Սիդսե Բաբեթ Կնուդսեն
Սիդսե Բաբեթ Կնուդսեն (դան․՝ Sidse Babett Knudsen, МФА [ˈsisə b̥ab̥ɛd̥ ˈkʰnusn̩], նոյեմբերի 22, 1968[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա)[10], դանիացի դերասանուհի։ «Արի կորչենք» (1997) ֆիլմի համար արժանացել է «Ռոբերտ» և «Բադիլ» մրցանակների՝ լավագույն կանացի դերի համար։
Սիդսե Բաբեթ Կնուդսեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 22, 1968[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն՝ | Դանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0461746 |
Կնուդսենը իր սերնդի լավագույն դանիացի դերասանուհիներից մեկն է համարվում[11][12]։ 1999 թվականին նա նորից «Միակ և անկրկնելի» ֆիլմի համար ստացել է «Ռոբերտ» մրցանակը՝ որպես լավագույն դերասանուհի[11]։ 2016 թվականին Կնուդսենը «Կնգում» ֆիլմի համար ստացել է «Սեզար» մրցանակը՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում[13]։ 2002 թվականին նա առաջադրվել է «Բոդիլ» մրցանակի՝ «Մաոնայի աշխարհը» ֆիլմում իր դերի համար, իսկ 2006 թվականին՝ «Հարսանիքից հետո» ֆիլմի համար։
Կնուդսենը միջազգային ճանաչում է ձեռք բերե դանիական «Կառավարություն» հեռուստաֆիլմում Դանիայի հորինված վարչապետ Բիրգիտե Նյուբորգի դերից հետո[14]։
Կենսագրություն խմբագրել
Կնուդսենը ծնվել է 1968 թվականին Կոպենհագենում՝ լուսանկարիչ Էբե Կնուդսենի և դպրոցական ուսուցչուհու՝ Սյուզաննա Անդերսենի ընտանիքում։ 1987-1990 թվականներին նա սովորել է Փարիզում դե լ’Օմբրե թատրոնում, չնայած ֆրանսերեն խոսում էր շատ քիչ[15]։ Դանիա վերադառնայուց հետո սկսել է խաղալ OVINE 302 էքսպերեմինտալ թատրոնում, ինչպես նաև Բեթի Նենսենի և Կոպենհագենում գտնվող Դանիայի թագավորական թատրոններում։ Նա ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն[16], ինչը նրան թույլ է տալիս խաղալ ամերիկյան և ֆրանսիական ֆիլմերում։
Անձնական կյանք խմբագրել
- Կնուդսենը ամուսնացած չէ, ունի որդի (ծնվել է 2005 թվականին)[17]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ֆ | Արի կորչենք | Let’s Get Lost | Ջուլի |
1999 | ֆ | Միակ և անկրկնելի | Den eneste ene | Սուս |
2002 | ֆ | Մոնայի աշխարհը | Monas verden | Մոնա |
2006 | ֆ | Հարսանիքից հետո | Efter brylluppet | Ելենա Հանսոն |
2010-2013 | ս | Կառավարություն | Borgen | Բիրգիթե Նյուբորգ |
2014 | ֆ | Բուրգունդիայի դուքսը | The Duke of Burgundu | Սինթիյա |
2016 | ս | Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Թերեզա Կալեն |
2016 | ֆ | Հոլոգրամ արքայի համար | A Hologram for the King | Հաննա |
2016 | ֆ | Ինֆեռնո | Inferno | Էլիզաբեթ Սինսկի |
2016 | ֆ | Բրեսթի դուստրը | La Fille de Brest | Իրեն Ֆրաշոն |
2017 | ս | Ֆիլիպ Կ․ Դիկի էլեկտրական երազները | Philip K. Dick's Electric Dreams | Ջիլ |
2018 | ֆ | Փոքրիկ կարմիր զգեստը | In Fabric | մանեկեն Ջիլ |
2019 | ֆ | Թարգմանիչները | Les traducteurs | Հելեն Թուքսեն (մանկական թարգմանչուհի) |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Sidse Babett Knudsen / Awards — 1990.
- ↑ http://www.bodilprisen.dk/aar-for-aar/2000-2/
- ↑ http://www.bodilprisen.dk/aar-for-aar/1998-2/
- ↑ Strömberg J. Jussi-palkinnot jaettiin – katso tästä voittajat (фин.) // Yle Uutiset — Yleisradio, 2018.
- ↑ https://www.kongehuset.dk/monarkiet-i-danmark/ordener-og-medaljer/modtagere-af-danske-dekorationer/
- ↑ Sidse Babett høster fransk ridder-titel
- ↑ «Sidse Babett Knudsen». Danske Film Database. danskefilm.dk. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 11,0 11,1 Piil, 2001, p. 238
- ↑ Karin Schmidt, «En rigtig stjerne» Արխիվացված 2012-08-06 archive.today Արխիվացված 2012-08-06 archive.today, B.T., 23 November 2002, retrieved 27-05-2009
- ↑ «Cesar Awards: Philippe Faucon's Drama 'Fatima' Wins Best Film». Variety. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Gilbert, Gerard (2012 թ․ հունվարի 5). «Nothing Like A Dane». London: The Independent. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Piil, 2001, p. 240
- ↑ Sidse Babett Knudsen interview
- ↑ «Search | KCET». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
Գրականություն խմբագրել
- Morten Piil, Danske Filmskuespillere, Copenhagen: Gyldendal, 2001 87-00-46576-3
- Peter Schepelern, «Internationalisering og dogme», from 100 Års Dansk Film, Copenhagen; Rosinante, 2001 87-621-0157-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդսե Բաբեթ Կնուդսեն» հոդվածին։ |