Դոնալդ Թոմաս Շոլց (անգլ.՝ Donald Thomas Scholz, մարտի 10, 1947(1947-03-10), Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գյուտարար, ինժեներ և բարերար[1][2]։ Առավելապես հայտնի է որպես Boston խմբի հիմնադիր և միակ մշտական մասնակից։

Թոմ Շոլց
Բնօրինակ անունանգլ.՝ Tom Scholz
Ի ծնե անունանգլ.՝ Donald Thomas Scholz
Ծնվել էմարտի 10, 1947(1947-03-10) (77 տարեկան)
Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ
ԼեյբլEpic Records
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ottawa Hills High School?
ԱնդամակցությունBoston?
Կայքrockman.fr
 Tom Scholz Վիքիպահեստում

Շոլցը ձայնագրման ինդուստրիա մտավ անսովոր ձևով։ Լինելով երաժշտությամբ հրապուրված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներ՝ Շոլցը նախագծել է իր սեփական ձայնագրման ստուդիան բազմաբնակարան շենքի նկուղային հարկում։ Առաջին Boston ալբոմը հիմնականում ձայնագրվել է այս նկուղային ստուդիայում՝ օգտագործելով սարքեր, որոնք նախագծել և հորինել էր Շոլցը։ Խմբի նախնական հաջողությունից հետո նա հիմնադրել է Scholz Research & Development, Inc. ընկերությունը` զարգացնելով և շուկա հանելով իրենց սեփական գյուտերը, որոնցից շատերն արտադրվել էին Rockman ապրանքանիշի ներքո։ AllMusic-ում Շոլցին ներկայացնում էին «բացառապես ոչ ռոքնռոլյան կերպար, որը երբեք չէր սիրում փառքի ճառագայթների մեջ լինել», փոխարենը նա նախընտրում էր կենտրոնանալ երաժշտության, նոր էլեկտրոնային սարքավորումների գյուտի և դրանց արտադրության վրա[3]։

Վաղ տարիներ խմբագրել

Թոմ Շոլցը ծնվել է Օհայո նահանգի Թոլեդո քաղաքում և մեծացել Օտտավա Հիլզի արվարձանում։ Նրա հայրը՝ Դոն Շոլցը, շինարար էր, որը հարստացել է անշարժ գույքի գործարքներից հիմնելով Scholz Design ընկերությունը, որը հանդիսանում էր Scholz Homes Inc.-ի նախորդը[4]։

Մանկության տարիներին Շոլցը սովորել է դաշնամուր նվագել[4]։ Նա միշտ սիրել է ինչ-որ բան պատրաստել կամ նորոգել՝ սկսած քարտինգից մինչև ինքնաթիռի մոդել[5]։

Շոլցն ավարտել է Օտտավա Հիլզի միջնակարգ դպրոցը 1965 թվականին։ Երաժշտական կարիերայից առաջ նա ստացել է մեքենաշինության բակալավրի (1969) և մագիստրոսի (1970) աստիճաններ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և աշխատել Polaroid կորպորացիայում՝ որպես ավագ նախագծող ինժեներ։ Այդ ժամանակ Շոլցը բնակվում էր Բոստոնում։

Երաժշտական կարիերան խմբագրել

Երբ դեռ Polaroid-ում էր, Շոլցը հրապուրվում էր երաժշտությամբ և սկսեց դեմո ձայնագրել իր տան ստուդիայում։ Այդ դեմո ձայնագրությունները գրավեցին Epic Records- ի ուշադրությունը, ովքեր պայմանագիր կնքեցին Շոլցի և երգիչ Բրեդ Դելպի հետ։ Չնայած Շոլցը կարծում էր, որ իր դեմոները բավականին լավն են, որպեսզի թողարկվեն որպես Բոստոնի դեբյուտային ալբոմ, Epic Records-ը ստիպված էր վերաձայնագրել դեմոները։ Ինքը Շոլցը կատարել է կիթառի, բասի և ստեղնաշարի պարտիաների մեծ մասը, բայց երբեմն մասնակցում էին այլ երաժիշտներ։ Epic Records-ում չէին ցանկանում, որ ալբոմը ամբողջությամբ ձայնագրվեր Շոլցի տանը և առաջարկեցին օգտագործել ձայնագրման այլ ստուդիա, բայց ալբոմում հայտնվածների մեծ մասն իսկապես ձայնագրվել էր նրա նկուղում։ Ալբոմը թողարկվեց 1976 թվականին և դարձավ այն ժամանակվա ամենավաճառվող դեբյուտային ալբոմը[6][7]։ Շոլցի պերֆեկցիոնիզմի պատճառով Don’t Look Back-ի հաջորդ ալբոմը հետաձգվեց երկու տարով. լուրեր կային, որ նա թմբուկի պարտիաներից մեկը ստիպել էր վերաձայնագրել 108 անգամ[3]։ Երբ վերջապես այն լույս տեսավ, Շոլցը դժգոհ էր արդյունքից՝ պնդելով, որ ձայնասկավառակը թողարկվել է ձայնագրող ընկերության ճնշման տակ։ Այնուհետև Շոլցը հայտարարեց, որ այլևս երբեք ձայնասկավառակ չի թողարկի, քանի դեռ լիովին չի բավարարվել վերջնական արդյունքով։ Դրա հետևանքով Բոստոնի երրորդ ալբոմը` Third Stage-ը, թողարկվեց միայն 1986 թվականին։ Ձայնասկավառակը չորս անգամ արժանացավ «պլատինե» մրցանակի, իսկ «Amanda» երգը հասավ հիթ շքերթի գագաթնակետին[8]։ Շոլցը և Բրեդ Դելպը դարձան օրիգինալ կազմի միակ մասնակիցները, ովքեր հայտնվել էին ալբոմում։

Երաժիշտի կարիերային զուգահեռ՝ Շոլցը թողարկեց նաև կիթառի էֆեկտների իր շարքը, որը կոչվում է Rockman: Ի թիվս այլ բաների, սարքերը կարող էին վերարտադրել Boston-ի կիթառի եզակի ձայնը։ Rockman-ի բնօրինակները ժամանակի ընթացքում դարձան հավաքածուների առարկա[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DTS Charitable Foundation». Dtscf.org. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  2. «Tom Scholz Honored by FARM | thirdstage.ca | News, Media and More About the band BOSTON». thirdstage.ca. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 Kurutz, Steve. Tom Scholz — Allmusic
  4. 4,0 4,1 «Tom Scholz Interview - The Band Boston and the Sierra Club». Sierraclub.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Official Boston Website». Bandboston.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  6. White, Dave. «10 Great Debut Albums Significant firsts by classic rock artists». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Vladimir Bogdanov. All Music Guide to Rock: The Definitive Guide to Rock, Pop, and Soul. ISBN 978-0879306533.
  8. Billboard listing of all Boston songs which charted from 1976 to 1994. Retrieved 2009-12-09.
  9. Sholz, Tom. «Rockman: the Story» (PDF). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Շոլց» հոդվածին։