Ջորջ Սիա

բրիտանացի դերասան

Ջորջ Սիա (անգլ.՝ George Sear, նոյեմբերի 14, 1997(1997-11-14), Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուտատեսության բրիտանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ և պարող։ Առավել մեծ հայտնություն ստացել է «Էվերմոր» և «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալներում կատարած դերերով։

Ջորջ Սիա
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 14, 1997(1997-11-14) (26 տարեկան)
Ծննդավայր՝Լի-օն-Սի, Southend-on-Sea, Էսեքս, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոդերասան
IMDb։ID 3613717

Կենսագրություն խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ծնվել է Արևելյան Անգլիայի Էսսեքս կոմսության Լի Օն Սի քաղաքում։ Հայրը՝ Սայմոն Սիան բրիտանական իննովացիոն BJSS ընկերության գլխավոր տնօրենն է[1]։ Մայրը՝ Ջուլիետա Սիան Էսսեքսի ամենահայտնի հրուշակագործներից է, որը նաև ունի սեփական խոհարարական շոու։ Ունի երկու քույր՝ Ռուբին և Լիդիան[1]։ Ունեն նորաձևության բնագավառում բիզնես և պարբերաբար հայտնվում են մոր խոհարարական շոուում[2]։

Հետաքրքրություններ և անձնական կյանք խմբագրել

Մանկուց զբաղվում է բրեյք դանսով, փողոցային պարերով և հիփ հոփով[3]։ Պարերի նկատմամբ նրա սերը հանգեցրել է նրան, որ վերջինս մասնակցել է Մեծ Բրիտանիայի Children's BBC հեռուստաալիքով հեռարձակվող «Alesha’s Street Dance Stars» պարային մրցույթին[4]։ Դարձել է հաղթողներից մեկը։ Խորացված ուսումնասիրում և նվագում է ակուստիկ կիթառ և թմբուկ, 2013 թվականին ելույթ է ունեցել BBC Radio 1-ի եթերում[3]։ 2012 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Բրեյք դանսի աշխարհի մրցաշարում[3]։

Հայտնի է, որ 2019 թվականի մայիսից սկսած ապրում է Լոս Անջելեսում[5], որտեղ տեղափոխվել է «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալի նկարահանումների համար[6]։

Ունի «Դուգի» մականվամբ շուն[4]։ 2018 թվականին հայտարարել է, որ բուսակերությունից անցում է կատարում վեգանության[7]։

2020 թվականին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ փորձում է իրեն գրողի դերում և շուտով կավարտի իր առաջին գիրքը[8]։

Դերասանը չի բացահայտում երկրպագուներին իր հարաբերությունները և դրանց առկայությունը, սակայն փաստերը հանգեցնում են այն մտքին, որ վերջինս չի կայանում որևէ հարաբերություններում[2]։

Եկամուտներ և ունեցվածք խմբագրել

2020 թվականի տվյալներով նրա կարողությունը գնահատվել է 700 000—800 000 ԱՄՆ դոլար[5], այլ տվյալներով 1 միլիոն դոլար[6]։ Նրա եկամտի հիմնական աղբյուրը դերասանական արվեստն է։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո դերասանի եկամուտը տարեկան կազմել է 50 000 դոլար[6]։ Նաև հայտնի է, որ նա Լոս Անջելեսում տուն է գնել մոտ 615 000 դոլար արժողությամբ[6]։

Կարիերա խմբագրել

Մանկուց երազել է դերասան դառնալու մասին։ Թատերական ներկայացման մեջ առաջին անգամ հայտնվել է 2003 թվականին՝ 6 տարեկան հասակում։ Ելույթ է ունեցել Պալաս թատրոնի բեմում և կատարել է Չիփի դերը Walt Disney-ի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի վրա հիմնված համանուն պիեսում[2]։ Երկրորդ անգամ թատրոնի բեմում հայտնվել է 2008 թվականին։ Ելույթ է ունեցել Դրուրի Լեյնի բեմում, որտեղ կատարել է մի տղայի դեր դրամատուրգ Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելով» բեմադրության մեջ, որի հեղինակը եղել է Պատրիկ Ստյուարտը, վերջինս էլ հենց սովորեցրել է նրան թատերական արվեստ[3][7]։

