Սեսշու (ճապ.՝ 雪舟, «Ձյունե նավակ», 1420[1], Bitchū Province, Ashikaga shogunate - օգոստոսի 26, 1506, Մասուդա, Ashikaga shogunate[2]), ճապոնացի նկարիչ և Մուրոմաչիի ժամանակաշրջանի Զեն վանական, մոնոխրոմ թանաքով նկարչության վարպետ (սույբոկուգա կամ սումի-է)։ Համաձայն «Հոնչո Գաշի»-ի (Ճապոնիայի նկարչության պատմություն, 1691), նա պատկանում էր Օդա (小田) կլանին։ Նկարչի ի ծնե անունը հայտնի չէ։ «Սեսշու»-ն ստեղծագործական կեղծանուն է, որը նկարիչը վերցրել է իր համար չափահաս տարիքում։ «Տոյո կամ Տոյե (ճապ.՝ 等楊 Տո:յո)»-ն անձնական անուն է, որը ստացել է Շոկոկու-ձի վանքում վարպետ Շունրին Շուտոյի կողմից։ Սեշուն ճապոնացի նկարիչ Թենշո Շուբունի աշակերտն է։

Սեսշու
雪舟
Ծնվել է1420[1]
ԾննդավայրBitchū Province, Ashikaga shogunate
Վախճանվել էօգոստոսի 26, 1506
Մահվան վայրՄասուդա, Ashikaga shogunate[2]
ՔաղաքացիությունՃապոնիա
Դավանանքբուդդայականություն
Մասնագիտությունբհիկու և նկարիչ
Ժանրդիմանկար
Ուշագրավ աշխատանքներHaboku sansui?, Landscape of the Four Seasons?, Autumn and Winter Landscapes?, Landscape by Sesshū?, View of Amanohashidate? և Huike Offering His Arm to Bodhidharma?[3]
ՈւսուցիչTenshō Shūbun?
 Sesshu Toyo Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1420 թվականին պատմական Բիչու նահանգում, Սոձյա քաղաքի մոտ գտնվող Ակահամա գյուղում (այժմ՝ Միսու գյուղ, Ցուկուբո շրջան, Օկայամա պրեֆեկտուրա)։ Տոյո Օդան սերում էր բարձրաստիճան սամուրայների ընտանիքից։ Վաղ հասակում նրան ուղարկում են Իյամայի զենական Կոֆուկու ձի վանք։ 1431 թվականին, 12 տարեկան հասակում, Սեսշուն եկավ Կիոտո և հաստատվեց Շոկոկու-ձիում՝ Կիոտոյի գոձանի («հինգ լեռներ») համակարգի ամենակարևոր զենական վանքերից մեկում։ Շոկոկու-ձիում նրա Զենի դաստիարակը Շունրին Շուտոն էր, իսկ նկարչության ուսուցիչը՝ Թենշո Շուբունը[4]։

Մոտավորապես 1460 թվականին, գրեթե 30 տարի Կիոտոյում անցկացնելուց հետո, Սեսշուն թողեց Շոկոկու-ձին և ծառայության անցավ Յամագուտիում գտնվող Օուչի կլանին (Սուո նահանգ, արևմտյան Հոնսյու)։ Օուչի կլանը Սեսշուի համար կառուցեց Ունկոկու-ան տաճար-արվեստանոցը։ Այս ժամանակահատվածում Սեսշուն հայտնի էր նաև Ունկոկու կեղծանվամբ։ Հենց Յամագուչիում էր, որ նկարիչը ընտրեց ստեղծագործական Սեսշու («Ձյունե նավակ») կեղծանունը, որով նա մտավ ճապոնական և համաշխարհային արվեստի պատմություն։

1468-1469 թվականներին Սեսշուն այցելեց Մին դինաստիայի Չինաստան, որտեղ նա գնաց առևտրային առաքելության։ Նա հասավ Պեկին, այնտեղ պատերի նկարներ արեց, որը նրան պատվիրել էր Ծեսերի տնօրինությունը։

1469 թվականին նա վերադարձավ Ճապոնիա և երկար ժամանակ (մինչև 1479 թվականը) ապրեց Բունգո նահանգում (այժմ՝ Օիտա պրեֆեկտուրա), քանի դեռ կենտրոնական նահանգներում մոլեգնում էր Օնինյան պատերազմը։ Այնուհետև Սեսշուն վերադարձավ Սուո, իր արհեստանոց-բնակավայր Ունկոկու-ան, որտեղ նա ապրում և աշխատում էր Օուչի կլանի հովանավորության ներքո։ Այս ժամանակահատվածում Սեսշուն ստեղծում է իր ամենահայտնի գործերը, այդ թվում՝ «Լանդշաֆտների երկար մագաղաթ»-ը, «Չորս եղանակների ծաղիկներն ու թռչուններ»-ը, սեզոնային «Աշուն» և «Ձմեռ» բնապատկերները, «Հաբոկու ոճով բնանկար»-ը, «Տեսարան դեպի Ամա-նո Հաշիդատե»ն (Երկնային կամուրջ) և այլն։

Սեսշուի կյանքի վերջին տարիների մասին տեղեկությունները հակասական են։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա գնացել է Մասուդա (Իվամի նահանգ) և մնացած օրերն անցկացրել այնտեղ՝ ապրելով Դայկի-Ան տաճարում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա իր կյանքի մնացած մասն անցկացրել է Յամագուչիում՝ Չոգեն-ձի տաճարում։ Սեսշուն մահացել է 1506 թվականին։

Ստեղծագործություններ

խմբագրել

Սեսշուն ստեղծեց նկարչության իր ոճը, որը մեծ ազդեցություն ունեցավ հետագա նկարիչների վրա, ինչպիսիք են Սեսսոն Սյուկեյը, Հասեգավա Տոհակուն և Ունկոկու Տոգանը։ Հմտությունից մեկը, որը Սեսշուն սովորել է Չինաստանում՝ ուսումնասիրելով Ռուոֆեն Յուցզյանի և Մու Ցիի աշխատանքները, և որը նա առաջին անգամ ներմուծել է ճապոնական սուիբոկուգայում, եղել է հաթսուբոկու տեխնիկան (溌墨, չինական պոմո, «սփռված թանաք»)։

Նկարչի աշխատանքները.

  • սանսույգա ժանրում՝ «Չորս եղանակների բնապատկերներ» (1469?), «Տինդա ջրվեժ» (1479), «Սյաո և Սյան գետերի ութ տեսարան», «Սիհու լճի ութ տեսարան», «Աշնանային բնապատկեր» և « Ձմեռային բնապատկեր» (1486), «Հաբոկու ոճով բնանկար» (1495), «Ամա-նո Հաշիդատե» (1501-1506)։
  • դոսյակուգայի ժանրում՝ «Հյուիկեն կտրում է իր ձեռքը», «Շաքյամունին իջնում ​​է սարից», «Դարումա (Բոդհիդհարմա)», «Կանզան և Ձիտտոկու», «Դուֆուն էշ հեծած», «Ձուրո՝ երկարակեցության աստվածը» (1479) և այլն։
  • կատեգա ժանրում՝ «Չորս եղանակների ծաղիկներն ու թռչունները» շիրմաները (1483)։
  • ձինբուցուգա ժանրում՝ «Մասուդա Կանետակայի դիմանկարը» (1478)։

Ճանաչում

խմբագրել
 
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1956 թվական:

Գրականություն

խմբագրել
  • Covell Carter. Under the seal of Sesshu. New York: Hacker Art Books, 1975
  • Tanaka I. Japanese ink painting: Shubun to Sesshu. New York: Weatherhill, 1972
  • Grilli Elise. Sesshu Toyo (1420 - 1506). Rutland, Vermont - Tokyo, 1960
  • Б. Воронова «Тойо Ода». Государственное издательство «ИСКУССТВО». Москва, 1958
  • Georges Appert, Hiroji Kinoshita. Ancien Japon. Impr. Kokubunsha, 1888.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.iwami.or.jp/sessyu3/2_sesshu/8_bannen/8_bannen.htm
  3. THE SHOGAKUKAN CHILDREN'S ENCYCLOPEDIA OF HISTORY (2020 Edition) — 2020. — P. 88. — ISBN 978-4-09-221126-1
  4. «Японская ширма — путь к эмоциональному отношению к вещи». Արխիվացված օրիգինալից 2012 թ. մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ. մայիսի 15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)