Սերիկ Դավթյան

հայ արվեստագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերիկ (Սիրուհի) Ստեփանի Դավթյան, (սեպտեմբերի 5 (17), 1893[1][2], Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 14, 1978(1978-02-14)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային արվեստաբան, ազգագրագետ, մանկավարժ[3], գիտնական, պետական և հասարակական գործիչ, կուսակցական աշխատող։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967 թվական)։

Սերիկ Դավթյան
Ծնվել էսեպտեմբերի 5 (17), 1893[1][2]
Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 14, 1978(1978-02-14)[2] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Բնակության վայր(եր)Մագադան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ, ուսուցչուհի և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1923)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սերիկ Դավթյանը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերին, Դիլիջանում՝ ուսուցչի բազմանդամ ընտանիքում[Նշում 1]։ Թիֆլիսի կանանց գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ՝ նախ Դիլիջանում, ապա Բաքվում և Սարատովում (1913 - 1920)[4]։ 1922-1923 թվականներին սովորել է Երևանի համալսարանում։

1937 թվականին Դավթյանը ձերբակալվել է անհիմն մեղադրանքով, որպես «ժողովրդի թշնամի», դատապարտվել 10 տարվա ազատազրկման և աքսորվել Մագադան։ 1947 թվականին վերադարձել է Հայաստան և, չունենալով մեծ քաղաքներում բնակվելու իրավունք, հաստատվել Դիլիջանում, դասավանդել է դպրոցում, միաժամանակ ղեկավարելով քաղաքային գրադարանը, որտեղ կազմակերպել է բազմաթիվ շրջանակներ (գրական, կտրում-կար, ասեղնագործություն և այլն), գրական երեկոներ և այլ միջոցառումներ։ Մեծ է Սերիկ Դավթյանի դերը Դիլիջանի գավառագիտական թանգարանի հիմնադրման գործում (այժմ՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ), ուր նրա նախաձեռնությամբ տեղի էնտուզիաստները, միջնակարգ դպրոցի աշակերտները հավաքել են ազգագրական ցուցանմուշներ շրջանի բոլոր գյուղերից[4]։

1955 թվականին արդարացվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Չնայած տարիքին և վատառողջությանը, զբաղվել է գիտական աշխատանքով՝ այն համատեղելով մանկավարժական և գործնական-կիրառական գործունեության հետ[4]։

Եղել է լուսբաժնի (Դիլիջան և Էջմիածին) և ՀԿ(բ) կ ԿԿ դպրոցական բաժնի վարիչ։ Խմբագրել է «Ժողովրդական լուսավորություն» և «Հոկտեմբերիկ» ամսագրերը։ 1958 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, զբաղվել հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի խնդիրներով։ Ինքնագործ խմբերի համար կազմել է «Ասեղնագործության ձեռնարկ» (19561948 թվականից մասնակցել է Երևանի և Մոսկվայի Ժողովրդական ստեղծագործության տների ցուցահանդեսներին։ Ինքնագործ արվեստի համամիութենական փառատոնի դափնեկիր (1967)։ Հեղինակ է «Հայկական ժանյակ» (1966), «Հայկական ասեղնագործություն» (1972) և «Հայկական կարպետ» (1975) գրքերի։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967),
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։

Մատենագիտություն խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Եղբայրը՝ Գագիկ Ստեփանի Դավթյան (1909-1980), ականավոր գյուղատնտես, քիմիկոս, ԽՍՀՄ հիդրոպոնիկայի հիմնադիրներից, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ հիդրոպոնիկայի ինստիտուտի տնօրեն։ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ ԳԱԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Ավագ քույրը՝ Բերսաբե Ստեփանի Դավթյան, քիմիկոս, աշխատել է Մոսկվայի կարբիդի գործարանում որպես գլխավոր ինժեներ։ Միջնեկ քույրը՝ Հրանուշ Ստեփանի Դավթյան, տնտեսագիտության թեկնածու, դասավանդել է Մոսկվայի և Վիլնյուսի համալսարաններում։ Կրտսեր քույրը՝ Լյուսյա Ստեփանի Դավթյան, ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է Հայաստանի կլինիկաներում որպես առաջատար մանկաբույժ, դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերիկ Դավթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 298