Սերգեյ Սիմեոնի Մեսխի (վրաց.՝ სერგეი მესხი, հոկտեմբերի 12 (24), 1845, Ռիոն (Ծղալտուբոյի շրջան), Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 21 (օգոստոսի 2), 1883, Աբասթուման, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրական և հասարակական գործիչ

Սերգեյ Մեսխի
վրաց.՝ სერგეი მესხი
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12 (24), 1845
ԾննդավայրՌիոն (Ծղալտուբոյի շրջան), Վրացա-Իմերեթական նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 21 (օգոստոսի 2), 1883 (37 տարեկան)
Մահվան վայրԱբասթուման, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, գրող և հասարակական գործիչ
 Sergey Meskhi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեգեյ (Սերգո) Մեսխին ծնվել է ռուսական կայսրության Վրացա-իմերեթական կամ Քութայիսի նահանգի Ռիոնի գյուղում, բազմազավակ ընտանիքում (ունեցել է յոթ քույր ու եղբայր)։ Սովորել է Քութայիսի գիմնազիայում, այնուհետև ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որի բնագիտական ֆակուլտետն ավարտել է 1867 թվականին։ Այդ տարիներին Պետերբուրգում սովորող վրացի այլ ուսանողների՝ Ակակի Ծերեթելու, Իլիա Ճավճավաձեի, Նիկո Նիկոլաձեի և ուրիշների հետ Սերգեյ Մեսխին հափշտակությամբ կարդացել է ռուս անվանի հեղափոխական-դեմոկրատ հրապարակագիրների՝ Վիսարիոն Բելինսկու, Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի գրվածքները, մասնակցել առաջադեմ ուսանողության հասարակական-քաղաքական ելույթներին։

Բարձրագույն կրթություն ստացած՝ վերադարձել է հայրենիք, բնակություն հաստատել ու աշխատանքի անցել Թիֆլիսում:։ 1869—1881 թվականներին խմբագրել է Գեորգի Ծերեթելու կողմից 1866 թվականին հիմնադրված «Դրոեբա» («Ժամանակ») առաջադիմական թերթը։

Իր քաղաքական հայացքներով Սերգեյ Մեսխին մոտ է կանգնած եղել ռուս հեղափոխական դեմոկրատներին։

Վրաց անվանի դերասան և ռեժիսոր Կոնստանտին (Կոտե) Մեսխին (1857—1914) նրա կրտսեր եղբայրն է[1]։

Գրականություն խմբագրել

Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Звезды грузинской сцены». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել