Սերգեյ Արուտչյան
Սերգեյ Ավետի Արուտչյան (հունիսի 6, 1912, Բաքու, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1986 կամ օգոստոսի 27, 1986[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)։
Սերգեյ Արուտչյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Սերգեյ Ավետի Արուտչյան |
Ծնվել է | 1912, հունիսի 6 (հունիսի 19) |
Ծննդավայր | Բաքու |
Վախճանվել է | 1986, օգոստոսի 28 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1937) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ |
Զավակներ | Ռուբեն Արուտչյան |
Սերգեյ Արուտչյան Վիքիդարանում |
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի եղբայրն է, Ռուբեն Արուտչյանի հայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Սերգեյ Արուտչյանը ծնվել է Բաքվում։ 1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1939-1948 թվականներին եղել է Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր նկարիչ, 1954-1964 թվականներին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր նկարիչ[2]։ Լույս են տեսել Սերգեյ Արուտչյանի «Ժպիտ և ցասում» (1962), «Առանց դիմակի» (1972, ալբոմ-ժողովածու), «Ս. Ա. Արուտչյան» (1982, ալբոմ) գրքերը[3]։
Սերգեյ Արուտչյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Ձևավորած ներկայացումներԽմբագրել
Երաժշտական կոմեդիայի թատրոնում Սերգեյ Արուտչյանի ձևավորած ներկայացումները (1942-1967) առանձնացել են բեմանկարչության, ռեժիսուրայի և երաժշտական ռիթմի զարմանալի համահնչյունությամբ, ներկայացման ընդհանուր գաղափարն ամբողջացնելու ձգտմամբ։
- Հակոբ Պարոնյան` «Մեծապատիվ մուրացկաններ», 1941, Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Արաքսմանյան` «Հրաբխի վրա», 1943, Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Արաքսմանյան՝ «Փիղը պարում է», Սունդուկյանի անվան թատրոն
- Ալեքսանդր Արաքսմանյան՝ «Երրորդ հարկից գլխիվայր»
- Աղասի Այվազյան` «Ատամնաբույժն արևելյան»
- Աղասի Այվազյան, Գ. Երիցյան՝ «Ուշ լինի, նուշ լինի»
- Դերենիկ Դեմիրճյան` «Հայրենի երկիր», «Սահման»,
- Ժորա Հարությունյան` «Ծաղիկների աշխարհում»
- Կ. Սիմոնով՝ «Ռուսական հարց», 1947, Սունդուկյանի անվան թատրոն
- Ի. Կալման՝ «Բայադերա»
- Եղիշե Չարենց՝ «Կապկազ թամաշա»
- Վ. Դիխովիչնի, Մ. Սլոբոդսկոյ՝ «Հանգուցյալի հարությունը»
ՑուցահանդեսներԽմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Պիսեկում (Չեխոսլովակիա), Մոսկվայում, Տալլինում, Երևանում։
ԿինոձևավորումներԽմբագրել
- «Քաջ Նազար», 1940, Հայֆիլմ
- «Պատվի համար», 1956, Հայֆիլմ
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 153)։ |