Սեռական տիկնիկը (նաև՝ սեքս տիկնիկ կամ փչովի տիկնիկ) սեռական զուգընկերոջ չափսերով և ձևով մարդակերպ սեռական խաղալիքների տեսակ է։ Սեռական տիկնիկը կարող է բաղկացած լինել մի ամբողջ մարմնից, որն ունի դեմք կամ պարզապես գլուխ, կոնք կամ մարմնի այլ մաս` սեռական խթանման պարագաներով (հեշտոց, սրբան, բերան, առնանդամ)։ Մասերը երբեմն թրթռացող են և կարող են լինել տեղադրվող կամ փոխարինվող։ Գոյություն ունեն սեռական տիկնիկների բազմաթիվ ձևեր, սակայն դրանք տարբեր են սեքս-ռոբոտներից, որոնք ունեն մարդանման տեսք և նախատեսված են ավելի բարդ շփումների մեջ ներգրավվելու համար։

Նոր սերնդի բարձրակարգ սեռական տիկնիկ

Պատմություն խմբագրել

Առաջին սեռական տիկնիկներից մի քանիսը ստեղծվել են տասնվեցերորդ դարում ֆրանսիացի (dame de voyage) և իսպանացի (dama de viaje) նավաստիների կողմից, ովքեր մեկուսացված էին լինում երկար ճանապարհորդությունների ժամանակ։ Այդ ժամանակվա մաստուրբացիոն տիկնիկները հաճախ կարված էին կտորից կամ հին հագուստից և համարվում են այսօրվա սեռական տիկնիկների «նախնիները»[1][2] : Ավելի ուշ, Հոլանդացիները Ռանգակուի շրջանում այդ տիկնիկներից մի քանիսը վաճառում են ճապոնացիներին, իսկ «հոլանդացի կանայք» տերմինը Ճապոնիայում մինչ այժմ երբեմն օգտագործվում է սեռական տիկնիկներ իմաստով[3][4]։

Արտադրված սեռական տիկնիկների վերաբերյալ առաջին արձանագրությունները եղել են 1908 թ.-ին, Iwan Bloch-ի մեր ժամանակների սեռական կյանքը գրքում:

Ավստրիացի նկարիչ Օսկար Կոկոշկան 1918 թվականին Դրեզդենում գտնվելու ժամանակ գերմանացի տիկնիկագործ Հերմինե Մոուսին պատվիրեց Ալմա Մալերի (ում Կոկոշկան սիրահարված էր) տեսքով իրական չափի տիկնիկ[3]։ Դրա նպատակն էր նմանակել Ալմային և ստանալ նրա գուրգուրանքը, սակայն «Ալմա տիկնիկը» չբավարարեց Կոկոշկային և նա երեկույթի ժամանակ ոչնչացրեց այն[5]։

Գերմանացի սյուրռեալիստ նկարիչ Հանս Բելմերին անվանում են «ժամանակակից սեռական տիկնիկների հայրը», քանի որ նա 1930-ականներին ուներ իր սեռական տիկնիկների հավաքածուն, որոնց՝ իրականանին ավելի մոտ տեսքը հիմք հանդիսացավ ապագա սեռական տիկնիկների ստեղծման համար[1][3]։ Բելմերը պատրաստեց երեք տիկնիկներ՝ ավելի բարդ դիզայնով, ինչը նույնպես մեծ ալիք բարձրացրեց միջազգային արվեստի հասարակության մեջ։

Մարդու սեռական զուգընկերներին փոխարինելու համար մարդկային սիմուլյակրայի արտադրությունը քսաներորդ դարի վերջին մի քանի տեխնոլոգիական թռիչք կատարեց առաջ։ 1970-ականներին վինիլը, լատեքսը և սիլիկոնը դարձել էին սեռական տիկնիկների արտադրության մեջ առավել հաճախ օգտագործվող նյութերը. մասնավորապես, սիլիկոնը հնարավորություն էր տալիս ստեղծել իրականին ավելի նման տիկնիկներ[6]։

