Սիմոն Պրու-Սենեկալ (ֆր.՝ Simon Proulx-Sénécal, դեկտեմբերի 6, 1991(1991-12-06), ԼաՍալ, Մոնրեալ), կանադացի գեղասահորդ, որը զուգընկեր Թինա Կարապետյանի հետ ներկայացնում է Հայաստանը։ Նրանք Զագրեբի 2015 Golden Spin մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են և ազատ ծրագրով հանդես են եկել Եվրոպայի երկու առաջնություններում (2016, 2017)։ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Trophy մրցաշարում Սիմոն Պրու-Սենեկալը և նրա զուգընկեր Թինա Կարապետյանը իրավունք ստացան մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին (Պեկին, Չինաստան), որտեղ զբաղեցրին 18-րդ հորիզոնականը։

Սիմոն Պրու-Սենեկալ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Հայաստան և  Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 6, 1991(1991-12-06) (32 տարեկան)
Ծննդավայր՝ԼաՍալ, Մոնրեալ

Անձնական կյանք խմբագրել

Սիմոն Պրու-Սենեկալը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին ԼաՍալում, Քվեբեկ, Կանադա[1]։

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Պրու-Սենեկալը յոթ տարեկանում տափօղակով հոկեյից տեղափոխվել է գեղասահք և տասներկու տարեկանում[2] միավորվել է իր առաջին զուգընկերոջ՝ Ջոզիան Շոլետի հետ։ Նրանք զբաղեցրել են 11-րդ տեղը և՛ 2011, և՛ 2012 Կանադայի պատանիների առաջնություններում[3]։ Սենեկալը և Քրիստինա Պենկովը 2013 թվականի Կանադայի պատանիների առաջնությունում 15-րդն էին[4]։ Հաջորդ երկու մրցաշրջանում նրա զուգընկերն է եղել Մելիսանդ Դյուման՝ արդեն մեծահասակների տարիքային խմբում։ Նրանք զբաղեցրել են 11-րդ տեղը 2014 թվականի Կանադայի առաջնությունում և 12-րդը՝ 2015 թվականին[5]։

Կարապետյան/Պրու-Սենեկալ պարային զույգ խմբագրել

2015 թվականի մայիսին[6] Պրու-Սենեկալը միավորվեց Թինա Կարապետյանի հետ, և նրանք սկսեցին ներկայացնել Հայաստանը։

Միջազգային ասպարեզում առաջին ելույթի ժամանակ 2015-16 ISU Challenger Series (CS) միջոցառման 2015 Ice Challenge-ում նրանք զբաղեցրին վեցերորդ տեղը։ Այդ մրցաշարը տեղի էր ունեցել հոկտեմբերին Ավստրիայի Գրաց քաղաքում։ Դեկտեմբերին նրանք նվաճեցին CS-ի իրենց առաջին մեդալը՝ բրոնզը, 2015 թվականի Զագրեբի Golden Spin-ում։

2016 թվականի հունվարին Կարապետյան/Պրու-Սենեկալը մեկն էր այն քսան զույգերից, որոնք որակավորվեցին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ կարճ ծրագրում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Ազատ ծրագրում 18-րդ տեղը գրավելուց հետո ընդհանուր հաշվարկում նրանք զբաղեցրին 18-րդ տեղը[7]։

2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի (Պեկին, Չինաստան) կարճ ծրագրում նրանք 19-րդն էին՝ 65,87 միավոր արդյունքով, իսկ ազատ ծրագրում՝ 101,16 միավորով 16-րդը։ Ընդհանուր հաշվարկում նրանք զբաղեցրին 18-րդ հորիզոնականը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biography». web.archive.org. 2016 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Garabedian & Proulx-Senecal focus on the road ahead | Ice-dance.com». www.ice-dance.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Competition Results». www.isuresults.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Competition Results». www.isuresults.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Competition Results». www.isuresults.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  6. «"Competition Results: Christina PENKOV / Simon PROULX-SENECAL". International Skating Union. Archived from the original on February 9, 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  7. www.isuresults.com http://www.isuresults.com/bios/isufs_cr_00054773.htm. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Ice Dance - Free Dance Results - Olympic Figure Skating. Capital Indoor Stadium 14 Feb - 9:15». olympics.com. 14.02.2022. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Պրու-Սենեկալ» հոդվածին։