Պատանեկան դրամա (անգլ. Teen drama, երբեմն նաև՝ «Պատանեկան սիթքոմ» (անգլ. Teen sitcom)), դրամատիկական հեռուստասերիալների մի տեսակ, որի պատմության կենտրոնում է գտնվում պատանի կերպարների կամ մարդկանց կյանքը, կամ ովքեր նոր են դուրս եկել այդ տարիքից։ Այս ժանրը գործնականում հեռուստատեսության պատմության առաջին 45 տարվա ընթացքում գոյություն չի ունեցել և հայտնիություն է ձեռք բերել 90-ականների սկզբին, հատկապես «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալի հաջողությունից հետո, որը համարվում է այս ուղղության հիմնադիրը[1]։ Մինչ այս այն սերիալներից շատերը, որոնց հիմքում պատանիերն էին, սիթքոմներ էին համարվում, իսկ դրամատիկական հեռուստասերիալների դեռահասները համարվում էին դերասանական անսամբլի մի մասը, որը իր մեջ էր նաև ներառում մեծահասակներին և երեխաներին։ 50-ականներին հաջողված էին «Հայրը ավելի լավ գիտի» (1954–1960) և Դոննա Ռիդ շոու» (1958–1966) սիթքոմները, որտեղ բավականին երիտասարդ հերոսներ կային, սակայն, այնուամենայնիվ, այս նախագծերում պատանիները երբեք չէին գտնվում սյուժեի կենտրոնում, իսկ պատանիների մասին առաջին շոուն դարձել է Սալլի Ֆիլդի մասնակցությամբ «Gidget»-ը (1965-1966)[1]։

90-ականներից սկսած ամերիկյան հեռուստատեսությունը ամեն տարի սկսում էր պատանեկան դրամաներ թողարկել, հիմնականում ցույց տալով միջնակարգ դպրոցի աշակերտների կյանքը՝ հիմնականում միջին և ավագ սոցիալական դասարանների[1]։ Ամենից հաճախ հեռուստասերիալները իրենցից ներկայացնում էին «soap opera»՝ մի քանի սերիաներում կամ ամբողջ եթերաշրջանում սյուժետային արկաներով։ Երիտասարդ մարդիկ իրենց անձնական կյանքում և ծնողների հետ հարաբերություններում վերելքներ և անկումներ էին ունենում, ինչպես նաև պատանիներին բնորոշ խնդիրներ[1]։

Ժանրի որոշ ներկայացուցիչներ, ինչպիսիք են «The O.C.» (2003-2007) և «One Tree Hill» (2003-2012) հեռուստասերիալները հաճախ քննադատվում էին սյուժետային քայլերի շաբլոնության, ավելորդ դրամայի և երկարաձգված պատմության համար, մինչդեռ «Իմ այսպես կոչված կյանքը» (1994-1995) և «Վերոնիկա Մարս» (2004-2007) հեռուստասերիալները սիրվել են քննադատների կողմից և համարվել են երբևէ ստեղծված լավագույն շոուներից[1]։

Նաև հայտնի պատանեկան հեռուստասերիալներ են թողարկվել գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և արկածային մարտախաղի թեմատիկաներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Best Teen Drama Series on Television». HubPages (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.