Սիմպեկմա ճպուռ

միջատների տեսակ
Սիմպեկմա ճպուռ
Սիմպեկմա ճպուռ
Սիմպեկմա ճպուռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Լեսթիդներ (Lestidae)
Ցեղ Sympecma
Տեսակ Սիմպեկմա ճպուռ (S. paedisca)
Միջազգային անվանում
Sympecma paedisca
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սիմպեկմա ճպուռ (լատին․՝ Sympecma paedisca), նետիկների ազգին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

36-39 մմ երկարությամբ, դեղնադարչնագույն, բարեկազմ մարմնով, գլխի վերին մասը, կրծքի և փորիկի տերգիտների միջնամասերի սովորաբար քիչ թե շատ լավ արտահայտված մետաղական փայլով և բավականին լայն շագանակագույն զոլով փոքր չափի ճպուռ է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայից մինչև Ճապոնիա, Առաջավոր Ասիայում։ Կովկասում ներկայացված է մեկուսացած օջախներով։ Հայաստանում հայտնի է Տավուշի (Դիլիջան քաղաքի մոտակայք), Արմավիրի (Բագարան գյուղ), Արագածոտնի (քաղաք Աշտարակ, Արագած լեռ՝ Անտառուտ և Բյուրական գյուղերի մոտ, Արայի լեռ), Կոտայքի (Գողթ և Գառնի գյուղերի մոտակայք), Արարատի (Արտաշատ քաղաք, Երասխ, Արմաշ գյուղի մոտակայք), Վայոց ձորի (Եղեգնաձոր և Վայք քաղաքների մոտակայք) մարզերից, Երևան քաղաքից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ծովի մակարդակից 900-2000 մ բարձրությունների վրա, տարբեր լանդշաֆտային գոտիների լճացած ջրերով ջրամբարներում։ Ձմեռում են հասուն միջատները։ Ձվադրում են 2-3 ամիսների ընթացքում, նոր սերնդի առանձնյակները դուրս են թռչում հուլիս-սեպտեմբեր ամիսներին։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ, ոչ մեծաքանակ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի։ Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններն են հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը և ջրամբարների աղտոտումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և Դիլիջան ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմպեկմա ճպուռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմպեկմա ճպուռ» հոդվածին։