Սինցիա Է․ Ռոզենցվայգ
Սինցիա Է․ Ռոզենցվայգ (անգլ.՝ Cynthia E. Rosenzweig, née Ropes[7]), մոտ 1958), ամերիկացի գյուղատնտես և կլիմայագետ, որն աշխատում է Կոլումբիայի համալսարանում տեղակայված ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում։ Ռոզենցվայգն «օգնել է ուսումնասիրել կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ոլորտը»[8][9]։ Ունի ավելի քան 300 հրատարակություն[10], ավելի քան 80 գրախոսված հոդվածներ, հեղինակել կամ խմբագրել է ութ գիրք[11]։ Նաև ծառայել է տարբեր կազմակերպություններում, աշխատել կլիմայի փոփոխության կառավարման պլաններ մշակելու ուղղությամբ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի հետ գլոբալ մակարդակով, ինչպես նաև «Սենդի» փոթորկից հետո Նյու Յորք քաղաքում։
Սինցիա Է․ Ռոզենցվայգ | |
---|---|
Ծնվել է | մոտ 1958 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կլիմայաբան, համալսարանի դասախոս, բնապահպան, գիտական գրող և գիտնական |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան, Բերնարդ քոլեջ և Goddard Institute for Space Studies?[1] |
Գործունեության ոլորտ | Կլիմայագիտություն[2], Կլիմայի փոփոխություն[2] և գյուղատնտեսություն[2] |
Անդամակցություն | Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա |
Ալմա մատեր | Ռատգերսի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Scarsdale High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][2] |
Պարգևներ |
Կրթություն և ակադեմիական կարիերա Խմբագրել
Ռատգերսի համալսարանի Քուք քոլեջն ավարտել է 1980 թվականին արվեստի ու գիտության բակալավրի կոչումով։ Ռոզենցվայգի ուշադրությունը գյուղատնտեսության վրա սևեռվել է 1969 թվականին, երբ նա ու իր ապագա ամուսինը Իտալիայի Տոսկանա մարզում վարձել և շահագործել են ֆերմա, որտեղ խաղող և ձիթապտուղ են հավաքել և կենդանիներ բուծել՝ այծեր, խոզեր, բադեր և սագեր[12]։ Որոշել է վերադառնալ համալսարան՝ գյուղատնտեսություն սովորելու, 1983 թվականին Ռատգերսի համալսարանից ստացել գիտությունների մագիստրոսի կոչում[13]։ Աշխատանքի է անցել ՆԱՍԱ-յի Գոդարդ տիեզերական հետազոտությունների ինստիտուտում և արբանյակային տվյալներն օգտագործելով ուսումնասիրել մշակաբույսերը։ Դրանից հետո, 1991 թվականին Էմըրսթի Մասաչուսեթսյան համալսարանում Բուսական, հողային և բնապահպանական գիտությունների ոլորտում ստացել է Բ.գ.թ. կոչում[13]։
Շարունակել է աշխատել ՆԱՍԱ-յում ու մինչև 1993 թվականը գլխավորել կլիմայի ազդեցության խումբը[14][15]։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի օպերատիվ խմբում նրա աշխատանքը գնահատվել է, երբ 2007 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Ալբերտ Գոռին ու վերոնշյալ հանձնաժողովին[16]։
Ներկայումս աշխատում է որպես Բառնարդ քոլեջի պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանի ավագ գիտաշխատող[14][17][18]։
Համայնքային ներգրավվածություն և շահերի պաշտպանություն Խմբագրել
ՆԱՍԱ-յում աշխատելիս Ռոզենցվայգը նախաձեռնել է գյուղատնտեսության և քաղաքների վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունը[8]։ Ներգրավված է եղել բազմաթիվ աշխատանքային խմբերի կազմում, որոնք փորձել են գնահատել և հաստատել պլաններ կլիմայի փոփոխության կառավարման համար, որոնց թվում՝
- Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի ամանախագահ,
- ԱՄՆ գլոբալ փոփոխությունների հետազոտման ծրագրի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխականության և փոփոխության հնարավոր հետևանքների ԱՄՆ-ի ազգային գնահատման Metropolitan East Coast տարածաշրջանային գնահատում» խմբի ամանախագահ,
- Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի II աշխատանքային խմբի չորրորդ գնահատման հաշվետվության համակարգող առաջատար հեղինակ («Դիտարկված փոփոխություններ» բաժին)
- Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի Կլիմայի փոփոխության և հողի հատուկ զեկույցի համակարգող առաջատար հեղինակ
- Կլիմայի փոփոխության Նյու Յորքի քաղաքային հանձնաժողովի խորհրդի անդամ
- Գյուղատնտեսական մոդելի համադրման և բարելավման ծրագրի համահիմնադիր և գործադիր կոմիտեի անդամ (AgMIP)
Հրատարակություններ Խմբագրել
Ռոզենցվայգի հետազոտությունների մասին կարելի է տեղեկանալ Գուգլի գիտնականների նրա պրոֆայլից, իսկ նրա հրատարակությունների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտի մատենագիտության կայքում ։
- Rosenzweig C., Parry M. L. (1994)։ «Potential impact of climate change on world food supply»։ Nature 367 (6459): 133։ Bibcode:1994Natur.367..133R։ doi:10.1038/367133a0
- C.L. Rosenzweig & M.L. Parry, "Climate Change and Agriculture", 1990
- Rosenzweig C., Karoly D., Vicarelli M., Neofotis P., Wu Q., Casassa G., Menzel A., Root T. L., Estrella N., Seguin B., Tryjanowski P., Liu C., Rawlins S., Imeson A. (2008)։ «Attributing physical and biological impacts to anthropogenic climate change»։ Nature 453 (7193): 353–357։ Bibcode:2008Natur.453..353R։ PMID 18480817։ doi:10.1038/nature06937
- Testimony before Congress, April 17, 2007.
Պարգևներ Խմբագրել
- Գուգենհայմի կրթաթոշակ[13]
- GSFC Պատվո մրցանակ - Գիտություն (2011)[19]
- GISS Լավագույն հրատարակության մրցանակ (2009)[19]
- GSFC Պատվո մրցանակ - Երկրի գիտության նվաճում (2007)[19]
- Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ (2006)[20]
- «Nature» ամսագրի կողմից 2012 թվականի լավագույն տասնյակում հայտնված մարդկանցից մեկը[12]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.nytimes.com/2018/08/09/climate/summer-heat-global-warming.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/retour_sur_dhc_2016/liste_dhc_2016.html
- ↑ Handelsman J., Fouchier R., Blanpain C., Iorns E., Rosenzweig C. 366 days: Nature's 10. // Nature / M. Skipper — NPG, Springer Science+Business Media, 2012. — Vol. 492, Iss. 7429. — P. 335—343. — ISSN 1476-4687; 0028-0836 — doi:10.1038/492335A — PMID:23257862
- ↑ https://www.worldfoodprize.org/index.cfm?nodeID=96584&audienceID=1
- ↑ «Dr. Cynthia Ropes Rosenzweig - Directory - The Earth Institute - Columbia University»։ www.earth.columbia.edu (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ 8,0 8,1 Justin Gillis, "A Warming Planet Struggles to Feed Itself", The New York Times, June 5, 2011.
- ↑ Brumfiel G., Tollefson J., Hand E., Baker M., Cyranoski D., Shen H., Van Noorden R., Nosengo N. և այլք: (2012)։ «366 days: Nature's 10»։ Nature 492 (7429): 335–343։ Bibcode:2012Natur.492..335.։ PMID 23257862։ doi:10.1038/492335a
- ↑ «Cynthia Rosenzweig's research works | Columbia University, NY (CU) and other places»։ ResearchGate (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «People | Cynthia Rosenzweig | The Heyman Center for the Humanities at Columbia University»։ heymancenter.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ 12,0 12,1 Heuer R. D., Rosenzweig C., Steltzner A., Blanpain C., Iorns E., Wang J., Handelsman J., Gowers T., De Bernardinis B., Fouchier R. (2012-12-19)։ «366 days: Nature's 10»։ Nature (անգլերեն) 492 (7429): 335–343։ Bibcode:2012Natur.492..335.։ ISSN 0028-0836։ PMID 23257862։ doi:10.1038/492335a
- ↑ 13,0 13,1 13,2 "Cynthia Rosenzweig" (profile), NASA GISS (last visited Aug. 15, 2012).
- ↑ 14,0 14,1 «NASA GISS: Cynthia Rosenzweig»։ GISS Personnel Directory։ Վերցված է October 16, 2018
- ↑ "An Interview with Dr. Cynthia Rosenzweig of NASA – Q&A with Anna Lappé", Take a Bite Out of Climate Change, Sept. 2008
- ↑ "NASA Climate Change 'Peacemakers' Aided Nobel Effort", NASA Press Release, Dec. 17, 2007.
- ↑ «Cynthia Rosenzweig | Barnard College»։ barnard.edu (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Global Management Team – Urban Climate Change Research Network»։ uccrn.org (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ 19,0 19,1 19,2 NASA (GISS) (2011)։ «Fellow, American Association for the Advancement of Science»
- ↑ «Elected Fellows»։ American Association for the Advancement of Science
Հետագա ընթերցանություն Խմբագրել
- "An Interview with Dr. Cynthia Rosenzweig of NASA – Q&A with Anna Lappé", Take a Bite Out of Climate Change, Sept. 2008 (interview transcript)
- "Dr. Cynthia Rosenzweig Talks About Urban Climate Change Solutions at Michigan State University", April 9, 2010 (video)
- "Earth Science: Putting the Puzzle Together" (NASA profile of Rosenzweig for children)
- Kristin Jobin, "NASA Scientist Cynthia Rosenzweig", MLive, May 2010
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սինցիա Է․ Ռոզենցվայգ կատեգորիայում։ |