Սիմուլյակր (լատին․՝ simulo, «կեղծել»), «պատճեն», որը իրականությունում նախատիպ չունի։ Թեմատիկական օրինակ, որը չունի պռաոբռս, նախաօրինակ ռեալության մեջ, այսինքն պատենտ, որը օրիգինալ չունի։ Ֆրանսիական հետմոդեռնիստական փիլիսոփայության առանցքային հասկացություններից է։ Ծագել է նախատիպի և պատճենի հարաբերության, ինքնության և տարբերության հարցերի հետ կապված։ Սիմուլյակրը գիտակցության պատրանք է, որը վերարտադրում է նախատիպի պատկերը, նրա էական հատկություններից դուրս։ Ցանկացած երևույթ ստանալով վիզուալ ֆորմատով, ֆորմալիզացվելով մինչ վիզուալիզացվելը, ստանալը մատերիական արտահայտչականություն ենթադրելիորեն պարունակվում է այս աշխարհից դուրս գտնվող սուբյեկտիվ այլ աշխարհում, որը միաժամանակ գտնվում է այս աշխարհից դուրս, նկապնված է նրա հետ անմիջականորեն, քանզի ինքն է կառավարում այս աշխարհում տեղի ունեցած ցանկացած ֆորմալ իրադարձություն, այսպես ասած գաղափարների աշխարհ, որը օբյեկտիվ է, օբյեկտիվիստական և բացարձակ։ Իդեաների ստեղծման վայր, որտեղ հող է նախապատրաստվում այս աշխարհը ինքնառեալիզացնելու մատերիական տեսքով, մատերիական սահմանափակուկթյան վերարտադրում, բարձր է այս աշխարհից, քանի որ միտքն անսահմաննա իսկ այս աշխարհն արդեն իսկ սահմանափակման պրոցես ապահովող տարածքն է, ատլանտյալ, ատլանտվող և ստորադասվող։