COVID-19 համաճարակի ընթացքում սեռական տիկնիկների վաճառքը զգալիորեն աճեց։

Առևտրային (կոմերցիոն) ձևեր խմբագրել

Համեմատաբար էժան սեռական տիկնիկներից են փչովի տիկնիկները։ Դրանք ներկայացնում են ամենացածր գնային միջակայքը (75 ԱՄՆ դոլարից պակաս) և սովորաբար պատրաստվում են եռակցված վինիլից։ Ունեն արհեստական և սովորաբար կոպիտ ձևավորված հեշտոց կամ առնանդամ, բայց դրանց մատչելիության շնորհիվ շատ օգտվողներ պատրաստ են անտեսել դրանց թերությունները։ Դրանք հաճախ մի քանի օգտագործումից հետո պայթում են, սակայն սովորաբար տրվում են որպես զվարճալի նվերներ, հետևաբար շատերը կարող են ընդհանրապես չօգտագործվել։

Միջին շուկայական գների միջակայքին ($100-ից մոտավորապես $1,000) պատկանող տիկնիկները պատրաստվում են ավելի հաստ վինիլից կամ ծանր լատեքսից՝ առանց եռակցված կարերի կամ պոլիուրեթանային և սիլիկոնային խառնուրդի։ Նրանցից շատերն ունեն մանեկենի ոճով գլուխներ և ոճային պարիկներ, պլաստմասե կամ ապակե աչքեր, և երբեմն` պատշաճ կերպով ձուլված ձեռքեր և ոտքեր։ Որոշ վինիլային տիկնիկների մարմնի հատվածներ կարող են լցված լինել ջրով, ինչպիսիք են կրծքերը կամ հետույքը։ Լատեքսային տիկնիկները պատրաստվել են Հունգարիայում, Չինաստանում և Ֆրանսիայում, բայց այժմ միայն ֆրանսիական Domax ֆրանսիական արտադրողն է մնացել արտադրության մեջ։

Սեռական ամենաթանկ տիկնիկները (մոտավորապես $1,200 դոլար և ավելի) սովորաբար պատրաստվում են սիլիկոնից (սովորաբար գերազանցում է 3,000 ԱՄՆ դոլարը 2016 թ. գներով) կամ TPE անվամբ հայտնի ջերմապլաստիկ էլաստոմերից (3,000 ԱՄՆ դոլարից ցածր)։ Այս նյութերից ցանկացածով պատրաստված տիկնիկները կարող են շատ իրական թվալ՝ որոշ դեպքերում իրական մարդկանց օրինակով կազմված դեմքերով և մարմիններով, իրատեսական մաշկի նյութով (ինչպիսին օգտագործվում է կինոնկարի հատուկ էֆեկտների համար) և իրատեսական (կամ նույնիսկ իրական) մազերով։ Սովորաբար այս տիկնիկներն ունեն հոդակապակցված PVC կամ մետաղական կմախք՝ ճկուն հոդերով, ինչը թույլ է տալիս նրանց տեղակայել տարբեր դիրքերում ցուցադրման և սեռական գործողությունների համար։ Սիլիկոնային կամ TPE տիկնիկները շատ ավելի ծանր են, քան վինիլային կամ լատեքսային փչովի տիկնիկները, բայց դրանց քաշը համապատասխան չափի իրական մարդու քաշի մոտավորապես կեսն է կազմում։

Տարբեր դիրքերում կեցվածք ընդունելու իրենց ունակության պատճառով սիլիկոնե տիկնիկները հայտնի են նկարիչների և լուսանկարիչների շրջանում և օգտագործվում են որպես մոդելներ ։

Միջին և բարձրակարգ տիկնիկների շուկան ԱՄՆ-ում ի հայտ եկավ 1992թ.-ին։ Շուկան աճել է երկու հիմնական պատճառով։ Նախ, վերջին քսան տարիների ընթացքում բարելավվել են սեռական տիկնիկները, և հաճախորդները դա գիտակցում են համացանցի միջոցով։ Երկրորդ, մանրածախ գնումների մեթոդը նույնպես բարելավվել է՝ այժմ հաճախորդներին ցույց տալով, թե ինչպիսին են իրական տիկնիկը, կարերը, մազերը և նույնիսկ անցքերը։

Չինաստանում շուկան աճել է` ի հաշիվ մեկ երեխայի քաղաքականության, և, համապատասխանաբար, վերջին տարիներին հայտնվել են բազմաթիվ նոր չինական արտադրողներ[7]։

