Սիմոնե Վերդի

իտալացի ֆուտբոլիստ

Սիմոնե Վերդի (իտալ.՝ Simone Verdi, հուլիսի 12, 1992(1992-07-12)[1][2], Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։

Սիմոնե Վերդի
Simone Verdi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1992(1992-07-12)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 174 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 9
Պատանեկան կարիերա
2003-2011 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Իտալիա Միլան 0 (0)
2011-2015 Իտալիա Տորինո 16 (0)
2013   Իտալիա Յուվե Ստաբիա 20 (0)
2013-2015   Իտալիա Էմպոլի 66 (6)
2015-2016 Իտալիա Միլան 0 (0)
2015-2016   Իսպանիա Էյբար 9 (0)
2016   Իտալիա Կարպի 8 (3)
2016-2018 Իտալիա Բոլոնյա 62 (16)
2018-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ19 8 (2)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ21 3 (1)
2017-ներկա Իտալիա Իտալիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Միլան խմբագրել

Վերդին Միլանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 13-ին՝ Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[4]։ Նա խաղադաշտ դուրս եկավ նաև հունվարի 27-ին՝ փոխարինելով Ջենարո Գատուզոյին Իտալիայի գավաթի Ուդինեզեի դեմ խաղում, սակայն այս խաղում Միլանը պարտվեց 0-1 հաշվով[5]։ 2010 թվականի մայիսին Միլանի տնօրեն Ադրիանո Գալիանին հայտարարեց, որ Վերդին իր 3 թիմակիցների հետ կմիանա Միլանի առաջին թիմին 2010-11 մրցաշրջանում[6]։ Դրանից հետո նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[7], սակայն շարունակեց խաղալ հիմնականում երիտասարդական թիմի կազմում[8]։

Տորինո խմբագրել

2011 թվականի ամռանը Վերդին 2․5 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Տորինոյին[9]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 21-ին՝ Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում Վերդին անցկացրեց 12 հանդիպում առաջնությունում՝ օգնելով Տորինոյին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը և տեղափոխվել Սերիա A։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում նա անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 30-ին՝ փոխարինելով Ալեսիո Չերչիին Ատալանտայի դեմ խաղում[12]։

2013 թվականի հունվարի 23-ին Վերդին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Յուվե Ստաբիա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 28-ին՝ Բրեշիայի դեմ խաղում[13]։ Փետրվարի 2-ին՝ իր հաջորդ՝ Վիչենցայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14]։ 2013 թվականի ամռանը Տորինոն և Միլանը երկարաձգեցին Վերդիի համատեղ սեփականության պայմանագիրը ևս 1 տարով[15]։

2013-14 մրցաշրջանում Վերդին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի[16]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Զյուդտիրոլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ 11-մետրանոց հարվածից[17]։ Իր առաջին գոլը Սերիա B-ում խփեց նոյեմբերի 23-ին՝ Սպեցիայի դեմ խաղում[18]։ Այս մրցաշրջանում Վերդին անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Էմպոլիին տեղափոխվել Սերիա A[19]։

2014 թվականի հունիսի 18-ին Տորինոյի և Միլանի միջև համատեղ սեփականության գործարքը երկարաձգվեց ևս 1 տարով[20], ինչից հետո Վերդին վարձավճարով վերադարձավ Էմպոլի։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում[21]։ 2015 թվականի հունվարի 20-ին նա գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի Ռոմայի դեմ խաղում, սակայն Էմպոլին 2-1 հաշվով պարտվեց հանդիպման լրացուցիչ ժամանակում[22]։

Վերադարձ Միլան խմբագրել

2015 թվականի հունիսին Միլանն ու Տորինոն չկարողացան համաձայնեցնել համատեղ սեփականության գործարքի պայմանները, և Վերդիի ապագան որոշվեց աճուրդի միջոցով, որը հաղթեց Միլանը։

2015-16 մրցաշրջանում Վերդին վարձավճարով տեղափոխվեց Էյբար[23][24]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց 2015 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[25]։ Իր առաջին և միակ գոլը իսպանական ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 16-ին՝ Իսպանիայի գավաթի Պոնֆերադինայի դեմ խաղում[26]։ Էյբարի կազմում Վերդին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2016 թվականի հունվարի 29-ին Վարդին 6 ամսվա վարձավճարով միացավ Կարպիին[27]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 28-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[29]։ Մայիսի 15-ին նա դուբլ ձևակերպեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[30]։

Բոլոնյա խմբագրել

2016 թվականի հուլիսի 11-ին Վերդին տեղափոխվեց Բոլոնյա[31][32][33]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 11-ին՝ Կալյարիի դեմ խաղում[35]։ 2017 թվականի հունիսի 13-ին նա 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Բոլոնյայի հետ[36]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում Վերդին 2 գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածներից[37], սակայն իր թիմը պարտվեց 2-3 հաշվով[38]։ 2018 թվականի հունվարի 21-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում իտալացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բոլոնյայի ավագի թևկապով[39], և այս խաղում դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ[40]։ Բոլոնյայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Վերդին մասնակցեց 64 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի խմբագրել

2018 թվականի հունիսի 11-ին Վերդին 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[41][42][43]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[44][45]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վերդին հանդես է եկել Իտալիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ Նիդերլանդների դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինելով Մարկո Վերատիին[46]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[47]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 2009–10 Սերիա A 0 0 2 0 0 0 2 0
Տորինո 2011–12 Սերիա B 12 0 1 0 13 0
2012–13 Սերիա A 4 0 2 0 6 0
Ընդհանուր 16 0 3 0 0 0 19 0
Յուվե Ստաբիա (վարձավճար) 2012–13 Սերիա B 20 0 20 0
Էմպոլի (վարձավճար) 2013–14 40 5 2 1 42 6
2014–15 Սերիա A 26 1 2 2 28 3
Ընդհանուր 66 6 4 3 0 0 70 9
Էյբար (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 9 0 4 1 13 1
Կարպի (վարձավճար) 2015–16 Սերիա A 8 3 8 3
Բոլոնյա 2016–17 28 6 1 0 29 6
2017–18 34 10 1 0 35 10
Ընդհանուր 62 16 2 0 0 0 64 16
Կարիերայի ընդհանուր 181 25 15 4 0 0 196 29

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[48]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Միլան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - S. Verdi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  4. «AC Milan - Novara Calcio 1908, Jan 13, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  5. «AC Milan - Udinese Calcio, Jan 27, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  6. «Berlusconi non molla, anche se Galliani capisce i tifosi: "Abituati a CAVIALE e CHAMPAGNE... " Per la panchina spunta MISTER X! | Goal.com». www.goal.com (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  7. «Milan, Fossati ha firmato e Verdi passa al contratto professionistico». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  8. «Per Verdi si profila una stagione tra Primavera e prima squadra». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  9. «TORINO FC 1906 SITO UFFICIALE - Verdi al Toro, Comi al Milan». 2011 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  10. «Robur Siena - Torino FC, Aug 21, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  11. «Ascoli Picchio - Torino FC, Aug 27, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  12. «Atalanta BC - Torino FC, Sep 30, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  13. «SS Juve Stabia - Brescia Calcio, Jan 28, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  14. «LR Vicenza Virtus - SS Juve Stabia, Feb 2, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  15. Bertuletti, Demetrio (2013 թ․ հունիսի 18). «UFFICIALE: Torino, rinnovate le comproprietà di Barreto, Verdi e Comi». MondoSportivo.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  16. «UFFICIALE: Verdi in prestito all'Empoli». 2014 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  17. «FC Empoli - FC Südtirol, Aug 11, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  18. «Spezia Calcio - FC Empoli, Nov 23, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  19. «Serie B 2013/14 Review – Week 42: Empoli secure Serie A return on dramatic last day | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  20. «Milan, rinnovate le comproprietà di Verdi e Comi con il Torino». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  21. «SSC Napoli - FC Empoli, Dec 7, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  22. «AS Roma - FC Empoli, Jan 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  23. «El mediapunta Simone Verdi se incorpora al Eibar, cedido del AC Milán - Primer Equipo - SD Eibar». 2015 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  24. «OFFICIAL: Simone Verdi Joins Eibar | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.(չաշխատող հղում)
  25. «SD Eibar - Atlético Madrid, Sep 19, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  26. «SD Eibar - SD Ponferradina, Dec 16, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  27. «Official: Carpi sign Verdi | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  28. «SSC Napoli - Carpi FC 1909, Feb 7, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  29. «Carpi FC 1909 - Atalanta BC, Feb 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  30. «Udinese Calcio - Carpi FC 1909, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  31. «Bologna sign Verdi | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  32. «Sky: Simone Verdi has signed a four-year contract with Bologna - SempreMilancom». SempreMilancom (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  33. «Bologna sign Simone Verdi». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  34. «Bologna FC 1909 - Trapani Calcio, Aug 12, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  35. «Bologna FC 1909 - Cagliari Calcio, Sep 11, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  36. «Verdi signs contract extension». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  37. «Donadoni: 'Bologna to blame' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  38. «Bologna FC 1909 - FC Crotone, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  39. «Donadoni: "The players decided to make Verdi captain" | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  40. «Bologna FC 1909 - Benevento Calcio, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  41. «Italian Forward Simone Verdi Joins Napoli On Five-Year Deal». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  42. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Welcome Verdi!». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  43. «Napoli sign Bologna forward Simone Verdi». The New Indian Express. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  44. «Official: Verdi signs for Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  45. «Napoli Officially Confirm Signing of Talented Bologna Winger Simone Verdi on Five-Year Deal». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  46. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  47. «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  48. 48,0 48,1 «Simone Verdi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  49. «Serie A 2010/2011». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնե Վերդի» հոդվածին։