձությունները նրան ավելի կարեկցող են դարձրել այլոց նկատմամբ[4]։ Իր դերասանական կարիերան սկսել է ութ տարեկանում, երբ միացել է եկեղեցու մեկ այլ անդամի դասավանդած դերասանական արվեստի ուսուցման խմբակին[5]։ Ավագ դպրոցը շուտ է ավարտել՝ ցանկանալով խորանալ դերասանական արվեստում և որոշել է չընդունվել քոլեջ[6]։

Նկարահանվել է GEICO ընկերության գովազդային հոլովակում և 2016 թվականին Nickelodeon հեռուստաալիքով հեռարձակվող «Հուսադրողները» սերիալում[7]։ 18 տարեկան հասակում տեղափոխվել է Լոս Անջելես[8]։ Դերակատարում է ունեցել 2019 թվականին թողարկված «Անաբելը վերադառնում է տուն» սարսափ ֆիլմում, որտեղ կատարել է Բոբ Փալմերիի դերը։ Նա զվարճանում է կիթառ նվագելով և ունի իր «Everything I Own» երգը, որը ֆիլմի սաունդթրեքն է[9]։

2019 թվականի օգոստոսին հրապարակվել է, որ կատարելու է Վիկտոր Սալազարի գլխավոր դերը Disney+«Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալում[10]։ Հեռուստասերիալը հետո հեռարձակվել է Hulu-ով, որտեղ պրեմիերան կայացել է 2020 թվականի հունիսին[11][12]։ Նա խորհրդակցել է իր գեյ զարմիկի հետ, որպեսզի կարողանա դարձնել Վիկտորի կերպարը ավելի հասկանալի և իրական[13]։

Չիմինոն հետերոսեքսուալ է, այնուամենայնիվ իր կողմնորոշման մասին ասել է.

Ես չեմ ուզում ինձ դնել տուփի մեջ և այնպիսի իրավիճակում, որ եթե 10 տարի անց ես հանդես գամ որպես բիսեքսուալ կամ գեյ, ես պաշտպանեմ իմ ինքնությունը, որը հավատարիմ կմնա ինձ[14]։

2020 թվականին միացել է «Սև արկղի» հնչյունավորման թիմին, որը գիտաֆանտաստիկ սցենարով մուլտսերիալ է[15]։

2021 թվականի հունիսի 15-ին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Love Addict»[16]: Առաջին անգամ երգը կատարել է 2021 թվականի հունիսի 3-ին Good Morning America շոուի էպիզոդի ժամանակ[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2016 Շանգրի Լա Սյութ Երիտասարդ Թեյջո
2019 Անաբելը վերադառնում է տուն Բոբ Փալմերի
2021 XII Ցենտուրիոն Միգել փոսթ փրոդքշն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2017 Training Day Երիտասարդ Սադիք Էպիզոդ՝ «Թունելային տեսողություն»
2018 Շան օրեր Դեջ Կարճամետրաժ
2018 Կատակով զբոսանք Բրլայդեն Էպիզոդ՝ «Բավականին զիլ ավագ դպրոցի համար»
2020–ներկա Սիրով, Վիկտոր[18] Վիկտոր Սալազար Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Love, Victor' star Michael Cimino on why he feels 'really honored' to play Victor». Good Morning America (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  2. «In 'Love, Victor' an LGBTQ Latino teen in a religious family carves his own path». NBC News.
  3. Romack, Coco. «How Love, Victor Helped Michael Cimino Find His Political Voice». MTV News.
  4. Dry, Jude (2020 թ․ հուլիսի 6). «Why 'Love, Victor' Star Michael Cimino Took a Gay Role Against Industry Advice». IndieWire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  5. Sarner, Lauren (2020 թ․ հունիսի 24). «'Love, Victor' star Michael Cimino wants to bridge gap between parents and kids». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  6. «'Love, Victor' Star Michael Cimino's No. 1 Piece of Advice for Hollywood Newcomers». www.backstage.com (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  7. Sorren, Martha (2020 թ․ հունիսի 18). «Who Plays Victor On 'Love, Victor'? Michael Cimino Has Some Real Musical Skills». Bustle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Smith, Paul Art (2020 թ․ հուլիսի 1). «'Love, Victor' Star Michael Cimino's No. 1 Piece of Advice for Hollywood Newcomers». www.backstage.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. Freedman, Adrianna (2020 թ․ հունիսի 18). «Michael Cimino Was a Horror Movie Star Before 'Love, Victor'». Men's Health (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  10. Petski, Denise (2019 թ․ օգոստոսի 15). «'Love, Simon': Michael Cimino Leads Cast Of Disney+ Series». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  11. Lowry, Brian. «'Love, Victor' adds new chapter to the coming-out tale in 'Love, Simon'». CNN. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  12. Otterson, Joe (2020 թ․ փետրվարի 24). «'Love, Simon' Series Moves from Disney Plus to Hulu». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  13. «Michael Cimino Says He Consulted His Gay Cousin About Love, Victor Role: 'It Was Very Special'». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  14. «In 'Love, Victor' an LGBTQ Latino teen in a religious family carves his own path». NBC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  15. Wiseman, Andreas (2020 թ․ հոկտեմբերի 29). «Joel McHale, Michael Cimino, Brec Bassinger, Chosen Jacobs & Jacob Bertrand Lead Sci-Fi Podcast Black Box». Deadline. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. «'Love, Victor' Star Michael Cimino Releases Debut Single "Love Addict"». Nerds and Beyond (անգլերեն). 2021 թ․ հունիսի 15. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  17. America, Good Morning. «Michael Cimino on what to expect in season 2 of 'Love, Victor'». Good Morning America (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  18. Fuentes, Tamara. «Meet the Cast of "Love, Victor" and Their Characters». seventeen. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Չիմինո (դերասան)» հոդվածին։