Ոչ ստանդարտ ձևեր խմբագրել

Ճապոնիայում կարելի է գնել սիրային փչովի բարձեր կամ «դակիմակուրա», որոնք տպված են պոռնոաստղի կամ անիմե կերպարի իրական չափի նկարով։ Այլ քիչ տարածված սեռական տիկնիկներից են ծանրաքաշ, միջսեքսուալ, տարեց և այլմոլորակային տիկնիկներ, որոնք օգտագործվում են հաճույքի համար, բայց կարող են նաև դառնալ զվարճալի նվեր։ Որոշ փչովի տիկնիկներ նույնիսկ երեխաների տեսք ունեն։

Որոշ փչովի սեռական տիկնիկներ պատրաստվում են կենդանիների, հատկապես ոչխարների և կովերի տեսքով։ Այս տիկնիկները ավելի շատ ծառայում են որպես զվարճալի նվեր կամ երեկույթի նորույթ են և հաճախ հարմար չեն սեռական օգտագործման համար։

Նոր նյութեր և տեխնոլոգիաներ խմբագրել

Սիլիկոնե տիկնիկները սկզբում պատրաստվում էին tin-cure սիլիկոնից, բայց պլատինի տեխնոլոգիան ավելի երկարակյաց է, ավելի քիչ հակված է պատռվելուն և սեղմման հետքեր թողնելուն։ Այդ պատճառով «RealDoll» արտադրողը հաղորդեց, որ 2009-ի հունիսին անագից անցում կատարեց պլատինե նյութին[8] և մյուս բոլոր արտադրողները հետևեցին այդ օրինակին։

2012 թվականից ջերմապլաստիկ էլաստոմերային այլընտրանքը, որը հայտնի է որպես TPE, սկսել է տարածվել օգտագործման մեջ, մասնավորապես, չինական արտադրողների կողմից, ինչը հնարավորություն է տվել պատրաստել իրատեսական տիկնիկներ, որոնք ավելի էժան են, քան բարձրորակ թանկարժեք պլատինե բուժիչ սիլիկոնից պատրաստվածները[9]։

CybOrgasMatrix տիկնիկների համար օգտագործում էին էլաստիկ գել, որը ենթադրում էր, որ գերազանցում են սիլիկոնին իրենց առաձգականությամբ, ձևավորում են հիշողությունը և ամրությունը։ Ե՛վ այս ընկերությունը, և՛ «First Androids» ընկերությունը ժամանակին առաջարկում էին կոնքի շարժիչ, աուդիո ունակություն և տաքացվող անցքեր, չնայած այդ տարբերակներն այլևս հասանելի չեն։ Տիկնիկների մի քանի ժամանակակից արտադրողներ այժմ իրենց սիլիկոնային տիկնիկների վրա առաջարկում են վերջին տարբերակը՝ ներքին ջեռուցման համակարգի հավելումով։

Իրավական սահմանափակումներ և խնդիրներ խմբագրել

Ընդհանուր խմբագրել

2019-ին իսրայելական լրատվամիջոցները հաղորդեցին մի միջադեպի մասին, երբ եվրոպական սեռական տիկնիկներ արտադրող ընկերությունը ստեղծեց սեքս-տիկնիկ, որը հիմնված է իսրայելական մոդել Յաել Կոեն Արիսի վրա՝ առանց նրա թույլտվության[10] : 2020 թ.-ին Playboy- ի կողմից հետաքննվեց և հաղորդվեց նույն պատմությունը[11] :

Տղամարդկանց համար նախատեսված սեռական տիկնիկների ներմուծումը արգելվել է Բոտսվանայում համաձայն քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի։ Օրենքը հետագայում վերացնում է «Բոտսվանում անպարկեշտ առարկաների տիրապետելը, տրամադրելը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, և/կամ ցուցադրումը, որը կարող է փչացնել Բոտսվանայի բարքերը» իրավունքը, ինչը վերաբերում է նաև սեռական տիկնիկներին։

Ավստրիա խմբագրել

Քանի որ մարմնավաճառությունը օրինականացվում և կարգավորվում է Ավստրիայում, այստեղ սեռական տիկնիկների վերաբերյալ իրավական սահմանափակումներ չկան, և բազմաթիվ հասարակաց տներ հաճախորդների համար առաջարկում են սեռական տիկնիկներ։ Չնայած սեռական տիկնիկներն ի սկզբանե սկսեցին հայտնվել Ավստրիայում մոտավորապես 1980թ.-ին, նրանք ճանաչելիություն գտան 2017-ին, երբ մի հասարակաց տուն սկսեց իր հաճախորդներին սեռական տիկնիկների ծառայություններ առաջարկել[12]։ Դա կարելի է վերագրել այն փաստին, որ վերջին տարիներին տիկնիկներն ավելի իրատեսական են դարձել։

Բացի սեռական տիկնիկի հետ հարաբերություն ունենալուց, որոշ տեղեր հաճախորդներին թույլատրում են գնել սեռական տիկնիկներ։ Վիեննայի ամենամեծ laufhauses- ից մեկը սեռական կյանք է առաջարկում տիկնիկներով laufhaus-ում` իրական կանանց կողքին։

Ըստ հասարակաց տների տերերի, ովքեր սեռական տիկնիկների ծառայություններ են առաջարկում, յուրաքանչյուր ծառայությունից հետո տիկնիկները պատշաճ կերպով մաքրվում են։ Թույլատրվում է նաև չպաշտպանված սեռական հարաբերություն ունենալ սեռական տիկնիկների հետ, բայց դա այդքան էլ խորհուրդ չի տրվում, քանի որ երաշխիք չկա, որ յուրաքանչյուր հաճախորդից հետո տիկնիկները մաքրվում են[13]։

Հարավային Կորեա խմբագրել

2019 թվականին Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց օրինականացնել սեռական տիկնիկների վաճառքը։ Հարցը երկրում շարունակում է մնալ վիճահարույց[14]։

Չինաստան խմբագրել

Չինաստանում օրինական է գնել և օգտագործել սեռական տիկնիկներ։ Վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանի շատ քաղաքներում հայտնվել են սեռական տիկնիկների հետ շփման սրահներ[15]։

Միացյալ Նահանգներ խմբագրել

Ֆլորիդայում, Կենտուկիում և Թենեսիում արգելվել են սեքսուալ տիկնիկները, որոնք երեխաների տեսք ունեն[16]։

Սեռական ռոբոտներ խմբագրել

2006-ի հունիսին Հենրիկ Քրիսթենսենը, ով աշխատում է Եվրոպական ռոբոտաշինության հետազոտական ցանցում, Մեծ Բրիտանիայի Sunday Times- ին ասել է, որ «հինգ տարվա ընթացքում մարդիկ կսկսեն սեռական հարաբերություն ունենալ ռոբոտների հետ» ։

Արձագանքելով «սեքս ռոբոտների» կամ «սեքսբոտների» շարունակական զարգացմանը[17]՝ 2015-ի սեպտեմբերին Քեթլին Ռիչարդսոնը (Դե Մոնֆորտի համալսարանից) և Էրիկ Բիլինգը (Սքավդեի համալսարանից) սկսեցին արշավ ընդդեմ սեռական ռոբոտների՝ կոչ անելով արգելել մարդանման սեքս-ռոբոտների ստեղծումը[18][19][20][21]։ Նրանք պնդում են, որ նման սարքերի ներկայացումը սոցիալապես վնասակար է, ինչպես նաև նվաստացուցիչ է կանանց և երեխաների համար։

Հետազոտության վիճակը խմբագրել

Համեմատած պոռնոգրաֆիայի հետ, որի համար հազարավոր ուսումնասիրություններ կան, և սեռական ռոբոտների, որոնց համար տասնյակ գիտական ուսումնասիրություններ կան, մինչ այժմ համեմատաբար քիչ են ուսումնասիրվել սեռական տիկնիկները, դրանց օգտագործումը և հետևանքներ[22] : Սա զարմանալի չէ, քանի որ սեքս-տիկնիկները սեռական խաղալիքների ենթատեսակ են, իսկ սեքս-խաղալիքները, որպես նյութական սեռական օբյեկտներ, ընդհանուր առմամբ, բավականին քիչ են ուսումնասիրված։

Այնուամենայնիվ, 2020 թվականից սկսած սիստեմատիկ վերանայումը կարողացավ բացահայտել սեռական տիկնիկների վերաբերյալ 29 հրատարակված գիտական ուսումնասիրություններ[23]։ Սեռական տիկնիկների այս ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հինգ հետազոտական հարցերին.

1. Որո՞նք են սեռական տիկնիկների տեսական հայեցակարգերը։

2. Ինչպե՞ս են սեռական տիկնիկները ներկայացված արվեստում և լրատվամիջոցներում։

3. Սեռական տիկնիկների վերաբերյալ առցանց ֆորումների, հարցազրույցների, հարցումների կամ վերլուծությունների արդյունքում սեռական տիկնիկների օգտագործման և ազդեցության վերաբերյալ էմպիրիկ ի՞նչ եզրակացություններ կան։

4 Սեռական տիկնիկների ի՞նչ բուժական օգտագործում և հետևանքներ են փաստվում կլինիկական դեպքերի ուսումնասիրություններում։

5 Արդյո՞ք պետք է լինի երեխաների սեռական տիկնիկների իրավական կարգավորում, և եթե այո, ինչու՞ և ինչպե՞ս։

Ընդհանուր առմամբ, հետազոտության ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ սեռական տիկնիկների տերերը (մինչ այժմ մեծամասնությունը տղամարդիկ են) և դրանց օգտագործումը բազմազան են, և որ սեռական տիկնիկները կարող են ունենալ բացասական և դրական ազդեցություններ[23] : Նույն կերպ, սեռական տիկնիկների սեփականատերերի հետ առկա էմպիրիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք ոչ միայն իրենց տիկնիկներին համարում են որպես «սեքսուալ» տիկնիկներ, այլ երբեմն նաև որպես «սիրո» տիկնիկներ կամ սոցիալական ուղեկիցներ[24][25][26]։ Կլինիկական դեպքի ուսումնասիրությունը բացատրել է, թե ինչպես է տիկնիկի հետ ապրելն օգնել ամուսնալուծված տղամարդուն հաղթահարել փոխհարաբերությունների տրավման և պատրաստվել նորից մոտենալ իրական կանանց[27]։ Մարդկանց և տիկնիկների փոխհարաբերությունները բացատրող հոգեբանական տեսությունները, ի թիվս այլոց, անցումային օբյեկտների տեսությունն է[28] կամ պարասոցիալական փոխազդեցությունների և հարաբերությունների տեսությունը, որոնք սովորաբար կիրառվում են լրատվամիջոցների անձանց վրա[29]։