Էկրանին առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին և կատարել է Նոահ Մորիսոնի դերը «Սպանություններ Միդսոմերում» հեռուստասերիալում։ Առաջին գլխավոր դերը կատարել է 2014 թվականին «Էվերմոր» հեռուստասերիալում, ինչն էլ նրան մեծ հաջողություն և հանրաճանաչություն է բերել։

2013—2014 թվականներին եղել է Disney ընկերության «Friday Download» ժամանցային շոուի վարող[9]։ Նրա հետ մեկտեղ համահաղորդավար է եղել բրիտանացի դերասան Քելաչ Սփելմանը[4]։

2019 թվականին նկարահանվել է «Ալեքս Ռայդեր» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Փարքեր Ռոսքոյի դերը։

Առավել մեծ հայտնություն և հանրաճանաչություն ստացել է «Սիրով, Վիկտոր» հեռուստասերիալի նկարահանումներից հետո, որում կատարել է Բենջի Քեմփբելի դերը[10][11]։

2019 թվականին իրեն փորձել է ռեժիսորի և սցենարիստի դերում, նույն թվականի հուլիսի 31-ին կայացել է նրա առաջին կարճամետրաժ ֆիլմի՝ «When Fate Calls» (հայերեն՝ Երբ կանչում է ապագան) պրեմիերան[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թատերական ներկայացումներ խմբագրել

Թվական Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Թատրոն Դեր Նշում
2003 Գեղեցկուհին և հրեշը Beauty and the Beast Փալաս Չիպ Գլխավոր դեր
2008 Գոդոյի սպասումներով Waiting for Godot Դրուրի Լեյն տղա Գլխավոր դեր

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Դեր Նշում
2009 Սպանություններ Միդսոմերում Midsomer murders Նոահ Մորրիս Էպիզոդիկ դեր
2013 - 2014 Friday Download Friday Download Ինքն իրեն Հաղորդավար (6 էպիզոդ)
2014 - 2016 Էվերմոր Evermoor Սեբաստիան «Սեբ» Քրոսլի Գլխավոր դեր
2015 - 2019 Մահվան անապատում Into the Badlands Արթուր Էպիզոդիկ դեր
2015 - 2016 Էվերմորի պահապանները The Evermoor Confidential Chronicles Սեբաստիան «Սեբ» Քրոսլի Գլխավոր դեր
2017 Ուիլ Will Բիլլի Քուփեր Էպիզոդիկ դեր
2019 - ներկա Ալեքս Ռայդեր Alex Rider Փարքեր Ռոսքո Երկրորդ պլանի դեր
2020 - 2022 Սիրով, Վիկտոր Love, Victor Բենջամին «Բենջի» Քեմփբել Գլխավոր դեր

Կինո խմբագրել

Թվական Հայերեն աանվանում Պաշտոնական անվանում Դեր Նշում
2015 Ողջ գիշեր չեմ քնել Friday Download: The Movie (Up All Night) Ջորջ Էպիզոդիկ դեր
2021 Ռիֆա Reefa Իթոն Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «George Sear Wiki, Age, Girlfriend, Family, Biography & More – WikiBio» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 admin (2020 թ․ սեպտեմբերի 21). «George Sear Height, Weight, Net Worth, Age, Wiki, Who, Instagram, Biography | TG Time». TG Time | tvguidetime.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Tim Hickey (2017 թ․ հուլիսի 11). «Five Things You Didn't Know About George Sear». TVOvermind (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Learn about George Sear». Famous Birthdays (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  5. 5,0 5,1 «George Sear Height, Weight, Age, Girlfriend, Biography, More» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «George Sear». Articlebio (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  7. 7,0 7,1 «Who did George Sear play in Disney Channel's The Evermoor Chronicles?». PopBuzz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  8. «BBC Radio 2 — 500 Words — Inspiration On Download by George Sear». BBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  9. «George Sear». The Evermoor Chronicles Wikia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  10. Gary Kramer (2020 թ․ հունիսի 16). «Star of 'Love, Victor' talks authenticity and growth». Philadelphia Gay News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  11. Tamara Fuentes (2020 թ․ հունիսի 17). «You're Going to Be Obsessed With the Cast and Characters of "Love, Victor"». Seventeen (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  12. «When Fate Calls – короткометражный фильм Джорджа Сиа». Кинориум (ռուսերեն). 31 июля 2019. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել