Հասեգավա Տոհակու
Հասեգավա Տոհակու (ճապ.՝ 長谷川等伯, 1539[1], Nanao, Իսիկավա (պրեֆեկտուրա), Ճապոնիա - մարտի 19, 1610[2][3], Էդո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ։
Հասեգավա Տոհակու ճապ.՝ 長谷川等伯 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1539[1] |
Ծննդավայր | Nanao, Իսիկավա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Վախճանվել է | մարտի 19, 1610[2][3] |
Մահվան վայր | Էդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Դավանանք | Nichiren Shū? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Hasegawa school? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Pine Trees? |
Մեկենասներ | Տոյոտոմի Հիդեյոսի |
Զավակներ | Hasegawa Kyūzō?, Hasegawa Sakon? և Hasegawa Sōya? |
![]() |
Կյանք ու տեղծագործությունԽմբագրել
Հասեգավա Տոհակուն ապրել և աշխատել է Ազուտի Մոմոյամայի ժամանակաշրջանում։ Եղել է չինական թանաքով մոնոխրոմ նկարչության, ինչպես նաև՝ ոսկե ֆոնի վրա ճապոնական ոճով պոլիքրոմ գեղանկարչության վարպետ, ստեղծել է բնանկարներ, կենդանիների և բուսականության պատկերներ։
Հասեգավա Տոհակուն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է՝ կատարելով գծանկարներ իր հայրենի Նոտո նահանգի բուդդայական վանքերի համար։ 30 տարեկանում տեղափոխվում է Կիոտո։ Այստեղ նա մշակում է թանաքով նկարելու իր սեփական ոճը՝ դառնալով առաջին ռահվիրանը Կանոյում։ Հասեգավայի աշխատանքներն ավելի դեկորատիվ և հարթ տեսք ունեին, այդ հատկանիշները հիմք էին հանդիսանում նրա հիմնադրած Հասեգավա արվեստի դպրոցի համար։ Առավել հայտնի են նրա աշխատանքները շարժական դռների և վարագույրների վրա։
Հասեգավա Տոհակուն մրցակից էր 16-րդ դարի մեկ այլ նշանավոր ճապոնացի նկարչի՝ Կանո Էյտոկուի, ում հետ նա պայքարեց, որպեսզի վայելի այդ ժամանակների Ճապոնիայի այնպիսի ազդեցիկ մարդկանց բարեհաճությունը, ինչպիսիք էին Օդի Նաբունագին և Տոյոտոմի Հիդեյոսին։ Իեյասու Տոկուգավան՝ Տոկուգավա տոհմի հիմնադիրը, հրավիրում է Հասեգավա Տոհակույին իր մոտ՝ Էդո, որտեղ և նկարիչը աշխատում է մինչև իր մահը։
Սոճու անտառԽմբագրել
Մոտավորապես 1590 թվականին վարպետը ստեղծում է իր առասպելական ստեղծագործությունը՝ «Սոճու անտառը»՝ մոնոխրոմ թանաքով թղթե զույգ վեց փեղկանի շիրմայի վրա։ Ներկայումս «Սոճու անտառը» պահվում է Տոկիոյի Ազգային թանգարանում և ներառված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցուցակում։ Յուրաքանչյուր շիրմայի չափը 1,5 մ x 3,5 մ է։ Սոճիները պատկերված են թանաքի հարվածներով` մոխրագույնի տարբեր երանգներով։ Դրանք խմբերով կանգնած են մշուշի մեջ, մասամբ դուրս գալով դրանից և անհետանալով, լուծվելով հեռավորության մեջ։ Այս ստեղծագործությունը համարվում է յոհակու կամ «իմաստալից դատարկություն» տեխնիկայի ամենահայտնի օրինակներից մեկը ճապոնական նկարչության մեջ։ Կա կարծիք, որ Հասեգավայի այս գլուխգործոց համարվող ստեղծագործությունը ուրվագիծ է հանդիսացել կորած գունավոր ստեղծագործության համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.