Տես նաև խմբագրել

Հղումներ խմբագրել

Նշումներ

  1. 1,0 1,1 A History of Sex Dolls Արխիվացված 2023-09-21 Wayback Machine DollsClub.com. 29 January 2019. Retrieved 22 February 2019.
  2. A (Straight, Male) History of Sex Dolls The Atlantic. 6 August 2014. Retrieved 22 February 2019.
  3. 3,0 3,1 3,2 Ferguson, Anthony. The Sex Doll: A History. McFarland, 2010. p. 9–23. 978-0-7864-4794-7
  4. 9 Insane Facts About Sex Dolls, Cosmopolitan
  5. «ALMA : History». www.alma-mahler.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. , Ferguson, Anthony. The Sex Doll: A History. McFarland, 2010. p 31. 978-0-7864-4794-7
  7. Jiang, Quanbao (2012 թ․ սեպտեմբերի 18). «The predicament of bare branches' sexuality». Electronic Journal of Human Sexuality. Institute for Advanced Study of Human Sexuality. 15.
  8. Guys and Dolls Documentary Արխիվացված 2019-10-21 Wayback Machine DocumentaryStorm.com. Retrieved 22 February 2019.
  9. DollView.com. Silicone vs TPE Sex Dolls: Which is Better? Արխիվացված 2019-10-21 Wayback Machine DollView.com. 27 April 2018. Retrieved 22 February 2019.
  10. Disturbing: Israeli model found a sex doll that is based on her mako.co.il.
  11. A Sex Doll Stole My Identity Playboy.com.
  12. «Brothel in Vienna started using Sex Dolls». 2017 թ․ օգոստոսի 25.
  13. «Sex doll brothels becoming more popular». Brothels in Vienna. 2019 թ․ նոյեմբերի 22.
  14. «Are 'real dolls' more than a toy?: Debate over lifelike sex objects stirs controversy». Korea JoongAng Daily. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  15. «China's sex doll experience hall is popular all over the country». Acesexdoll. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  16. Ogles, Jacob (2020 թ․ սեպտեմբերի 10). «Lauren Book endorses Vern Buchanan legislation to ban childlike sex dolls». Florida Politics - Campaigns & Elections. Lobbying & Government. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  17. Gurley, George. "Is This the Dawn of the Sexbots? (NSFW)" Vanity Fair (May 2015)
  18. «Campaign launched against 'harmful' sex robots». CNBC.
  19. «Intelligent machines: Call for a ban on robots designed as sex toys». BBC News.
  20. «Campaign Against Sex Robots calls for ban on human-robot sex (Wired UK)». Wired UK.
  21. Justin Wm. Moyer (2015 թ․ սեպտեմբերի 15). «Having sex with robots is really, really bad, Campaign Against Sex Robots says». Washington Post.
  22. Döring, Nicola; Pöschl, Sandra (2018). «Sex toys, sex dolls, sex robots: our under-researched bed-fellows». Sexologies (անգլերեն). 27 (3): e51–e55. doi:10.1016/j.sexol.2018.05.009.
  23. 23,0 23,1 Döring, Nicola; Mohseni, M. Rohangis; Walter, Roberto (2020). «Design, use, and effects of sex dolls and sex robots: scoping review». Journal of Medical Internet Research (անգլերեն). 22 (7): e18551. doi:10.2196/18551. PMC 7426804. PMID 32729841.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. Blizard, Deborah (2018). Cheok, Adrian David; Levy, David (eds.). «The next evolution: the constitutive human-doll relationship as companion species». Love and Sex with Robots. Lecture Notes in Computer Science (անգլերեն). Cham: Springer International Publishing: 114–127. doi:10.1007/978-3-319-76369-9_9. ISBN 978-3-319-76369-9.
  25. Su, Norman Makoto; Lazar, Amanda; Bardzell, Jeffrey; Bardzell, Shaowen (2019). «Of dolls and men: anticipating sexual intimacy with robots». ACM Transactions on Computer-Human Interaction. 26 (3): 13:1–13:35. doi:10.1145/3301422. ISSN 1073-0516.
  26. Valverde, Sarah (2012). «The modern sex doll-owner: a descriptive analysis». Master's Theses. doi:10.15368/theses.2012.165.
  27. Knafo, Danielle (2015). «Guys and dolls: relational life in the technological era». Psychoanalytic Dialogues (անգլերեն). 25 (4): 481–502. doi:10.1080/10481885.2015.1055174. ISSN 1048-1885.
  28. Winnicott, Donald (1953). «Transitional objects and transitional phenomena; a study of the first not-me possession». International Journal of Psychoanalysis. 34 (2): 89–97.
  29. Horton, Donald; Wohl, R. Richard (1956). «Mass communication and para-social interaction». Psychiatry. 19 (3): 215–229. doi:10.1080/00332747.1956.11023049. ISSN 0033-2747. PMID 13359569.

Հետագա ընթերցում

  • Ալեքսանդր, Էլիզաբեթ։ Des Poupées et des hommes - enquete sur l'amour Artif . (2005):2-84271-252-8ISBN 2-84271-252-8 (Գիրքը ֆրանսերեն է. «Տիկնիկներ և տղամարդիկ») - Արհեստական սիրո հետաքննություն »)։
  • Դորֆման, Էլանա։ Still Lovers (2005):0-9766708-1-XISBN 0-9766708-1-X : (Արվեստի / նորաձևության կին լուսանկարիչը լուսանկարում է տղամարդկանց և նրանց տիկնիկները)։
  • Տղաներ և տիկնիկներ. Արվեստ, գիտություն, նորաձևություն և հարաբերություններ ։ Թագավորական տաղավար, գրադարաններ և թանգարաններ։ (2005)։ ( Անգլիայի Բրայթոնի թանգարանում և արվեստի պատկերասրահում տեղի ունեցած խոշոր ցուցահանդեսի 102-էջանոց կատալոգ)։
  • Մոյա, Սինթիա Էն։ (2006) «Արհեստական հեշտոցներ և սեռական տիկնիկներ. Էրոտոլոգիական հետազոտություն»։ Դիսերտացիա, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա. Մարդու սեռականության առաջադեմ ուսումնասիրության ինստիտուտ։ Առկա է տպագիր Արխիվացված 2012-12-08 archive.today կամ CD-ROM Արխիվացված 2012-12-09 archive.today :

Արտաքին հղումներ խմբագրել