Սինթ Նիքլաս (հոլ.՝ Sint-Niklaas, ֆր.՝ Saint-Nicolas), քաղաք, որը գտնվում է Արևելյան Ֆլանդրիայի բելգիական նահանգում։ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սինթ Նիքլասում կար ավելի քան 70000 բնակիչ և Բելգիայի քաղաքների շարքում զբաղեցնում է 20-րդ տեղը[3]։ Քաղաքը հայտնի է նաև իր շուկայական հրապարակով, այն ամենամեծն է Բելգիայում (3,19 հա)[4]։

Բնակավայր
Սինթ Նիքլաս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես84,2 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն80 167 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ03
Փոստային դասիչ9100[2], 9111[2] և 9112[2]
Պաշտոնական կայքsint-niklaas.be(նիդեր.)
Սինթ Նիքլաս (Բելգիա)##
Սինթ Նիքլաս (Բելգիա)

Պատմություն խմբագրել

Սինթ Նիքլասի պատմությունը սկսվել է ընդամենը 1217 թվականից, երբ եպիսկոպոս Տուրնեի խորհրդով հիմնադրվել է տեղական հոգևորականների եկեղեցին, որը նվիրված է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացուն։ Մինչև 16-րդ դարի նոր մուտքը, այն գտնվում էր եպիսկոպոս Տուրնեի ենթակայության տակ։ Տարածաշրջանի քաղաքական տեսանկյունից կառույցը պատկանում է Ֆլանդրիայի դքսությանը։ Այն համարվում էր հարստություն, որը հանգեցրել է քաղաքի տնտեսական արագ աճին։ 1241 թվականին Սինթ Նիքլասը դառնում է տարածաշրջանի վարչական կենտրոն, իսկ 1248 թվականին Մարգարիտա II-ը քաղաքին միացնում է Սուրբ Նիկոլայ եկեղեցուց արևմուտք գտնվող տարածքները, որոնք երբեք չեն բաժանվի կամ վերակառուցվի։ Այս նվիրատվության հիմքերով է բացատրվում Սինթ Նիքլասի շուկայական հրապարակի չափերը։

XIV-XVII դարեր խմբագրել

Սինթ Նիքլասը երբեք չի ունեցել քաղաքի պատկեր, այն եղել է որպես հաղթական նվեր նվաճողների համար։ 1381 թվականին քաղաքն սկսվել է այրվել հրդեհների պատճառով, իսկ ավազակները թալանում էին այն։ Մյուս կողմից, քաղաքի Շելդում գտնվելու վայրը և Գենտի և Անտվերպենի միջև գտնվելը, նպաստեց քաղաքի արագ վերականգնմանը։ 1513 թվականին Մաքսիմիլիան I կայսրը վերականգնեց քաղաքի իրավունքը, որը թույլ էր տալիս կազմակերպել շաբաթական շուկա։ XVII դարը համարվում է քաղաքի տնտեսական ծաղկման շրջան, որը առաջին հերթին Սինթ Նիքլասում մշակվող վուշի և բրդի շնորհիվ էր։ Այդ ժամանակ էր , որ քաղաքում շատ վարչական շենքեր և երեք վանքեր են կառուցվել։ 1690 թվականի մայիսի 25-ին Սինթ Նիքլասում կրկին հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է 565 տուն։

XVIII—XXI դարեր խմբագրել

1764 թվականի առաջին տեքստիլ գործարանի ստեղծվելուց հետո Սինթ Նիքլասում սկսվեց ինդուստրիալիզացման գործընթացը, որը 1830 թվականին այն դարձրեց Արևելյան Ֆլանդրիայի արդյունաբերական նշանակության քաղաք:1803 թվականին Նապոլեոն Բոնապարտը այցելեց Սինթ Նիքլաս, իսկ մեկ տարի անց, հիմք ընդունելով բնակչությունը (մոտ 11000) Սինթ Նիքլասին տվեց քաղաքի կարգավիճակ։ XIX դարում տեքստիլ արդյունաբերությունը սկսել է անկում ապրել, բայց քաղաքը նոր խթան է ստացել զարգացման համար 1850 թվականին, երբ կառուցվել է քաղաքապետարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեքստիլ արդյունաբերությունը կրկին հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, իսկ այսօր գրեթե լրիվ անհետացել է։ Քաղաքի պատմական կենտրոնը այսօր համարվում է առևտրային թաղամաս։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Նիկոլայ եկեղեցին, որը հիմնադրվել է XIII դարում։ Ապստամբությունների ժամանակ (մոտ 1580 թվական) եկեղեցին լուրջ վնասներ է կրել։ Այսօրվա ինտերիերը համապատասխանում է բարոկկո ոճին։
  • Շուկայական հրապարակ, Բելգիայի ամենամեծ շուկան։
  • Մարինյան եկեղեցին
  • Քաղաքապետարանը
  • Գերհարդ Մերկատորի պատմության քարտեզագրության թանգարանը
  • Մոդեռն ոճով տունը

Քույր քաղաքներ խմբագրել

Սինթ Նիքլասի հայտնի բնակիչները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել