Սերգեյ Ուրսուլյակ

ռուս ռեժիսոր, սցենարիստ, դերասան

Սերգեյ Վլադիմիրովիչ Ուրսուլյակ (ռուս.՝ Сергей Владимирович Урсуляк, հունիսի 10, 1958(1958-06-10), Կամչատկայի Պետրոպավլովսկ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (2016)։

Սերգեյ Ուրսուլյակ
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1958(1958-06-10) (65 տարեկան)
Ծննդավայր՝Կամչատկայի Պետրոպավլովսկ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0882170

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեա զինվորական, երկրորդ աստիճանի կապիտան Վլադիմիր Կոնստանտինովիչ Ուրսուլյակի (1931-1996) ընտանիքում, որը եղել է Սևաստոպոլի բարձրագույն ռազմածովային դպրոցի (Ղրիմ) շրջանավարտ։ Մայրը՝ Էմիլիա Սերգեևնա Ուրսուլյակը (օրիորդական ազգանունը՝ Խարինա), դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն[1][2]։ Հայրը ծնունդով եղել է Խմելնիցկու մարզի (Արևմտյան Ուկրաինա) Սլոբոդկա-Բալինսկայա (Կամենեց-Պոդոլսկիի շրջան) բնակավայրից[3][4], հորական տատը՝ Աննա Պետրովնա Ուրսուլյակը[5], գերմանական օկուպացիայի տարիներին բանտարկվել է հրեական գետտոյում՝ Տրանսնիստրիայում[6]։

Սերգեյ Ուրսուլյակի մանկությունն անցել է Էլեկտրոստալում (սովորել է № 14 դպրոցում երկրորդ, յոթերորդ և տասներորդ դասարաններում), Մագադանում և Խաբարովսկում, իսկ տասներորդ դասարան նա կրկին հաճախել է Էլեկտրոստալ քաղաքում[7][8]։ Եղբայրը՝ Դենիսը (ծնվ.՝ 1963 թվական, Մագադան), եղել է «МСП Банк» ԲԸ վարչության նախագահի առաջին տեղակալ, վարչության անդամ[9]։

1979 թվականին Սերգեյ Ուրսուլյակն ավարտել է Բ. Վ. Շչուկինի անվան թատերական դպրոցի դերասանական բաժինը (Եվգենի Ռուբենովիչ Սիմոնովի արվեստանոց)։ Մինչև 1991 թվականը խաղացել է «Սատիրիկոն» թատրոնում։ 1993 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Վլադիմիր Յակովլևիչ Մոտիլի արվեստանոց)։

Ռեժիսորական առաջին աշխատանքը 1993 թվականին նկարահանված «Ռուսական ռեգթայմ» (ռուս.՝ «Русский регтайм») գեղարվեստական ֆիլմն է[10]։

2023 թվականին նշանակվել է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի նախագահ[11]։

Հեռուստատեսություն խմբագրել

1995-2001 թվականներին եղել է «Ես և իմ շունը» (ռուս.՝ «Я и моя собака», ՆՏՎ) շոուի ռեժիսորը[12]։ 1999-2000 թվականներին Եվգենի Կիսելյովի հետ աշխատել է «Նորագույն պատմություն» (ռուս.՝ «Новейшая история») հեռուստատեսային վավերագրական հաղորդումների շարքի վրա (ՆՏՎ)[13]։

2002 թվականի հունիսից[14] մինչև 2005 թվականի օգոստոսը եղել է «Խայտաբղետ ժապավեն» (ռուս.՝ «Пёстрая лента») վավերագրական ծրագրերի շարքի հեղինակ[15] և վարող (ТВС[16], 2003 թվականից՝ «Առաջին ալիք»[17]

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը՝ Գալինա Քյազիմ կիզի Նադիրլի (ծնվ.՝ 10 մարտի, 1956), դերասանուհի, Մոսկվայի Բ. Վ. Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի 1979 թվականի շրջանավարտ (կուրսի գեղարվեստական ղեկավարներ՝ Վերա Լվովա, Եվգենի Սիմոնով), Սերգեյ Ուրսուլյակի և Յուրի Նիֆոնտովի (Լիկա Նիֆոնտովայի առաջին ամուսինը) համակուրսեցին[18],
    • Դուստր՝ Ալեքսանդրա Ուրսուլյակ (ծնվ.՝ 4 փետրվարի, 1983, Մոսկվա), թատրոնի և կինոյի դերասանուհի, 2003 թվականին ավարտել է ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետ (կուրսի ղեկավարներ՝ Դմիտրի Բրուսնիկին և Ռոման Կոզակ)[19] և ընդունվել Է Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբ[20],
  • Երկրորդ կինը՝ Լիկա Նիֆոնտովա (ծնվ.՝ 5 մարտի, 1963, Կազան), թատրոնի և կինոյի դերասանուհի, Մոսկվայի Բ. Վ. Շչուկինի անվան բարձրագույն թատերական դպրոցի 1984 թվականի շրջանավարտ (դասընթացի գեղարվեստական ղեկավար՝ Ալբերտ Բուրով)[21], 1984 թվականին սկսել է խաղալ Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնում, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2005)։ Նրանք սկսել են միասին ապրել 1986 թվականին։ Հարսանիք չի եղել, պարզապես գրանցել են իրենց ամուսնությունը[22],
    • Դուստր՝ Դարյա Ուրսուլյակ (ծնվ.՝ 2 ապրիլի, 1989, Մոսկվա), թատրոնի և կինոյի դերասանուհի, 2014 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը (կուրսի գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Իվանով), 2013 թվականին սկսել է խաղալ Մոսկվայի Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնում[23]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Ռուսական ռեգթայմ Русский регтайм[24] ռեժիսոր
1995 ֆ Ամառային մարդիկ Летние люди ռեժիսոր, սցենարիստ
1997 ֆ Գրություններ Մեռյալ տնից Записки из Мёртвого дома ռեժիսոր
1998 ֆ Շարադրություն Հաղթանակի օրվա մասին Сочинение ко Дню Победы ռեժիսոր
1999 ֆ «Президент Всея Руси»[25] ռեժիսոր
2002 ս Պուարոյի անհաջողությունը Неудача Пуаро ռեժիսոր, սցենարիստ
2004 ֆ Երկարատև հրաժեշտ Долгое прощание ռեժիսոր, սցենարիստ
2007 ս Լուծարում Ликвидация ռեժիսոր
2009 ս Իսաև Исаев ռեժիսոր
2010 ֆ Կոստանտին Ռայկին։ Մեն-մենակ հանդիսատեսի հետ Константин Райкин. Один на один со зрителем ռեժիսոր
2012 ս Կյանք և ճակատագիր Жизнь и судьба ռեժիսոր
2015 ս Խաղաղ Դոն Тихий Дон ռեժիսոր
2018 ս Վատ եղանակ Ненастье ռեժիսոր
2019 ֆ Օդեսայի շոգենավ Одесский пароход[26][27] ռեժիսոր
2023 ֆ Արդարակյացը Праведник[28] ռեժիսոր

Մրցանակներ խմբագրել

Պետական պարգևներ
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում (2015) – «Կյանք և ճակատագիր» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմի ստեղծման համար[29].
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2016) – հայրենական կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար[30].
«Կինոտավր» կինոփառատոն
  • «Կինոտավր» մրցանակ («Նորամուտի համար», հատուկ մրցանակ, 1993) – «Ռուսական ռեգթայմ» գեղարվեստական ֆիլմի համար
  • «Կինոտավր» մրցանակ («Ադամանդե վարդ», գրան պրի, 1996) – «Ամառային մարդիկ» գեղարվեստական ֆիլմի համար
«Նիկա» կինոմրցանակ
  • «Նիկա» կինոմրցանակ (հատուկ մրցանակ «Հեռուստատեսային կինեմատոգրաֆիայի արվեստում ստեղծագործական նվաճումների համար», 2008) – «Լուծարում» գեղարվեստական ֆիլմի համար
  • «Նիկա» կինոմրցանակ (հատուկ մրցանակ «Հեռուստատեսային կինեմատոգրաֆիայի արվեստում ստեղծագործական նվաճումների համար», 2013) – «Կյանք և ճակատագիր» գեղարվեստական ֆիլմի համար
Ռուսաստանի ԱԴԾ մրցանակ
  • Ռուսաստանի ԱԴԾ մրցանակ («Կինո և հեռուստաֆիլմեր» անվանակարգ, 2008) – «Լուծարում» գեղարվեստական ֆիլմի համար (Զոյա Կուդրյայի հետ համատեղ)[31].
  • Ռուսաստանի ԱԴԾ մրցանակ («Կինո և հեռուստաֆիլմեր» անվանակարգ, 2009) – «Իսաև» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմի համար
«Ոսկե արծիվ» կինոմրցանակ
  • «Ոսկե արծիվ» կինոմրցանակ («Լավագույն հեռուստասերիալ» անվանակարգ, 2009) – «Լուծարում» գեղարվեստական ֆիլմի համար
  • «Ոսկե արծիվ» կինոմրցանակ («Լավագույն հեռուստասերիալ» անվանակարգ, 2011) – «Իսաև» գեղարվեստական ֆիլմի համար
  • «Ոսկե արծիվ» կինոմրցանակ («Լավագույն հեռուստասերիալ» անվանակարգ, 2017) – «Խաղաղ Դոն» գեղարվեստական ֆիլմի համար
  • «Ոսկե արծիվ» կինոմրցանակ («Լավագույն հեռուստասերիալ» անվանակարգ, 2019) – «Վատ եղանակ» գեղարվեստական ֆիլմի համար
Այլ պարգևներ և մրցանակներ
  • Միրոն Չեռնենկոյի անվան մրցանակ (Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիա, 2004) – Յուրի Տրիֆոնովի արձակի վիրտուոզ թարգմանության համար կինոյի լեզվով
  • «Տարվա մարդ» մրցանակ (Ռուսաստանի հրեական համայնքների Ֆեդերացիա, 2008) – կինոյի արվեստում ունեցած ավանդի համար
  • ՌԴ կրծքանշան «Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար» (2018, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն)[32]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Александра Урсуляк: «Успевать — важная грань профессионализма»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Михаил Ширвиндт «Мемуары двоечника»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Режиссёр «Ликвидации»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Дед, Константин Акимович Урсуляк, на сайте «Память народа»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Сергей Урсуляк: Когда «Тихий Дон» ни сделай — он вовремя». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. Интервью с Сергеем Урсуляком, 2012
  7. «Интервью на радио «Серебраный дождь»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Сергей Урсуляк: о себе, о творчестве, о стране Արխիվացված 2020-11-19 Wayback Machine: В Электростали жили его дед и бабушка со стороны матери — Сергей Степанович и Анна Павловна Харины. Дед, полковник технической службы, был директором архива на заводе «Электросталь» (Сергей Степанович Харин на сайте «Память народа» Արխիվացված 2021-09-23 Wayback Machine).
  9. Урсуляк Денис Владимирович(չաշխատող հղում)
  10. УРСУЛЯК / А. В. Шпагин // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  11. «Кинофестиваль «Выборг» объявил нового президента». www.kinometro.ru (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Владимир Кара-Мурза-ст.: Засаленная колода болтунов, 2015
  13. Биография Сергея Урсуляка
  14. Что покажет телеканал ТВС, 2002
  15. Премьера телесериала «Неудача Пуаро» на ТВС
  16. Чепурова была первой, а не Чепурнова, 2002
  17. Новости телеканалов, 2003
  18. Архив. Высшее театральное училище имени Б. В. Щукина. Галерея выпускников 1970-х годов. Արխիվացված 2016-11-20 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru
  19. Актёрский факультет. Выпускники 2000-х годов. Արխիվացված 2019-03-22 Wayback Machine Официальный сайт Школы-студии МХАТ // mhatschool.theatre.ru
  20. Труппа театра. Урсуляк Александра Сергеевна. Краткая биография, роли в театре, фотографии. Արխիվացված 2018-09-11 Wayback Machine Официальный сайт Московского драматического театра имени А. С. Пушкина // teatrpushkin.ru
  21. Архив. Высшее театральное училище имени Б. В. Щукина. Галерея выпускников 1980-х годов. Արխիվացված 2019-03-22 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru
  22. Лика Нифонтова: «Мы с Урсуляком разрушили две семьи». Արխիվացված 2017-12-27 Wayback Machine «Экспресс-газета» // eg.ru (29 ноября 2011 года)
  23. Актёры театра. Урсуляк Дарья Сергеевна. Краткая биография, роли в театре, фотографии. Արխիվացված 2018-07-05 Wayback Machine Официальный сайт Российского государственного театра «Сатирикон» имени Аркадия Райкина // satirikon.ru
  24. «На смену Гоцману идёт Штирлиц. На российском телевидении — бум на ретродетективы». Московские новости. 2007 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  25. «Последний президент всея Руси». Газета.ру. 2007 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  26. Как снимали «Одесский пароход» Արխիվացված 2019-12-31 Wayback Machine // Вести.ру, 29 декабря 2019
  27. Состоялся премьерный телепоказ фильма по Жванецкому «Одесский пароход» Արխիվացված 2020-03-06 Wayback Machine // РГ-Культура 2.01.2020
  28. «В Беларуси стартовали съемки военной драмы Сергея Урсуляка «Праведник»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  29. «Распоряжение Правительства Российской Федерации от 17.12.2015 г. № 2603-р «О присуждении премий Правительства Российской Федерации 2015 года в области культуры»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  30. «Указ Президента Российской Федерации от 09.06.2016 г. № 253 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2015 года»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  31. «Лубянка награждает. В ФСБ подвели итоги ежегодного конкурса. «[[Российская газета]]». 18 декабря 2008». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  32. «Мединский в Большом театре вручил госнаграды деятелям культуры». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.

Հոդվածներ և հրապարակումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ուրսուլյակ» հոդվածին։